Եկող տարի լրանում է Թոմաս Հարիսի՝ «Գառների լռությունը» հրապարակման 30-ամյակը: Այն սերիական մարդասպան Հանիբալ Լեկտորի մասին չորս վեպերից առաջինն է:
Այս տարիների ընթացքում Հանիբալի մասին պատմող գործերի ցանկը համալրվեց. նկարահանվել է 5 գեղարվեստական ֆիլմ և մեկ հեռուստասերիալ:
Դոկտոր Լեկտորը դարձել է համաշխարհային կինոյի պատմության ամենավառ ու օրիգինալ կերպարը:
Կոնկրետ նախատիպ Հանիբալ Լեկտորի հերոսը իրականում չի ունեցել, բայց դա չի խանգարել, որ դոկտոր Լեկտորը համարվի բոլոր ժամանակների ամենահայտնի չարագործը:
Մարդիկ երկար ժամանակ մտածում էին, որ Հանիբալի նախատիպը եղել է բժիշկ Սալազերը: 1964-ին Թոմաս Հարիսը, որ աշխատում էր լրագրող, ներկա է եղել հոգեկան հիվանդություն ունեցող Դայք Սիմոնսի մահապատժին: Հանցագործը սպանել էր 3 անչափահասի:
Դայքի կերպարը հետաքրքրում է լրագրողին: Նա պարզում է, որ մինչև մահապատիժը հանցագործը ստցել էր հրազնային լուրջ վիրավորում, երբ փորձել էր բանտից փախչել: Պարզվում է մարդասպանի կյանքը փրկել է մեկ այլ բանտարկյալ՝ բժիշկ Սլիզերը:
Թոմաս Հարիսը, որ շատ տպավորված էր իրադարձություններից, որոշում է խոսել հանցագործի կյանքը փրկած բժշկի հետ:
Հանիբալի ապագա հայրը հանդիպում է բժշկի հետ, բայց չի էլ նկատում, թե ինչպես է զրուցակիցը շուտով սկսում հարցնել Սիմոնսի, նրա զոհերի ու սպանությունների մոտիվացիայի մասին:
Թոմաս Հարիսոնը իր հերոսի նախահայր է անվանել բժիշկ Սալմազարին, միայն նրա համար, որ թաքցնի իրական կերպարին:
Բայց շուտով մարդիկ սկսեցին կասկածել, որ Հանիբալի իրական նախատիպը եղել է ոչ թե բժիշկ Սալազերը, այլ վիրաբույժ Ալֆրեդո Տրեվինոն:
Արփի Մուրադյան