Դետեկտիվները, ֆուտբոլն ու ալպինիզմը Հյու Նեսբոյի կյանքում

Նորվեգացի գրող Հյու Նեսբոյի հայտնիության ուղին բռնեց, երբ գրեց իր առաջին գործերը դետեկտիվ Հարի Հոլլիի մասին:


Դետեկտիվի մասին առաջին գիրքը՝ «Չղջիկ», լույս տեսավ  1997-ին: Հենց այդ ժամանակ էլ գրողը մրցանակ ստացավ՝ The Riverton Prize: Դրանից հետո Հյու Նեսբոն մի քանի անգամ արժանացավ գրական հեղինակավոր մրցանակներ:

RT-ին տված հարցազրույցում նորվեգացի հայտնի գրողը պատմել է, իր ամենահայտնի հերոսի, ալպինիզմի ու ֆուտբոլային կարիերա ունենալու երազանքի մասին:

Նորվեգացի հեղինակը պատմել է, որ երբեք չի ուզել գրել այնպես, որ իր հերոսը՝ Հարին դուր գա ընթերցողին, չնայած որ Նեսբոյի ընթերցողների  80 տոկոսը եղել են կանայք:

«Եթե իսկապես ցանկանում ունենալ մեծ լսարան, պետք է հիշես այդ ընթերցողների մասին: Իմ առաջին վեպում Հարին Սիդնեյում քնում է մարմնավաճառի հետ: Երբ ես դա գրել եմ, հավանաբար մտածել եմ, որ այդպես պահանջում է սյուժեն. բնական է, դա ընթերցողին դուր չէր գա»,- պատմում է հեղինակը:

Հարցազրույցում Նեսբոն անկեղծացել է ու պատմել, որ գրելու մոլուցքով միշտ է տարված եղել: Չնայած դրան, գրողը  միշտ երազել է ունենալ ֆուտբոլային կարիերա: «Դրա պատճառը երևի իմ մանկությունն է: Այն անցել է բակում, իմ ու ընկերներիս համար հաճույք էր լավ փոխանցում կատարելը առավել ևս գոլ խփելը:

Ես անգամ չէի մտածում առաջնությունում խաղալու մասին, երազում էի ընդամենը մի հանդիպում անցկացնել Ուեմբլի ստադիոնում: Բայց դա մնաց երազանք, հետագայում ես սկսեցի հետաքրքրվել ալպինիզմով: Մի քանի տարի զբաղվել եմ այդ մարզաձևով:

Մի անգամ ես անցա հսկայական ճանապարհ, հաղթահարեցի բարձունք, երբ իջա, իմացա, որ իմ գիրքը Մեծ Բրիտանիայում ամենավաճառվածների շարքում է: Ինձ հարցրին՝ որն է ինձ համար նվաճում՝ բեսթսելլերի հեղինակ լինելը, թե բարձունք նվաճելը: Խոստովանում եմ՝ ինձ համար մեծ հաղթանակ էր»,- պատմում է հեղինակը: Իսկ թե գիրքը կդառնա բեսթսելլեր, թե ոչ, ըստ Հյու Նեսբոյի, շատ գործոններից է կախված:

 

Արփի Մուրադյան

«Մենք բոլորս երազում էինք պարել ռինգում Ալիի պես». Գնել Նալբանդյան

September 14, 2019

«Այս գրքում կբացահայտեք ամերիկյան ժուռնալիստիկայի էտալոնը». Գրիգոր Ավետիսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

September 14, 2019