«Իմ եղբայր Չեն». Խուան Մարտին Գևարայի գիրքը` Էլ կոմանդանտեի ընտանիքի անդամ լինելու մասին

Կուբայական հեղափոխության խորհրդանիշը նոր դիտանկյունից: Խուան Մարտին Գևարան եղբոր մասին հուշագրություն է հրապարակել: Ի՞նչ է նշանակում լինել Չեի եղբայրը. պատմում է newmag-ը.


Էռնեստո Գևարան՝ «Էլ Չեն», 15 տարեկան էր, երբ ծնվեց նրա կրտսեր եղբայրը՝ Խուան Մարտինը: Այդ ժամանակ էր նա պատրաստվում գնալ իր առաջին արկածների հետևից՝ էլեկտրական հեծանվով, հետո մոտոցիկլետով, ապա «Գրանմա» նավով, որով նա հասավ Մեխիկո, որպեսզի սկսեր, ու առաջնորդեր Կուբայի հեղափոխությունը:

«Չեի եղբայրը լինելը երբեք էլ փոքր գործ չի եղել»,- ասում է Խուան Մարտինը գրքի առաջաբանում:

Եղբայրները ծնվել են հողին կապված, ազատ մտածող ինտելեկտուալների ընտանիքում, մեծացել կալվածքներում, որոնց ոչնչացումն անխուսափելի էր, գրում է հեղինակը: Դուստրերի ու որդիների հանդեպ վերաբերմունքն ընտանիքում հավասար էր: Նրանք հավասարաչափ բաժանված էին ու կապված հոր և մոր հետ: Չեն ու Խուան Մարտինն ավելի շատ մոր հետ էին կապված:

Ընտանեկան կյանքի նկարագրությունն անդիմադրելի է: Խուան Մարտինը հորը՝ Էռնեստոյին, նկարագրում է որպես ամբիցիաներով լի մարդու, որն անկարող էր պնդել իրենը, պոետ, որը ոչ մի տող այդպես էլ չգրեց: Մայրը՝ Սելիան, էներգիայով լեցուն կին էր, միաժամանակ նաև պահապան առաջնորդ, որին ձերբակալել էին բողոքի ակցիաների ժամանակ, երբ Խուան Մարտինն ընդամենը 10 տարեկան էր:

Երիտասարդ Չեն «վերցնում էր գիրքն ու փակվում զուգարանում»: Երբ խնդրում էին դուրս գալ, նա Ֆլոբերից ու Դյումայից էր մեջբերումներ անում՝ ֆրանսերենով:

«Աշխատել, սովորել, սովորել, նա չէր դադարում սա ասել», բայց հետո, – «Նա սովորեցրեց ինձ հանդուգն պոեզիայի նրբությունները, որոնք ես կարդում էի քույրերիս ընկերուհիների համար: Երբ պատմում էի Էռնեստոյին, նա ծիծաղից թուլանում էր»:

Չեն տարված էր կեչուախոս ամերիկա-հնդկացի մի աղջնակով, որին վարձել էին՝ տնային գործերով զբաղվելու համար:

«Նրան առավել ոչինչ դուր չէր գալիս, քան ժամերով այդ աղջկա հետ լինելը: Նրան հետաքրքիր էր աղջկա կյանքը, արմատները, շրջապատի մարդիկ»:

«Ես մեծացել եմ Էռնեստի ստվերում: Չէի կարող խուսափել դրանից»,– գրում է Խուան Մարտինը: Հենց այդ անկեղծությունն էլ հետաքրքիր է դարձնում նրա գիրքը:

Արգենտինայում ապրող ընտանիքը 1959-ին Հավանայից զանգ է ստանում: Երկար ժամանակ կորած որդին և եղբայրը՝ Չեն, ընտանիքին հրավիրում էր` նշելու հեղափոխության հաղթանակը: Դեռահաս Խուան Մարտինի բերանը բաց էր մնացել. «Դա արբեցնող զեփյուռի էր նման»: Խուան Մարտինն ու ընտանիքի մյուս անդամները Չեի կարիերային հեռվից էին հետևում:

Գրքի «տանող» գիծը ոչ թե Չեն է, այլ Խուան Մարտինը՝ նրա ստվերում: Նա հրաժարվում է դպրոցն ավարտել՝ դառնալով բեռնատարի վարորդ, հետո ակտիվիստ, մասնակցելով Աշխատավորների հեղափոխությանը, երբ Արգենտինայում ռեպրեսիաներ էին, զանգվածային «անհետացումներ», սպանություններ ու բանտարկություններ 1976-ից 1984-ն ընկած ժամանակահատվածում:

Խուան Մարտինը 8 տանջալի տարիներ անցկացրեց սարսափելի բանտերում: Բայց իրեն բախտավոր էր համարում, քանի որ առաջիններից էր, որ հայտնվեց անազատության մեջ՝ խուսափելով վայրագություններից, որոնց հետևանքով 30 հազար մարդ «ոչնչացավ»: Նրա պատմությունը համեստ է, խոսուն են մանրամասները՝ Լա Պլատա բանտում հայտնվելուց սկսած: Օրինակ՝ պատմում է, թե ինչպես էին նրանց բանտում ընդունում հարվածների տարափով: Դա չարչարանքների վայր էր, որտեղից մարդիկ «անհետանում» էին:

Խուան Մարտինը դադարեց իր ազգանունը կրել, որովհետև «վտանգավոր էր Չե Գևարայի հետ կապ ունենալը»:Սակայն մի անգամ բանտում նրան այցելեց մի պաշտոնյա, որն ամբողջ կյանքում պայքարել էր ձախական պարտիզանների դեմ, բայց հետևյալն ասաց. «Ի՜նչ անհավատալի ֆանտաստիկ անձնավորություն է Ձեր եղբայրը»:Ազատ արձակվելուց հետո Խուան Մարտինը միացավ իր սիրեցյալի՝ Վիվիանի հետ, որն ութ տարի «արևի ու լուսնի երես չէր տեսել»:

Եվ վերջում, երբ 74-ամյա Խուան Մարտին Գևարան ողջամտությամբ նայում է 21-րդ դարի կապիտալիզմին՝ ճգնաժամի մեջ, դաժան և «անպատրաստ՝ ինքնասպանության», անցյալը վստահությամբ է լցնում նրա աշխարհն, ինչպես հավիտենական դյութող եղբոր կերպարը:

Եթե ուզում եք կարդալ Չեի մասին, Անդերսոնի գիրքն ամենալավն է, ոչ այս մեկը: Եթե ուզում եք իմանալ ավելին, թե ինչպես Չե մարդը դարձավ խորհրդանիշ, ու նրա անմիջական ազդեցությունը տղայի վրա, որը նրան գիտեր ավելի շատ որպես արյունակից եղբայր, քան կոմենդանտե, ուրեմն՝ Խուան Մարտինի գիրքը ճիշտ տեղին է:

10 գիրք, որոնք կարելի է կարդալ մեկ երեկոյի ընթացքում

April 22, 2018

19-րդ դարի բրիտանական լավագույն վեպերը

April 22, 2018