«ՀակաՔԱՂԱՔական» վերնագրով գրքում քաղաքականությունը լուսանցքից դուրս է

Դավիթ Սամվելյանը մակագրում է իր՝ 3-րդ գիրքը:


«Ռոդենի ձմեռը» և «Արտագաղթած կարոտ» ժողովածուների հեղինակի նոր գիրքը պատմվածքների ժողովածու է: «հակաՔԱՂԱՔական» վերնագրով գրքում քաղաքականությունը լուսանցքից դուրս է:

«Գիրքը ոչ թե քաղաքական միտումների է դեմ գնում, այլ ձևավորված քաղաքական մթնոլորտին. հերոսները քաղաքական իրավիճակներում հայտնվում են, քաղաքական դիսկուրսներ ունենում են, բայց իրենց համար ուրիշ բաներ են կարևոր»,- ավելացրեց գրքի հեղինակը՝ Դավիթ Սամվելյանը:

Սա գրքի առաջին իմաստն է, երկրորդ իմաստը պարզ կլինի արդեն գրքի շապիկից՝ տողերի տակ քաղաքներ էլ կան: Գրքում ամփոփված է գրողի 2 տարվա աշխատանքը, տարբեր պատմվածքներ, մեկ ընդհանուր գծով: Գրքի խմբագրի խոսքով աշխատանքը նաև դաստիարակչական է: Դիանան գրքում առանձնացրել է նաև իր սիրելի հատվածը:

«Շատ հատվածներ կային, որ իրոք շատ սիրուն էին ու իմն էին, բայց հենց էդ՝ «Ինչ են քաղաքները, եթե ոչ մարդիկ»… ես դա կառանձնացնեմ, քանի որ յուրաքանչյուր քաղաք այդ մարդկանցով է կենդանի», իր խոսքում նշեց գրքի խմբագիրը՝ Դիանա Խաչատրյանը:

Դավիթ Սամվելյանը հորդորում է քաղաքական ենթատեքստ գրքում չփնտրել: Այն մարդկայինի հանդեպ կարոտի մասին է:

Ալլա Դավթյան

Ալեքսանդր Թոփչյան. «Բանկ Օտոման» վեպի մանրամասները

November 1, 2019

Ագաթա Քրիստիի ստեղծագործելու սիրելի թեմաները

November 1, 2019