Ի՞նչ կարդալ, և ինչը` ոչ

Գրքերը շատ են, ընտրություն կատարելը՝ դժվար, իսկ ժամանակը՝ քիչ: Ներկայացնում ենք 10-ը գիրք, որոնք համարվում են բոլոր ժամանակների ամենաընթերցված գրքերից: Դրանց փոխարեն առաջարկում ենք կարդալ նույն ժանրի այլ գրքեր.

1.«Տարեկանի արտում, անդունդի եզրին» Ջերոմ Դեյվիդ Սելինջեր

Սելինջերի հայտնի ստեղծագործությունը դասական վեպի վառ օրինակ է: Ամերիկայի դպրոցներում և համալսարաններում այն պարտադիր ընթերցանության ցանկում է: Դեռահասների համար այս վեպը բարդ կթվա : Փոխարենն առաջարկում ենք կարդալ Դորոթի Սթրեչիի «Օլիվիա» վեպը, որի գլխավոր հերոսուհին բրիտանացի դեռահաս աղջնակ է: Օլիվիան սիրահարվում է իր ուսուցչուհուն, ով պարզվում է նույնպես սիրահարված է աղջկան: Շատերն այն նմանեցնում են Անդրե Էյսմենի «Անվանիր ինձ քո անունով» գրքին, որը մեծ քննարկումների առարկա դարձավ:

2.«Հրաժեշտ տանք այս ամենին» Ռոբերտ Գրեյվզ

Գրեյվզի կենսագրական վեպում Առաջին Համաշխարհային պատերազմն է: Վեպում կարմիր թելով անցնում է ռասիզմի թեման: Գրեյվզը պատմում է իր դպրոցական և պատանեկան տարիների մասին: «Հրաժեշտ տանք այս ամենին» վեպը նման է պատմական փաստաթղթի, որին իրոք պետք է հրաժեշտ տալ ու փոխարենը կարդալ` Միշել Հերի Dispatches գիրքը: Այն պատմում է բոլորովին այլ երկրի, պատերազմի մասին` անդրադառնալով ժամանակակից պատերազմի հանցավոր ուվայրի դրսևորումներին:

3.«Ծերունին և ծովը» Էռնեստ Հեմինգուեյ

Այս ստեղծագործությունը հատկապես ավագ սերունդն է սիրում: Հեմինգուեյի վերջին ծավալուն գեղարվեստական ստեղծագործությունն է, նրա ամենահայտնի աշխատանքներից մեկը։ Ծերունի ձկնորսի մասին է, որը պայքարում է մեծ ձկան դեմ՝ փորձելով ծովից դուրս քաշել այն: Նոր սերունդը նախընտրում է կարդալ Թով Ջենսոնի «Ամառվա գիրքը»: Այն ֆիննական գյուղում ապրող տատիկի ու թոռնուհու մասին է, որոնց օրինակով հեղինակը ցույց է տալիս մարդու ու բնության կապը:

4.«Ալքիմիկոսը» Պաուլո Կոելյո

208 էջ կարդալուց հետո հասկանում ես, որ 207 էջ էլ պետք է կարդաս: «Ալքիմիկոսը» պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Էկսիզտենցյալ գրականություն սիրողներին առաջարկում ենք կարդալ Քլարիս Լիսփեկտրի Near to the Wild Heart գիրքը, որտեղ ձեր հարցերը պարզ պատասխաններ չեն ունենա: Քլարիսի գիրքը մարդկային հոգեվիճակի տարբեր աստիճանների մասին է:

5.«Հրաժեշտ զենքին» Էռնեստ ՀեմինգուեյՀայրենիքից վտարված ամերիկացի Հենրի և Քեթրին Բարկլիի սիրո պատմությունն է` Առաջին համաշխարհայինի տարիներին: Եթե ցանկանում եք սիրո ու պատերազմի մասին գիրք կարդալ, խորհուրդ ենք տալիս Շիրլի Հազարդի The Great Fire գիրքը` Երկրորդ համաշխարհայինի մասին: Վեպի հերոսները բացահայտում են պատերազմական հանցագործությունները: Լեյթն ու Լիլին սիրահարվում են պատերազմի ամենածանր պահին:
6.«Հեքլբերի Ֆիննի արկածները» Մարկ Տվեն

Մարկ Տվենը այս վեպում նշել է ստրկության մասին` նկարագրելով այդ երևույթը: Նա իր վեպի հերոսների միջոցով բացահայտ խոսում է իր ժամանակների Ամերիկայի գլխավոր խնդրի մասին՝ վեպի մեջ օգտագործելով «նեգր» բառը, որն այժմ վիրավորանք է։ Ֆրեդերիկ Դուգլասի վեպը նույնպես ստրկության մասին է, սակայն այս վեպի հիմքում վրեժի գաղափարն է: Դուգլասը ստրկատերերին ներկայացնում է անուն առ անուն, և բնութագրում այնպես, որ սերունդները ամաչեն նրանց ժառանգորդը համարվելուց:

7.«Դեսպանները» Հենրի Ջեյմս

Շատերն են խորհուրդ տալիս կարդալ Ջեյմսի այս վեպը` այն համարելով հեղինակի գլուխգործոցը: Գրքի հերոսը ճանապարհորդում է Եվրոպայով և հանդիպում անսպասելի խոչընդոտների: Վիլյամ Շիրերի The Rise and Fall of the Third Reich վեպը պատմում է գերմանացի քաղաքական գործիչ, նացիոնալ-սոցիալիզմի հիմնադիր Հիտլերի ծննդյան օրից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի մասին:

8.«Աստվածաշունչ»

Աշխարհում ամենաշատ վաճառված գիրքը եղել և մնում է «Աստվածաշունչը»: Ովքեր կարդացել են, գիտեն, որ գրքում շատ են իրարամերժ, երբեմն անհասկանալի դրվագները: Ագոթա Քրիստոֆի The Notebook վեպի հերոսներն ապրում են անհայտ երկրի անանուն քաղաքի անանուն գյուղում, որտեղ պատերազմ է սկսվել: Վեպի հերոսները նույնպես անուններ չունեն: Երկվորյակ եղբայրները գոյությունը պահպանելու համար սովորում են գողություն անել և դառնում հանցագործներ:

9.«Մատանիների տիրակալը» Ջոն Թոլքին

Թոլքինի հայտնի գրքերը ազդեցիկ են և  ընթերցողին տեղափոխում են Թոլքինի ստեղծած ֆանտաստիկ աշխարհ, որտեղ մարտեր են մղվում` ամենազոր մատանուն տիրանալու համար: Թարգմանված է առնվազն 38 լեզուներով և բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված ստեղծագործություններից է (150 մլն օրինակ վաճառք)։ Առաջարկում ենք կարդալ նույն ժանրի մեկ այլ գործ. Earthsea եռագրությունը: Ուրսուլա Գեյնը սա գրել է «Մատանիների տիրակալը» գրքի ազդեցությամբ: Գեյնի վեպն ազդեցիկ է` հզոր և սարսափելի պատմություններով: Ֆանտաստիկա ժանրի սիրահարները հաստատ կսիրեն այս գիրքը:

10.«Համար 5 սպանդանոցը» Կուրտ Վոնեգուտ

Վոնեգուտի հայտնի գրքում կանայք (հիմնականում մարմնավաճառներ և պոռնոաստղեր) վաղ տարիքում մահանում են: Այս գիրքը տղամարդկանց սիրելի գրքերի տասնյակում է: Առաջարկում ենք կարդալ Մերի Գեյտսկիլի «Վերոնիկա»-ն, որը հեղինակի զգացմունքների պոռթկումն է: Մերին խոսում է զգացմունքների ու զգայունության մասին և իր պատմություններով ազդում ընթերցողի հոգեկան աշխարհի վրա:

«Ոճիր և պատիժ». Ո՞ր հանցագործություններն են ոգեշնչել Դոստոևսկուն

April 28, 2018

Հիտլերի Mein Kampf-ը Եվրոպայում բեսթսելլեր է. ինչո՞ւ է այդպես

April 28, 2018