15 անվճար էլեկտրոնային գրադարան

1. Մաքսիմ Մաշկով – Ռուսալեզու ամենահայտնի էլեկտրոնային գրադարաններից մեկը բացվել է 1994-ին: Հեղինակներն ու ընթերցողները պարբերաբար համալրում են գրադարանը նոր գրքերով: Գրադարանում գրեթե բոլոր գրքերն անվճար են:


2. Aldebaran – Կայքը հնարավորություն է տալիս անվճար ներբեռնել գրքեր ցանկացած էլեկտրոնային ֆորմատով (epub, fb2, rtf, mobi, pdf)


3. Տոլստոյը ամբողջությամբ` մեկ կայքում – աշխարհի 49 երկրներից ընթերցողները մեկ կայքում զետեղել են Տոլստոյի ու նրա գրքերի մասին գրեթե ամեն ինչ: Գրքերը ցանկացած ֆորմատով հնարավոր է անվճար ներբեռնել:


4. Ֆեոդոր Դոստոևսկի  –  Սերգեյ Ռուբլյովը որոշեց Դոստոևսկու մասին ամեն ինչ մեկ հարթակում հավաքել: Կայքում միայն գրքեր չեն: Էկրանավորումներ, թանգարաններ և վերջին նորությունները գրողի ու նրա գրքերի մասին կարելի է տեղեկանալ մեկ կայքից:


5.  TarraNova – ոչ թե էլեկտրոնային գրադարան, այլ ավելի շատ արխիվ: Կայքում ցանկացած տեղեկություն պաշտոնական է, այդ թվում թարգմանությունները:


6. Ելցինի անվան նախագահական գրադարան – Կայքն առանձնանում է եզակի ռուսական գրքերի հավաքածուներով:


7. Libereya  –  Կայքից օգտվել հնարավոր է միայն գրանցումից հետո: Բաժանորդները կայքում կարող են գրքեր հրապարակել և շփվել միմյանց հետ: Գրքերի ընտրանին եզակի է:


8. ԱրտիՖակտ – Գրադարանում ավելի քան 8 հազար տեքստեր կան: Կայքում գրքերը ռուսերենից բացի հասանելի եմ 32 տարբեր լեզուներով: Բոլոր ֆայլերը միայն doc տարբերակով հնարավոր է անվճար ներբեռնել:


9. ԼիտՄիր – Ավելի քան 200 000 գիրք. Կայքում հնարավոր է բոլոր գրքերը օնլայն կարդալ: Ներբեռնելու համար կայքը հատուկ ծրագիր է առաջարկում: 2015 թվականին կայքում հրապարակված ոչ պաշտոնական գրքերի պատճառով մշակույթի նախարարությունը փակեց կայքը: 2016-ին կայքը վերաբացվեց, գրքերի թիվը նվազեց` անօրինական հրապարակումների համար:


10. Bookland – Էլեկտրոնային մեկ այլ գրադարան, որտեղ հնարավոր է անվճար գրքերի հավաքածուներ ներբեռնել` 18 լեզուներով և ցանկացած ֆորմատով:


11. Գրքի ակումբ  – էլեկտրոնայի գրախանութ-գրադարանը 10 գիրք գնելու դեպքում հնարավորություն կտա անվճար կարդալ գրքերի մեծամասնությունը:


12.  Գուտենբերգ – Օտարալեզու գրականություն կարդալու սիրահարների համար գրադարանը տրամադրում է 46.000 էլեկտրոնային գիրք:


13. ThankYou– Երաժշտությունն ու գրքերը մեկ վայրում:  fb2 ֆորմատով գրքերի մեծ հավաքածու: Սկսնակ գրողները կարող են իրենց առաջին գիրքը անվճար հրապարակել կայքում:


14. Գրապահարան  – Մանկական գրականություն ամենափոքրերի համար: Կայքից օգտվելը շատ հեշտ է: Պետք է ընդամենը գրապահարանից ընտրել գիրք, սեղմել հղման վրա ու կարդալ:


15. Ամսագրեր – Ժամանակակից գրական ամսագրերը մեկ կայքում: Այստեղ կարելի է գտնել հայտնի գրական ամսագրերի ամենաթարմ համարները:


 

Ի՞նչ անել, եթե ցմահ դատապարտվածը գրում է բեսթսելլեր ու միլիոններ վաստակում. Նախադեպ ԱՄՆ-ում

February 24, 2018