[YerevanBookFest] Բառարաններից մինչև դետեկտիվներ ու ժամանակակից գրականություն

Գրքի երևանյան երկրորդ փառատոնին այս տարի մասնակցում է 34 հրատարակչություն: Առանձին տաղավարներով հրատարակիչներն ընթերցողներին են ներկայացնում իրենց հրատարակած նոր գրքերը:


Թարգմանիչ, խմբագիր Ալեքսանդր Աղաբեկյանը կնոջ հետ, որոշեցին հրատարակչություն հիմնել: Սկզբում տպագրում էին բառարաններ, դասագրքեր, այնուհետև տպագրեցին 21-րդ դարի արձակ: 
«Երբ դեռ չէինք սկսել արձակ տպագրել, հրատարակում էինք տնտեսագիտության դասագրքեր, գործարարության մասին գրքեր և բառարաններ: Մեր հրատարակչությունն առաջիններից էր, որ սկսեց 21-րդ դարի գրականություն տպագրել: Այդ շարքում առաջինը տպագրեցինք ավստրալացի հայտնի գրող, Բուքեր մրցանակի դափնեկիր Ռիչարդ Ֆլենագանի գիրքը»:
2012-ին «Գիտանք» հրատարակչությունը սկսեց դետեկտիվ գրքեր հրատարակել: Այդ շարքում արդեն հրատարակել են 26 գիրք: Ալեքսանդր Աղաբեկյանը դետեկտիվներից առանձնացնում է նորվեգացի գրող Հյու Նեսբեի «Headhunters» գիրքը, որն էլ թարգմանեց հայերեն.
«Գրքերն ընտրում եմ ըստ երկրների: Տեսնում եմ այդ երկրում ով է ամենապահանջված գրողը, կարդում եմ մի քանի ստեղծագործություն ու որոշում թարգմանել հայերեն: Կնոջս հետ ենք թարգմանում»:
Արթուր Աղաբեկյանի կինը՝ Նարինե Աղաբեկյան, թարգմանություններ անելուց բացի նաև գրում է.
«Կինս՝ Կարինեն էլ է գրում: Արդեն 13 գիրք ունի: 1999-ին տպագրեցի կնոջս առաջին գիրքը: Ինձ միշտ ասում էր, որ ռուսները անգլիական գրականություն են թարգմանում, որ ինքը չի հավանում: Ես էլ ասեցի՝ ուրեմն դու սկսիր գրել, ու այդպես ծնվեց առաջին գիրքը: Առաջին տարում 3 գիրք գրեց»:
 «Գիտանք» հրատարակչությունն արդեն 100 գիրք է հրատարակել: Արթուր Աղաբեկյանի խոսքով իրենց հրատարակչության ամենահայտնի ու ամենավաճառված շարքը սեղմավեպերն են.
«Ծանոթ ուսուցչուհի կար, ում խնդրեցի հայ դասականների վեպերը կրճատել և 300 կամ 800 էջի փոխարեն, թողնել 100 կամ 150 էջ:
Հանեցինք միայն նկարագրությունները, բայց իմաստային ոչինչ չփոխեցինք: Ուսուցչուհին արդեն 40 տարի դասավանդում էր դպրոցում ու բոլոր վեպերն անգիր գիտեր: Գիտեր թե սովորողներին հենց, որ մասն է պետք: Չեմ սխալվի եթե ասեմ, որ սեղմավեպերը մեր հրատարակչության ամենավաճառված գրքերն են»: 

«Նոն Ֆինիտա»՝ գիրք Ռաֆայել Քոթանջյանի մասին

December 3, 2018

Նախկին ֆուտբոլիստը՝ փոփ աստղ և գրող. Հյու Նեսբեի գրքերը բեսթսելլերներ են աշխարհի 50 երկրներում

December 3, 2018