Առաջին գրքի գաղափարը Հարուկի Մուրակամիի մոտ առաջացել է բեյսբոլի առաջնությանը հետևելիս: Արժի՞ ասել, որ այդ գիրքն ընդհանրապես կապ չունի սպորտի հետ:
Տոկիո, 1978 թվական: Հարուկի Մուրակամին արդեն 7 տարի է ամուսնացած է իր կյանքի սիրո՝ իր դասընկերուհի Յոկոյի հետ, որի հետ էլ, ի դեպ, ապրում է մինչ օրս: Երեխաներ դեռ չունեն: Ջազի հանդեպ նրա սերն այնքան մեծ էր, որ որոշեց սեփական ջազ-բարը բացել: 4 տարի անց Մուրակամին բեյսբոլի խաղի ժամանակ հասկացավ, որ պետք է գիրք գրի: Թե ինչո՞ւ, ինչպե՞ս, ինչի՞ մասին՝ պատասխան չկա: Մուրակամին ասում է. «Ես ուղղակի հասկացա դա, և վերջ»: Նա հաճախ էր գիշերը բարում մնում փակվելուց հետո ու գրում թանաքագրիչով հասարակ թղթի վրա։
Հետո սկսվեցին հանգիստ ու միայնակ երեկոները, երբ Մուրակամին վերջին հաճախորդի հեռանալուց հետո փակում է բարը և սկսում գրել: 1979 թվականին ծնվեց «Լսիր քամու երգը» գիրքը՝ «Առնետի եռագրություն» գրքի առաջին մասը: Գիրքը կազմված է զրույցներից: Առաջին հայացքից հերոսներն իրար հետ ոչ մի կապ չունեն, սակայն հետո պարզ է դառնում նրանց դժվար և զարմանալի ճակատագիրը:
Գրքի համար Մուրակամին ստանում է ճապոնական 2 ամենահեղինակավոր մրցանակները՝ որպես սկսնակ գրող: Տարվա վերջում նրա գիրքը վաճառվեց 150 հազար օրինակով, ինչը դեբյուտի համար վատ ցուցանիշ չէ: Ահա այսպես, գրող, թարգմանիչ Հարուկի Մուրակամին սկսեց իր փայլուն կարիերան:
Այսպիսով, եթե մի օր հնարավորություն լինի բեյսբոլի առաջնություն դիտելու, ամեն դեպքում, մի հրաժարվեք: