Հիշո՞ւմ եք մեր՝ նախորդ հոդվածը քաջ և տոկուն կանանց մասին: Այս հոդվածում ևս Bestseller.am-ը առանձնացրել է 5 լավագույն գրքերը կանանց մասին:
1.Ջեյն Ֆոնդան` «Իմ ամբողջ կյանքը»
Շատ սերունդների համար դերասանուհի, հասարակական գործիչ ու բարերար Ջեյն Ֆոնայի անունն ու կերպարը դարձել է ազատ արտահայտվելու, սեփական ձգտումները արտահայտելու խորհրդանիշ: Իր հուշագրությունների գիրքում Ջեյնը ազատ խոսում է իր կյանքի մասին: Պատմում է իր գլխապտույտ հաջողությունների ու ձախողումների մասին:
2. Մարգարեթ Թետչեր` «Հզորը. Երկաթե Մարգարետի պատմությունը»
Մարգարեթ Թետչերը մտել է համաշխարհային պատմության մեջ իր հաստատակամության ու սեփական համոզմունքներին հավատարմության շնորհիվ: Այս գրքում Երկաթե լեդին պատմում է իր կյանքի պատմությունը, խոսում է ընտանիքի, համոզմունքների, քաղաքականութան ու Մեծ Բրիտանիայի մասին: Այս գիրքը թնթերցողին կօգնի հասկանալ Մեծ Բրիտանիայի ամենահզոր առաջնորդներից մեկի քայլերն ու գործողությունները, նրա «երկաթ» բնույթը:
3. Ալբերտ Բենսուսսան` «Էդիթ Պիաֆ»
Այս գիրքը պատմում է մի երգչուհու մասին, որի երգերը հիթեր են մինչև այսօր: Կարդալով գիրքը` ընթերցողը կծանոթանա մի խիզախ կնոջ պատմության, որը իր հոգին անմնացորդ նվիրել է երկրպագուներին: Էդիթ Պիաֆը ապրեց կարճ, բայց յուրահատուկ կյանք: Սա պատմություն է հենց այդ կյանքի մասին:
4.Ջեննեթ Ուոլս` «Ապակուց ամրոց»
Սա գիրք-խոստովանություն է, որում հեղինակը պատմում է իր մանկության դժվարությունների, ոչ սովորական ծնողներ ունենալու մասին: Չնայած կյանքի բազմաթիվ դժվարություններին` Ջանեթը կարողանում է ոչ միայն գլխապտույտ հաջողությունների հասնել, այլև ազատվել անօթևան ծնողներ ունենալու խարանից: Գիրքը սեփական ուժերի հանդեպ հավատի ու սիրո մեծագույն օրինակ է:
5.Օդրի Հեփբերն` «Օդրի Հեփբերն: Կյանքը, որը պատմել է հենց ինքը: Սիրո խոստովանություն»
Դերասանուհին այս գիրքը սկսել է գրել, երբ բժիշկները նրան տվել են սարսափելի ախտորոշում: Բայց գրքում խոսք անգամ չկա ափսոսանքի ու դժբախտության մասին: Սա սիրո խոստովանություն է բոլոր նրանց, ովքեր եղել են Օդրի Հեփբերնի կողքին, օգնել ու աջակցել են նրան դժվար պահերին:
Արփի Մուրադյան