«Ведьмак»․ գրքեր, որոնք պետք է կարդալ հաջորդաբար

Ֆենթզիի սիրահարները երկար էին սպասում «Ведьмак»-ի եթերային տարբերակին։


Սերիալի առաջին սեզոնը անցավ մի ակնթարթի պես։ Երկրորդին երկրպագուները ստիպված են սպասել մինչև 2021 թվականը։ Բայց մինչև դիտելը  կարելի է կարդալ «Ведьмак»-ի ամբողջական շարքը։

  1. «Последнее желание» (1993)

Սա պատմվածքների առաջին ժողովածուն է՝ կախարդուհի Գերալտայի՝ սրի վարպետի մասին։ Հեղինակը գիրքը գրել է 1986-ից 1993 թվականներին։ Այս պատմվածքները կարդալով՝ ընթերցողը հայտնվում է դաժան, բայց գեղեցիկ ու շատ հետաքրքիր ֆենտզի աշխարհում, որը հորինել է Սապկովսկին։

  1. «Меч предназначения» (1992)

Մեկ այլ ժողովածու է, որը ավելի քնարական, ռոմանտիկ պատմությունների հավաքածու է: Գերալտը, ինչպես ընթերցողը հասկանում է պատմվածքի առաջին մասից, միայն արտաքնապես է խիստ ու չոր տղամարդ։ Պարզվում է՝ նրա համար ամենևին էլ խորթ չէ սիրելը։

  1. «Кровь эльфов» (1994)

Եթե կարդացել եք գրքի առաջին երկու մասերը ու հետաքրքրված եք Գերալտայի կերպարով, ապա գրքի երրորդ մասը ավելի կմեծացնի այդ հետաքրքրությունը։ «Кровь эльфов» գիրքը կարելի է անվանել Ведьмак-ի մասին առաջին ամբողջական վեպը, չնայած որ՝ այս գիրքի  տեքստը անցումային դեր է խաղում։ Հաջորդ մասերը ավելի հետաքրքիր, դինամիկ ու սարսափեցնող են։

  1. «Час презрения» (1995)

Սյուժեն դառնում է ավելի բարդ, ծանր և մութ: Հրեշները դեռ շատ են։ Քաղաքական խաղերը՝ ավելի բարդ։ Անընդհատ արյունահեղություն է։

  1. «Крещение огнём» (1996)

Ընթերցողները բազմիցս այս գիրքը համարում են համաշխարհային գրականությունից ճանապարհ դեպի կինո։ Սա շատ երկար ճանապարհորդություն է՝ վտանգավոր արկածների մի ամբողջ շարք:

  1. «Башня ласточки» (1997)

«Ведьмак»-ն մանկական պատմություն չէ։ Բայց «Башня ласточки»-ն դաժանության և արյունոտ տեսարանների քանակով գերազանցում է այս ցիկլի բոլոր գրքերը։

  1. «Владычица озера» (1998)

Ժամանակագրականորեն՝ ցիկլի վերջին մասն է, այս գրքով ավարտվում է պատմությունը։ Ինչպես սովորաբար պատահում է՝ երկար ստեղծագործությունների դեպքում՝ «Владычица озера»-ի ժամանակ էլ կարծիքները հակասական են։ Շատ ընթերցողների կարծիքով պատմության վերջաբանը կլիշեավորված է ու ձգձգված։

READRATE

Արփի Մուրադյան

Ինչո՞վ զբաղվել կարանտինի ժամանակ

April 4, 2020

Ամենատարածված էլեկտրոնային գրքերը կարանտինի ընթացքում

April 4, 2020