Այս գրքերում Դուք կգտնեք քաջության և տոկություն իսկական օինակներ:
- Շերիլ Սանդբերգ` «Մի վախեցիր գործել»
Facebook- ի գործադիր տնօրեն Շերիլ Սանդբերգը համոզված է, որ կանայք կարող են և իրավունք ունեն ինքնադրսևորվել ցանկացած բնագավառում: Ըստ Սանդբերգի` դրա համար ամենևին պարտադիր չէ զոհաբերել ընտանիքը:
Facebook-ի գործադիր տնօրենը իր գրքում բացահայտ խոսում է այն խոչընդոտների մասին, որոնց բախվում են շատ կանայք բիզնեսի ու հաջողության ճանապարհին: Զարմանալի չէ, որ հրատարակումից հետո, այս բեսթսելլերը դարձավ աշխարհի միլիոնավոր կանանց մանիֆեստը:
- Էմմի Փուրդ`«Քայլ առաջ: Մի աղջկա պատմությունը, որը ոտքը կորցնելուց հետո, սովորեց պարել»
Սա պատմություն է, որը ցնցեց ամբողջ աշխարհը: Էմմի Փուրդը, հիվանդության պատճառով 2 ոտքը կորցնելուց հետո, դարձել է դերասանուհի, պարուհի և սնոուբորդիստուհի: Նա կարողացել է հաղթահարել ցավը, տառապանքն ու բազմաթիվ խոչընդոտները: Էմմին այսօր միլիոնավոր մարդկանց ներշնչանքի աղբյուրն է:
- Լիզ Մյուրեյ` «Անօթևան երազողների ակումբ»
Փողոցային կյանքից մինչև Հարվարդի համալսարանում ուսումնառության տարիներ . հայտնի բանախոս Լիզ Մյուրեյը ինքնուրույն է հարթում իր հաջողության ուղին:
Սա պատմություն է մի աղջկա մասին, որը մեծացել է թմրամոլների ընտանիքում, բայց դժվարությունները չեն հիասթափեցրել նրան: Սեփական ուժերի հանդեպ հավատը Լիզին օգնում է ստանալ փայլուն կրթություն և ստեղծել հաջողված կարիերա:
- Մալալա Յուսուֆզայ` «Ես Մալալան եմ. աղջիկ, որը պայքարում էր կրթության իրավունքի համար և որին վիրավորել էին թալիբները»
Մալալա Յուսուֆզայը, որը Պակիստանից աշակերտ էր, համարձակվեց աշխարհին պատմել Թալիբանի ռեժիմի տակ ապրելու մասին ճշմարտությունը: Նա հրաշքով փրկվեց ահաբեկիչների հարցակումից, բայց անգամ իր վրա կատարված մահափորձից հետո շարունակեց պայքարել կանանց կրթության իրավունքի համար: Մալալան ստացավ Նոբելյան խաղաղության մրցանակ ու դարձավ հերոսության ու խիզախության օրինակ:
- Ջեկ Մայեր`«Իրենա Քենդերի քաջ սիրտը»
Սա անհավանական մի պատմություն է. 3 ամերիկացի աշակերտուհիներ պատահաբար գտնում են Երկրորդ համաշխարհային պատերազմին վերաբերող փաստաթղթեր:
Դրանցից պարզ է դառնում, սոցիալական աշխատող Իրենա Սադլերի սխրանքի մասին: Պարզվում է` կինը կարողանում է ֆաշիստական օկուպացիայի ժամանակ Վարշավայում փրկել 2000 հրեա երեխայի: 3 դպրոցականների շնորհիվ` Իրենա Սադլերի հերոսության պատմությանը ծանոթանում է ամբողջ աշխարհը:
Արփի Մուրադյան