Գրեգորի Դիլի «Բրենդի հեղափոխություն» գիրքը՝ հայերեն

Ինչպե՞ս ստեղծել ընկերության յուրօրինակ պատմություն՝ սեփական արտադրանքն անդիմադրելի դարձնելու համար: Բեսթսելլեր գրող Գրեգորի Դիլի Բրենդի հեղափոխություն գիրքն ուղեցույց է բոլոր սկսնակ բիզնեսմենների համար: Հեղինակը վստահ է, իր գիրք-ուղեցույցը ձեռնարկատերերին կօգնի ձևավորել հաջողակ բրենդ ու դառնալ առաջատար.

«Եթե հստակ չգիտես թե ինչ ես ուզում, ապա ավելորդ է հաջողության մասին խոսելը: Առաջինը պետք է սկսել նրանից, թե ինչին ես հավատում ու ինչի ես ուզում հասնել իսկ հետո բիզնեսդ պիտի կառուցես այդ գաղափարի շուրջ»,-նշում է գրքի հեղինակ Գրեգորի Դիլը:

 

Գրեգորի Դիլի գիրքը գլխավորում է ամազոնի բեսթսելլերների ցուցակը: Այն հասցրել է ամբողջ աշխարհում բազմաթիվ ձեռնարկատերերի օգնել, որ բացահայտեն հաջողակ բիզնեսի գաղտնիքներն  ու տարբերվեն միլիոնավոր ընկերություններից. «Սա միայն բրենդի հեղափոխության մասին չէ, այս նույն բանաձևն աշխատում է նաև մարդու անհատական ձևավորման հարցում, ինչպես ես դու կերտում քո անհատականությունը»,-նշում է հեղինակը:

Շատերը չգիտեն, բայց ամերիկացի հայտնի գրող Գրեգորի Դիլը հիմա ապրում է Հայաստանում: Եվ ոչ թե մայրաքաղաք Երևանում, այլ Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում, ունի նաև Հայաստանի քաղաքացիություն. «Տատիկս հայ էր, նա 100 տարի առաջ գնացել էր Կալիֆոռնիա: Ու ես շատ էի ուզում գալ Հայաստան ու ճանաչել արմատներս: Ու հիմա երբ ունեմ նաև հայկական անձնագիր, զգում եմ որ այս պետության մի մասնիկն եմ»:

Էդիթ Պրինտը գիրքը թարգմանել ու հրատարակել է հայերեն: Ընկերության մարքեթինգի տնօրեն Շավարշ կարապետյանը կասկած չունի, որ գիրքը դառնալու է բիզնեսմենների սիրելի գրքերից մեկը. «Մեզ շատ հետաքրքրեց, երբ ստացանք առաջարկը: Մարդ որը ամերիկան թողել եկել է ու ապրում է հայաստանում ու գիրք է գրել որը բեսթսելլեր է աշխարհում: Կարծում եմ այս գիրքը կօգնի շատերին, որովհետև ամերիկայի օրինակով կարող ենք մերը զարգացնել: Բավականին տարբերվող գիրք է, հուսով եմ բիզնես ոլորտի, ստարտափերներիի համար օգտակար գիրք կլինի»:

Գրքի շնորհանդեսին հեղինակը բիզնես թրեյնինգ անցկացրեց մասնակիցների հետ: Մեջբերելով իր գրքից, Դիլը հորդորեց մի կողմ դնել այն՝ ինչը համարվում է ավանդական,  ու այն ամենն ՝ ինչ գիտեք գործարարության մասին, միայն այդ ժամանակ կհեղափոխեք ձեր բիզնեսը, ձեզ և ձեր գործելաոճը գործարար աշխարհում:

«Կթաքնվեի գրական կեղծանվան տակ, բայց հիմա չափազանց ուշ է». Մարգարետ Էթվուդ

December 16, 2019

5 գիրք, որը պետք է կարդալ ձմեռային արձակուրդների ընթացքում. Բիլ Գեյթսի խորհուրդները

December 16, 2019