5 բեսթսելլեր անվախության և ամեն ինչ զրոյից սկսելու մասին

Աշխատանքի դժվարություններ, լարվածություն, անկարողություն և կյանքի որակի անկում… Ճգնաժամը հաղթահարելու համար հերոսը պետք է անախորժություններին կանգնի դեմ դիմաց և իրավիճակի վերահսկողությունը վերցնի իր ձեռքը: Մենք առանձնացրել ենք ձեզ համար 5 մոտիվացնող գիրք, որոնք կօգնեն հաղթահարել վախը ու ամեն բան սկսել զրոյից:


1.Չարլզ Մարտին «Ես քեզ կփրկեմ փոթորիկից»

Այս վեպի սյուժեն հյուսված է տեխասցի մի  ռենջերի` Թայլեր Սթիլի կյանքի շուրջ: Կար ժամանակ, երբ նա ապահովում էր նահանգի անվտանգությունը, ուներ երջանիկ ընտանեկան կյանք: Թոշակի անցնելուց հետո միայնակ դաստիարակում է որդուն և չգիտի՝ ինչպես դուրս գալ անհաջողությունների շղթայից: Բայց հերոսի կյանքում լինում է ճակատագրական հանդիպում Սամանտայի և նրա դստեր` Քլոեյի հետ, որոնք դժբախտության մեջ են հայտնվում: Այդ հանդիպումն էլ փոխում է հերոսների կյանքը:

2.Անդրեյ Էմդին «Երբ դու կարթնանաս»

Վեպի գլխավոր հերոսը` Ալեքսանդր Սմիրնովը պատահաբար հայտնվում է մի խորհրդավոր կղզում, որը կարծես թե, ստեղծվել է Instagram – տիեզերքում: Այդտեղ կարելի է ապրել իդեալական կյանքով. Արևը չի այրում, արկոհոլը գլխացավ չի առաջացնում, իսկ հյուրանոցի քաղաքավարի աշխատակիցը լուծում է քո բոլոր խնդիրները: Իսկ ինչ, եթե այդ «կուրորտը»  ընդամենը երազ է, որը մեկ հպումով դառնում է մղձավանջ:

3.Օլեգ Ռոյ «Հավատա ինձ»

Սա հոգեբանական վեպ է կյանքի ստեղծագործական անկայուն շրջանի, բախտորոշ ընտրության և սիրո մասին: Ստեղծագործական անկայունությունն ու ընտանիքի ֆինանսական խնդիրները գրող Դենիս Վիշնյակիովին մղում են հուսահատության գիրկը: Թվում է` նրա գլխավոր աշխատանքը երբեք չի հրապարակվելու: Սակայն սրճարանում պատահական ծանոթությունը վերածվում է վտանգավոր արկածախնդրության: Այսուհետև ճանաչումն ու փառքը Դենիսի համար ապահովված են: Բայց նա պետք է իր գիրքը վերաշարադրի խորհրդավոր պատվիրատույի ցանկությամբ:

4. Թիջան «Կարթեր Ռիդ»

Այս գիրքը սիրո ու քրեական իրադարձությունների խառնուրդ է: Ստեղծագործությունը սկսվում է սպանության տեսարանի նկարագրությամբ: Գրքի գլխավոր հերոսուհին` Էմման, կրակում է ավազակ Ջերեմիի վրա: Նրա ընկերուհին փրկված է, բայց դեռ հանգստանալու ժամանակը չէ: Մաֆիայի Բարտել կլանը, որին ծառայել է Ջերեմին, սկսում է Էմմայի նկատմամբ որս: Փրկվելու համար Էմման դիմում է Կարթեր Ռիդին` իր եղբոր լավագույն ընկերոջը, որը ունի չլուծված հարցեր այդ ընտանիքի հետ:

5.Լայզա Ջուել  «Եկեք հանդիպենք Ռաֆայելի մոտ»

Սա անգլիական վեպ է, որը արտացոլում է 90-ականների դարաշրջանը: Ռալֆի և Սմիթի կյանքը գլխիվայր շրջվում է, երբ հայտնվում է նրանց նոր հարևանը` Ջեյմը: Տղաները զբաղվում են ոչ միայն տհաճ իրավիճակներով, այլև ստիպված իրենց մեղավոր են ճանաչում ամոթալի արարքներում: Անկեղծությունը հեշտ գործ չէ: Ներդաշնակություն ու երջանկություն գտնելու համար հերոսները ստիպված են  բոլոր «քարտերը» դնել սեղանին և իրենք իրենց խոստովանեն, թե իրականում ինչ են ուզում:

3 պատճառ` ինչո՞ւ պետք է երեխաները գիրք ընթերցեն 

May 7, 2019

Ինչպե՞ս կարելի է տոննաներով գրքեր գնել ու չվնասել բնությունը

May 7, 2019