Սա ոչ սարսափ պատմվածք է, ոչ էլ Էդգար Պոյի հերթական ահասարսուռ պատմություններից մեկը: Գրողի մահից հետո, ամեն տարի նրա ծննդյան օրը՝ հունվարի 19-ին անհայտ այցելուն վարդեր ու կոնյակ է դնում նրա գերեզմանի մոտ:
Պոյի մահվանից հետո, 1949-ից սկսած ամեն տարի գրողի ծննդյան օրը նրա գերեզմանի մոտ կարմիր վարդեր ու կոնյակի շիշ է հայտնվում: Առեղծվածային այցելուին շատերն են տեսել՝ մուգ սև թիկնոցով՝ մինչև գլուծը ծածկված: Ականատեսները նշում են, որ գրողի մահից հետո ուրվական-այցելուն ոչ մի տարի բաց չի թողել գրողի ծնունդը: Նա հայտնվում է գերեզմանոցում գիշերը մոտ ժամը 4-ին:
Ականատեսների կարծիքով գրողի հավատրիմ այցելուն 1998-ին մահացել է, սակայն նրա գործը շարունակում են որդիները: Տարիներ առաջ Պոյի գերեզմանաքարի մոտ նամակ է հայտնվում, որտեղ գրված է, որ իրական այցելուն մահացել է: Պոյի ընթերցողները կասկածներ ունեն, որ առեղծվածային այցելուն Բալթիմորում ապրող մի պոետ էր, որը 60 տարեկանում մահկանացուն կնքեց: 2007-ին Սեմ Փորփորա անունով մի պատմաբան հայտարարեց, որ սև թիկնոցով այցելուն ինքն է եղել, բայց նրան ոչ ոք չհավատաց:
Առեղծվածն էլ ավելի հայտնի դարձավ այն ժամանակ, երբ ամերիկյան ֆուտբոլի թիմը՝ «Baltimore Ravens»-ը (թիմը ոգեշնչվել է Պոյի ամենահայտնի ՝ «Raven» պոեմից) «New York Giants»-ի դեմ խաղից առաջ մի նամակ է գտնում, որտեղ ասվում է. ««New York Giants»-ը կհաղթի, իսկ, «Baltimore Ravens» թիմի անդամները հազարավոր վնասվածքներ կստանան»: