Գրող Դորոթի Փարքերին ոգեշնչում էին անհաջող սիրային պատմությունները

Լրագրող և գրաքննադատ Դորոթի Փարքերին ոգեշնչում էր ամեն ինչ. անգամ անհաջող սիրային պատմությունները: 


Դորոթին ապրում էր մի դարաշրջանում, որտեղ կինը կարող էր ունենալ վառ անհատականություն ու լինել դժբախտ: Անցած դարի 20-ականներին կանայք մազերը կարճ էին կտրում, խմում էին, ծխում, մեքենա վարում ու ջազ լսում:
Դորոթին 25 տարեկան էր, երբ ամուսնացավ մի հարբեցողի հետ, որն աշխատում էր բորսայում: Ամուսնությունն անհաջող էր, որի համար երկուսն էլ մեղավոր էին. ամուսինը խմում էր, իսկ Դորոթին զվարճանում էր դրսում: 

1918 թվականին Դորոթին Vanity Fair ամսագրում դարձավ թատերագետ. այդ աշխատանքն իրեն առաջարկեց Վուդհաուսը: Սուր լեզուն ու խոսքի ազատությունը Փարքերին դարձրին իր ժամանակների ամենաանխիղճ լրագրողներից մեկը: Երբ 2 տարի անց Դորոթիին ազատեցին աշխատանքից, նա սկսեց քննադատական հոդվածներ գրել New Yorker ամսագրում: Դորոթին հիասթափությունների և տանջանքների դիպուկ ու ծիծաղելի նկարագրություններն իր կյանքից էր վերցնում: Առաջինի նման, երկրորդ ամուսնությունն էլ չհաջողվեց: 

Երեկույթներին Դորոթին բոլորից շատ էր խմում հայտնի Ալգոնկինյան կլոր սեղանից հետո, որտեղ հավաքվում էին ժամանակի լավագույն հռետորները: Փարքերն անսանձ էր, տաղանդավոր, բայց դժբախտ: Կյանքի վերջին տարիներին Դորոթին արդեն կախվածություն ուներ ալկոհոլից ու քննադատաբար էր տրամադրված սեփական աշխատանքներին: Նրա կենսագրության հիման վրա ֆիլմ է նկարահանվել`  «Миссис Паркер и порочный круг»: 

Newmag-ը ներկայացնում է նոր բեսթսելլեր՝ «Աղջիկ ջան, ուշքի արի»։ Ինչի՞ մասին է գիրքը

March 16, 2019

Ինչո՞ւ էր Կոնան Դոյլն ատում Շերլոկ Հոլմսին

March 16, 2019