Ջորջ Մարտինը բացահայտել է 5 փաստ «Գահերի խաղ»-ի փրիքվելի մասին

Ջորջ Մարտինը EW-ի հետ հարցազրույցում խոսել է  «Գահերի խաղը»-ի փրիքվելի մասին:


Ջորջ Մարտինը առանձնացրել է 5 փաստ, բացահայտել է որոշ մանրամասներ շոուի սյուժեի և վերնագրի մասին:

  • Սերիան ցուցադրվելու է մեր օրերից մոտ հինգ հզր տարի առաջ: Վեստերոսը բաժանված է մոտավորապես 100 թագավորության: Մարտինի խոսքով ինչքան շատ են խորանում պատմության մեջ ավելի շատ թագավորություններ են լինում մայրցամաքում: Հիմա դրանք յոթն են, ինչ-որ ժամանակ եղել են ինը, հետո տասներկու և այդպես շարունակ:
  • Հիմա Վեստերոսը բնակեցված չի լինելու միայն «Սպիտակ քայլողներ»-ով: Մարտինը վստահեցրեց, հեռուստասերիալում մենք կտեսնենք Ստարկերին, գալյերին, մամոնտներին:
  • Սկզբում Լանիստերները չեն լինի: Նախաբանում միայն կներկայացվի, Լանիստերների տան հիմնադրի պատմությունը:
  • Մարտինը նշեց նաև, որ այս անգամ չի լինի «առաջատար» հերոս: Պատմությունը կպատմեն մի քանի հերոսներ:
  • Հիմա շոուի աշխատանքային վերնագիրը «Երկար գիշեր» է, բայց գրողները հիմա քննարկում են նույն անվան մեկ այլ տարբերակ, օրինակ «Ամենաերկար գիշեր» (The Longest Night):

Նախագծի սցենարը գրել է Ջեին Գոլդմենը: Նա նաև աշխատել է Stardust Kick-Ass, X-Men: First Class, նաև Kingsman-ի երկու մասերի (շուտով նաև երրորդ մասի) վրա: Նա նաև լինելու է նախագծի ցուցադրողը: Տնօրենը նշանակվել է Քլարկսոնը:

 

Ալլա Դավթյան

BBC-ն դարձյալ էկրանավորում է Աննա Կարենինան

August 8, 2019

Աուդիոգրքերը ժամանակի ընթացքում ավելի պահանջված են դառնում

August 8, 2019