Ո՞վ էր «Էմմանուել» էրոտիկ գրքի իրական հերոսուհին

Ոչ բոլորը գիտեն, որ 70-ականներին մեծ աղմուկ հանած «Էմմանուել» էրոտիկ գրքի իրական հերոսուհին հենց գրքի հեղինակն էր՝ Էմմանուել Արսանը: Իսկ ո՞վ էր Էմմանուել Արսանը, նույն ինքը՝ կոմսուհի Մարայա Բիբիդ-Ռոլե-Անդրիան:


Մարայա Բիբիդին փոքր հասակից դաստիարակել էին գահաժառանգի հարճը լինելու համար: Երբ աղջկա 16 տարին լրանում է, նրան, ինչպես և ընդունված էր, ներկայացնում են գահաժառանգին: Սակայն արքայազնին նա այդքան էլ դուր չի գալիս: Ուստի արքայազնը որոշում է նրան նվիրել իր դպրոցական ընկերոջը՝ ֆրանսիական դիվանագետ կոմս Լուի Ժակ Ռոլե-Անդրիանին: Կոմսը մեծ ուրախությամբ ընդունում է արքայազնի նվերը, ավելի՝ շուտով ամուսնում է Մարայա Բիբիդի հետ:

Նրանց միությունը երջանիկ էր: Մարայան կոմսին պարգևեց երկու դուստր: Ամուսնությունից 10 տարի անց Մարայան վերադարձավ հայրենիք, որպես Թայլանդում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Լուի Ժակ Ռոլե-Անդրիանի կին:  Քանի որ երիտասարդ կոմսուհին ազատ ժամանակ շատ ուներ, պարապությունը լրացնելու համար օրագիր էր պահում, ամեն օր նշումներ անում:

1959 թվականին Ֆրանսիայի դեսպանի հետ կանչեցին Թայլանդից: Ընտանիքը հայտնվեց ֆինանսական դժվարությունների մեջ, ու Մարայան որոշեց հրատարակել իր գիրքը, որը նրան հանրաճանաչ դարձրեց, այլ նաև մեծ հումար բերեց:

Միայն տարիներ հետո պարզ դարձավ, որ գրքի հրատարակմանն աջակցել է Մարայայի ամուսինը: Կոմսը նկատել է, որ կինն օրագիր է պահում, կարդացել էր, հիացել նրա պատմություններով ու համոզել հրատարակել:  Ասում են՝ որոշ շտկումներ էլ է կոմսը մտցրել գրքում:

Ու այդպես կոմսի կնոջ «անմեղ օրագիրը» դարձավ բեսթսելլեր. գիրք՝ երիտասարդ ֆրանսուհու բանգկոկյան արկածների մասին է:

«Էմմանուել» գրքի էկրանավորումը 1974-ին: Այդ ժամանակ Ֆրանսիայում նախագահի ընտրություններ էր: Նախագահի պաշտոնի հավանական թենածուն Ժիսկար Դ’ Էստենն էր: Նրա սիրուհին՝ Սիլվիա Կրիստելը, «Էմմանուել» ֆիլմի գլխավոր դերասանուհին էր: Ընտրարշավի կազմակերպիչները քարոզարշավի հիմնական շեշտը դրել էին հենց այդ ֆիմի վրա: Ընտրությունների երկրորդ փուլին Փարիզի կենտրոնում հայտնվեց ֆիլմը գովազդող պաստառ, որի վրա մերկ Սիլիվիան էր՝ Էմմանուելը: Նկարը դերասանուհու իրական սիրեկանի թաքնված գովազդն էր: Հաշվարկը ճիշտ էր՝ Ժիսկար Դ’ Էստենն ընտրվեց նախագահ, իսկ Սիլվիան դարձավ նրա ոչ օրինական կինը: Չնայած նախագահը Սիլվիայից մեծ էր 26 տարով, նրանք երկուսն էլ չէին թաքցնում իրենց միջև եղած սիրային կապը։

Ասում են, երբ 1975 թվականին ԽՍՀՄ ղեկավար Լեոնիդ Իլյիչ Բրեժնևն այցելել է Ֆրանսիա, նախագահի ամառանոցում նրան դիմավորել է տանտիրուհին՝ Սիլվիա Կրիստելը: Ասում են՝ Բրեժնևը գլուխը կորցրել է դերասանուհու գեղեցկությունից և ամբողջ օր նրա շուրջը պտտվելով՝ կրկնել է. «Դուք հրաշք եք, տիկին Յամանուել»:

Ոչ պակաս սիրել է նաև ֆիլմի երգը: Իհարկե, գրքի մեծ ճանաչումը թանկ արժեցավ կոմսի համար, նրան զրկեցին դիվանագիտական աստիճանից: Սակայն ամուսիններն ապրեցի երկար ու երջանիկ: Կոմսուհի Մարայա Բիբիդ-Ռոլե-Անդրիանը մահացել է 2005-ին, նրա մահից 4 տարի անց կյանքից հեռացել է նաև ամուսին՝ կոմս Լուի Ժակ Ռոլե-Անդրիանը:

Նիլ Գեյմանն ու Մուրակամին` «Այլընտրանքային» Նոբելյան մրցանակի շորթլիսթում

September 8, 2018

Ո՞ւմ շնորհիվ լույս տեսավ «Ռոնալդու» գիրքը և ինչպե՞ս հայերեն տարբերակում ավելացավ նոր գլուխ

September 8, 2018