«Ամիսը 130. 000 մարդ ճանաչվում է ընթերցանության բնագավառում». Ինչպե՞ս են գրքերը և գրադարանները քննարկվում սոցիալական լրատվամիջոցներում

Ուսումնասիրության ընթացքում մշակվել են 21,6 միլիարդ հաղորդագրություն Ռուսաստանի սոցիալական լրատվամիջոցներից օգտվողներից։


Նրանցից համապատասխան ուսումասիրությանը վերաբերվող հաղորդագրությունների ծավալը կազմել է 10․7 միլիոն հաղորդագրություն, իսկ խորքային վերլուծությունների համար առանձնացվել են 175 հազար հաղորդագրություն։

Պարզվել է, որ ամեն ամիս սոցիալական ցանցերում 130. 000 մարդ պատմում է սոցցանցերում կարդալու մասին։ Նրանք կիսվում են այն գրքերով, որոնք կարդացել են, քննարկում են հեղինակներին, ստեղծագործությունները և հարցնում են, թե հաջորդը ի՞նչ գիրք կարդալ։

Նրանց թվում մինչև 18 տարեկանները կազմում են 12%,  18-24 տարեկանները 15%, օգտատերերի գրեթե 25%-ը 25-34 տարեկան են։ Ամենափոքր խմբի հեղինակները 45-54 տարեկաններն են։

Հետազոտությունները նշում են, որ ընթերցասերների 70%-ը կին է, չնայած դրան, որ կանաց և տղամարդկանց սոցիալական մեդիայի հարաբերակցությունը մոտավորապես 50%-50%-է։

Քննարկման ամենամեծ հարթակը սոցմեդիայում Instagram-ն է (գրառումների 36%):

Նրան հաջորդում է VKontakte-ը (քննարկումների 22%) և Facebook-ը (18%): Բացի այդ երեխաների և դեռահասների քանակը մեծ է Twwiter-ում, որտեղ կենտրոնացված են քննարկումների միայն 8%-ը։

Ուսումնասիրության մեջ նշվում է որ Սթիվեն Քինգը և Ջողան Ռոուլինգը սոցիալական մեդիայի միակ սիրված գրողները չեն։ Ամենաքննարկվող հեղինակների վարկանիշում են Պուշկինը, Դոստոևսկին, Ռեմարկը, Չեխովը, Բրեդբուրին, Պելևինը և շատ ուրիշներ։

 

Ալլա Դավթյան

Առավելագույնը 30 գիրք. Մարի Կոնդոն առաջարկում է, գրքասերները՝ բողոքում

September 10, 2019

Վոլտեր Այզեքսոն. «Մոնա Լիզա» չէր «ծնվի», եթե  Լեոնարդո դա Վինչին հետաքրքրված չլիներ անատոմիայով

September 10, 2019