Շատ զբաղվա՞ծ ես: Հեռախոսդ թույլ չի՞ տալիս կենտրոնանալ: Ինչպե՞ս կրկին սիրել ընթերցանությունը: 

Եթե ընթերցանությունը ձեր կյանքում մղվել է երկրորդ պլան, որովհետև դուք տարված եք սոցիալական ցանցերով ու օրվա մեծ մասն անցկացնում եք հեռախոսի էկրանին նայելով, ապա ձեզ համար մի փոքր դժվար կլինի վերադառնալ գրքերին:


Բայց դրա ճանապարհներն այնուամենայնիվ կան:
1. Սոցցանցերում հետևեք գրքերի մասին էջերին: 
Եթե դուք երկար ժամանակ գիրք չեք կարդացել, ձեզ համար դժվար կլինի հասկանալ` որտեղից է պետք սկսել: Բայց եթե ինստագրամում հետևեք գրքային էջերի, բազմաթիվ գաղափարներ կծագեն ձեր գլխում, օրինակ կարդալ ամսվա լավաույն գիրքը, կամ էլ այն գիրքը, որը խորհուրդ են տալիս կարդալ մոտիվացվելու համար:
2. Կարդացեք այն, ինչ ցանկանում եք:
Կա՞ն արդյոք թեմաներ, որոնց մասին կուզեիք ոչ գեղարվեստական գրականություն կարդալ, կամ կա՞ն հեղինակներ, որոնք որոնց ոճը ձեզ դուր է գալիս: Իսկ գուցե գրքեր, որոք դուք կցանկանայիք վերընթերցել, քանի որ առաջին անգամ կարդալիս դուք «սիրահարվել եք» այդ գրքին:
3. Գնացեք գրադարաններ ու բաժանորդագրվեք այնտեղ: 
Գրադարանները «մեռնում են», քանի որ շատ մարդիկ դրանք այնքան էլ կարևոր չեն համարում: Բայց եթե ֆինանսապես անհնար է հաճախ գրքեր գնել, ապա գրադարանն իդեալական տարբերակ է: Գրադարանում ձեզ նաև կուղղորդեն` ինչ գրքեր կարդալ` ըստ ձեր նախասիրությունների:
4. Կազմեք պարտադիր ընթերցանության ցանկ: 
Ցանկը դուք կարող եք կազմել Goodreads կայքում, որտեղ կարող եք նշել ձեր կարդացած գրքերը, կամ գրքերը, որոնք պետք է կարդաք: Այդպես նաև կօգնեք ընկերներին ու նույնիսկ անծանոթներին` կողմնորոշվել այս կամ այն հարցում:
5. Փորձեք աուդիոգրքեր կարդալ:
Եթե ձեզ համար իսկապես դժվար է կենտրոնանալ ընթերցանության վրա, փորձեք լսել աուդիոգրքեր: Դրանք խնայում են ժամանակը. կարող եք մեքենա վարել ու լսել ձեր նախընտրած գրքի աուդիո տարբերակը: Աուդիոգրքերի հետ համատեղելի է գրեթե յուրաքանչյուր աշխատանք:
6. Չե՞ք կարողանում «փախչել» հեռախոսից. ներբեռնեք գրքերը հեռախոսի մեջ:
Ընկերների, զբոսանքների ու լավ ժամանակի միջև դժվար է ժամանակ գտնել` ամենօրյա ընթերցանության համար: Այնուամենայնիվ, դրանից ինքներդ ձեզ շեղելու շանսեր շատ կան: Կարդալ կարելի է ամեն ազատ րոպեի ընթացքում, ընդամենը բացելով ներբեռնած գիրքը կամ այցելելով առցանց հարթակներ, որոնք ստեղծված են առցանց ընթերցանության համար:
Անի Սողոյան 

Ռուսները նախընտրում են գիրք գնել, բայց՝ չկարդալ

August 20, 2019

Ու՞մ համար էր անհանգստանում Մոպասանը

August 20, 2019