Էլեկտրոնային գրքերը կորցնում են իրենց «փայլը»

Չնայած թվային կոնտենտի զարգացմանը, ամերիկացի ընթերցողները սկսել են նորից տպագիր գրքեր կարդալ: 2015 թվականից սկսած կայքերը գրում են, որ «իրական» գրքերը վերադառնում են, իսկ էլեկտրոնայինները կորցնում իրենց «փայլը»:


Ամերիկացիներն ամեն տարի մի քանի հարյուր միլիոն էլեկտրոնային գիրք են կարդում: Գրողներից շատերը առանց գրահրատարակչական շուկայի ռեյտինգային ցուցակում հայտնվելու, գրում և հրատարակում են գրքեր՝ ձեռք բերելով հսկայական լսարան: Փաստացի, կազմակերպությունները, որոնք հրատարակում են այդ գրքերը թաքնվում են բարեգործության քողի տակ: Իրականում, սա հրատարակչական շուկայի ամբողջ էությունն է:

Amazon-ի ուժը ինքնահրատ գրողների շրջանում գրեթե անտեսանելի է՝ ստվերային արդյունաբերություն, որը հեռու է ավանդական հրատարակչատներից: Հրատարակչական արդյունաբերությունը տվյալների խնդիր ունի, սակայն դա չի նշանակում, որ մոտ ապագայում Amazon-ը կզիջի իր դիրքերը: Ինքնահրատ գրքերը սովորաբար չեն նոմինացվում հայտնի գրական մրցանակների, կամ չեն հայտնվում New York Times-ի ռեվյուների ցանկում։ Վերջին 7 տարիների ընթացքում ինքնահրատ գրքերը՝ մասնավորապես էլեկտրոնայինները, գրողներին հնարավորություն են տվել գումար աշխատել միայն գրելով։ Հրատարակիչներին խաղից դուրս հանելով, գրողներն ավելի շատ գումար են խնայում և դրա համար պարտական են միայն իրենց ընթերցողներին և ոչ թե գրաքննադատներին, խմագիրներին կամ գրավաճառներին։ Սեփական գովազդային արշավով գրողները կարող են մեծ գումարներ աշխատել։

2011-ին Amazon-ը թողարկեց իր Kindle Direct Publishing պլատֆորմ-հրատարակչությունը: Amazon-ի օնլայն հրատարակչությունը հնարավորություն է տալիս գրողներին հրատարակել իրենց գրքերը համացանցում. դա տևում է ընդամենը 5 րոպե, որից հետո գիրքը հայտնվում Kindle store-ում և հասանելի ամբողջ աշխարհին: 2012-ը վերելքային էր: «Wool» վեպի հեղինակ Հյու Հոուեյը և «The Martian»-ի հեղինակ Էնդի Ուեիրը մեծ ճանաչում ձեռք բերեցին: Ինքնահրատ գրողները համացանցը գրավեցին իրենց վեպերով, որոնք հիմնականում սիրային ժանրի էին, ֆանտաստիկ կամ գիտաֆանտաստիկ: Նրանց գրքերը Amazon-ում վաճառվում են 100.000 օրինակով, յուրաքանչյուր գիրքը՝ 2 դոլար: 2018-ին 2500 ինքնահրատ գրողներ ավելի քան 50.000 դոլար են աշխատել: Տպագիր գրքերի համեմատ նրանք իրենց գրքերն ավելի էժան են վաճառում: Ժամանակակից գրողներն Amazon-ում մոտ 70% շահույթ ունեն. սա կրկնակի է, եռակի, գուցե նաև քառակի, եթե գիրքը հրատարակեր որևէ այլ առանձին հրատարակչություն:

Ինչքան շատ տվյալներ, այնքան խնդիրներ: Խոսքն այն մասին չէ, թե կանայք իրենց սմարթֆոններում ինչ էրոտիկ գրքեր են կարդում, այլ այն, որ ինքնահրատ գրողները գրավել են դաշտը: Սակայն, միայն Amazon-ը գիտի դրանց հստակ թիվը: Ընկերությունը երբեք չի հրապարակում էլեկտրոնային գրքերի վաճառքի ցուցանիշները: Գրողներին մնում է ինքնուրույն հետևություններ անել: Amazon-ի աշխատակիցները միայն ասում են, որ Kindle Direct Publishing-ում 100.000 ինքնահրատ գրող կա:

Նարինե Աբգարյանի «Պատմություն խզբզիկներով» գիրքը թարգմանվել է հայերեն

April 10, 2019

Ալան Դիբի «1-Էջանոց մարքեթինգային պլան» բեսթսելլերը թարգմանվել է հայերեն

April 10, 2019