Գուցե շատերի համար զարմանալի լինի, բայց հայտնի գրող Էռնեստ Հեմինգուեյը իր մահից հետո թողել է ոչ միայն հսկայական գրական ժառանգություն, այլև կատուներ մեծ բանակ:
Հեմինգուեյը իր տանը պահել է բազմաթիվ կատուներ, նա պաշտում էր այդ կենդանիներին: Ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ մի կապիտան Հեմինգուեյին նվիրել է արտասովոր մի կատվաձագ: Կենդանու թաթն ուներ 6 մատ: Նավաստիները համարում են, որ 6 մատ ունեցող կատուն հաջողություն է բերում իրենց: Հեմինգուեյը կատվին անվանեց Ձյունիկ: Կենդանին առանձնանում էր գեղեցկությամբ ու խոշոր չափերով:
Գրողը շատ էր սիրում կատվին, և երբ Ձյունիկը սերունդ տվեց, Հեմինգուեյը որոշեց կատուների համար առանձին կացարան հատկացնել: Հայտնի է, որ ինչ-որ պահի գրողի կատուների թիվը հասել է 57-ի: Հեմինգուեյը իր կատուներին անվանել է հայտնի մարդկանց անուններով:
Այսօր Էռնեստ Հեմինգուեյի տուն-թանգարանում ապրում է 50 կատու: Աշխատանքային ժամերին կատուները ազատ զբոսնում են թանգարանի բոլոր սենյակներում:
Արփի Մուրադյան