Ինչպե՞ս ավելի արագ ընթերցել

Արագ ընթերցանությունն ու կարդացածը մտապահելը կարևոր ունակություններ են: Շատ ընթերցասերներ դանդաղ են կարդում. մեկ հոդված կամ վեպ կարդալու համար ավելի շատ ժամանակ են ծախսում:


Ինչպե՞ս սովորել արագ կարդալ ու կարդացածը մտապահել: Խորհուրդներով կիսվում է legkopolezno.ru կայքը.

Աչքի անցկացրեք ամբողջ պարբերությունը.
Կարդալու ժամանակ աչքերը շարժվում են ձախից աջ և նորից վերադառնում սկիզբ: Այս մեթոդով աչքերը հոգնում են: Աչքերով «վազելու» կամ ցուցամատով տողին զուգահեռ հետևելու փոխարենմ, վերցրեք թուղթ և դրեք այն էջի ճիշտ մեջտեղում: Փորձեք առանց տողից շեղվելու ավելի արագ ընթերցել՝ թուղթը ներքև իջեցնելով:
картинка Arlett
Պատկերացրեք, որ բառերը հիերոգլիֆներ են.
Գուցե տարօրինակ է հնչում, բայց շատ արդյունավետ կարող է լինել: Մեկ հիերոգլիֆը կարող է մի ամբողջ նախադասոթւյուն արտահայտել: Եթե բառին մեկ անգամ նայելուց միանգամից կարդաք այն, ինչպես հիերոգլիֆը, ապա երկու անգամ ավելի քիչ ժամանակ կկորցնեք: Այս հմտությունը զարգացնելու համար կարող եք օգտվել Շուլտեի աղյուսակից: Պետք է ըստ հերթականության գտնել 1-ից մինչև 25 թվերը:
Մի վերանայեք կարդացածը.
Շատերի մոտ դեռ դպրոցակական տարիքից սովորություն է դառնում կարդացածը մտքնում կրկնելը, ցածրաձայն կամ բարցրաձայն, կամ էլ պարզապես շուրթերը շարժելով: Այս սովորությունը նույնպես դանդաղեցնում է ընթերցանությունը: Տեքստի մտքի վրա կենտրոնանալու փոխարեն կենտրոնանում եք յուրաքանչյուր բառի վրա:
Կարդացեք մեկ անգամ.
Հաճախ լինում է, երբ ուզում ես նախորդ պարբերությունը կամ նախադասությունը մեկ անգամ էլ կարդալ: Եթե չի ստացվում արագ ընթերցել, ապա 100 բառանոց տեքստը կարդալիս, առնվազն 10 անգամ կվերադառնաք ու կկարդաք նախորդ բառը կամ նախադասությունը: Պատճառը ցրվածությունն է: Պետք է առաջին հերթին կենտրոնացնել ուշադրությունը: Լավ կլինի տարածքից հեռացնեք բոլոր խանգարող իրերը՝ հեռախոսը կամ նոթբուքը:

Ինչո՞ւ բռնցքամարտիկ Դեմպսին հրաժարվեց Հեմինգուեյի հետ ռինգ դուրս գալ

November 5, 2018

Ինչպե՞ս չսխալվել գրքեր ընտրելիս

November 5, 2018