Ի՞նչ փոփոխություններ են պետք գրահրատարակչական ոլորտում

«Արի» գրականության հիմնադրամը մայիսի 18-ին հանդիպում անցկացրեց  հրատարակիչների, գրողների, թարգմանիչների հետ:  Քննարկվեց  գրահրատարակչության ապագան:


Մասնակիցների կարծիքով, առաջնային խնդիրը գրողի ֆինանսական վիճակն է. նա չի կարողանում ստեղծագործական աշխատանքով փող վաստակել: Մասնակիցներն առաջարկեցին ստեղծել մրցութային կարգով գործող կրթաթոշակային և դրամաշնորհային ծրագրեր, որոնք գրողներին, թարգմանիչներին ու գրաքննադատներին կօգնեն ստեղծագործել և վարձատրվել իրենց նյութերի հրապարակման համար:

Գրողներն ընդգծեցին հայերենից այլ լեզուներ թարգմանիչների բացակայությունը: Առաջարկվեց Սփյուռքի նախարարության հետ համագործակցելով կազմակերպել վերապատրաստական դասընթացներ` այլ լեզուներով թարգանիչների համար:

Մասնագետների կարծիքով,  հայ գրողներին ու գրականությունը Հայաստանից դուրս ներկայացնելու համար պետք են տարալեզու տեղեկատվական հարթակներ: Հրատարակիչներն առաջարկեցին արտոնյալ պայմաններ ստեղծել գրքի բիզնեսի համար և վերացնել ԱԱՀ-ն:

Սիրիայի հարցը նոր ամերիկյան վեպում. հարցազրույց գրողի հետ

May 18, 2018

Մահացել է Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Ֆիլիպ Ռոթը

May 18, 2018