Դասական դաստիարակություն. երեխաներին գրական հերոսների օրինակով դաստիարակելու բանաձևը

Երեխաների ու նրանց հոգեբանության մասին գրքեր կարդալուց առաջ խորհուրդ է տրվում կարդալ դասականներին:


Դասականները կօգնեն երեխաների դաստիարակման հարցում կայացնել հստակ ու ճիշտ որոշումներ:
Կապվածության թեորիան Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» գրքում:
Այս ստեղծագործությանը երիտասարդ ծնողի աչքերով նայելիս կարելի է հայտնաբերել բազմաթիվ հետաքրքիր մտքեր: Օրինակ, Լև Տոլստոյը կապվածության թեորիայի մասին իմացել է գիտական հետազոտությունների հրապարակումներից առաջ: Որպեսզի երեխան մեծանա ինքնավստահ, երջանիկ ու զգացմունքայներեն ստաբիլ, կարևոր է որ դեռևս վաղ մանկությունից նա կապված լինի իր համար որևէ նշանակալի մարդու հետ: Այսինքն երեխան պետք է ունենա իրեն սիրող մեկը, որը զգացմունքային առումով դեր կունանա նաև երեխայի դաստիարակության հարցում:
Անալտոլ և Էլեն Կուրագանները, օրինակ, մեծացել են շքեղ պայմաններում` մի քանի դայակի հոգածությամբ, սակայն նրանք իրենց հոր հետ ոչ մի կապ չունեին: Փաստացի, նրանք երկու սրիկաներ են, որոնք հոգեպես ունակ չեն երջանկության ու ցինիկաբար խաղում են մարդկանց զգացմունքների հետ:
Բռնությունը մեթոդ չէ. Հյուգո, Դոստոևսկի, Գորկի
Դասական գրականությունը հարուստ է երեխաների տանջանքներով, որոնք այնքան վառ են նկարագրվում, որ ցանկություն է առաջանում րոպե առաջ կախվելու կամ խմելու: Եթե կարծում եք, որ երեխային անհրաժեշտ է «կոշտ ձեռք», ապա առաջարկում ենք մենյու` «Թշվառները»` Վիկտոր Հյուգո, Չարլզ Դիքենսի և Ֆեոդոր Դոստոևսկու վեպերը: Նաև կարելի է կարդալ Մաքսիմ Գորկու «Մանկություն» և «Մարդկանց մեջ» ինքնակենսագրականները, որտեղ փոքրիկ Ալյոշային մինչև մահամերձ լինելը ծեծում է պապը, այդ էպիզոդից հետո էլ տղան մեկ անգամ չէ, որ առերեսվում է դաժան վերաբերմունքի: Կողքից նայելիս կարելի է մտածել, որ հենց այդ ամենն է Ալյոշային Մաքսիմ Գորկի դարձրել: Բայց փաստորեն գրողը ամբողջ կյանքում տառապել է հոգեբանական տարբեր խնդիրներից, 19 տարեկանում էլ նույնիսկ փորձել է ինքնասպան լինել:
Դաստիարակություն` Հարփեր Լիի «Ծաղրասարյակ սպանելը» վեպի օրինակով
Եթե ընտրություններ կազմակերպվեն` ընտրելու գրական ամենալավ հոր կերպարը, միանշանակ կհաղթի Ատիկուս Ֆինչը` «Ծաղրասարյակ սպանելը» վեպի հերոսը: Իհարկե, մենք նրան նայում ենք իր դստեր աչքերով, և հավանական է, որ նրա կերպարը պարզապես իդեալականացված է: Բայց Ատիկուսը հիանալի հայր էր. նա միայնակ մեծացնում էր իր երեխաներին` նրանց տալով մաքսիմալ ազատություն ու աշխարհը ճանաչելու հնարավորություն: Նա շրջանցում է երեխաների փոքրիկ չարաճճիություններն ու միևնույն ժամանակ ճիշտ բառեր է գտնում, երբ չարաճճիություններն անցնում են թույլատրելի սահմանը: Ատիկուսն ուժեղ մարդ է, որը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է պահել բոլոր սկզբունքներն ու դրա հետ մեկտեղ մարդ մնալ: Եվ ամենակերևորը` երեխաները նրա համար անմիտ արարածներ չեն, այլ փոքր մարդիկ, որոնց հետ կարելի է և պետք է խոսել հավասարապես:
Անի Սողոյան

Սխալ՝ սխալի վրա. 6 մեծ գրողներ, որոնք անգրագետ էին

October 16, 2019

Գյուլբենկյանի մասին հայտնի ու անհայտ փաստերը` հայերեն

October 16, 2019