Ինչպե՞ս սոված ու աղքատ գրողները դարձան գրականության դասականներ

Կնոջ մասին, որով հիանում էին Պետրոգրադի բոլոր պոետները և այն մասին, թե ինչպես փողոցային թափառականները դարձան ցուցամոլ հանճարներ:


Այդ ժամանակների աստղը ոչ թե Գումիլևը կամ Մանդելշտամն էին, այլ այն կինը, որը նրանց պարտքով հաց էր տալիս. նրա անունը Ռոզա էր ու ու նա աշխատում էր պարենի շուկայում: Այն գտնվում էր հենց «Համաշխարհային գրականություն» հրատարակչության աստիճանների տակ: Ռոզան բավականին գեր էր, տարեց ու հնարամիտ: Աղքատ ու սոված գրողներին թեյ, կարագ, շաքարավազ ու մրգահյութ վաճառելով, նա առանց ամաչելու խաբում էր նրանց հաշվի մեջ, բայց միևնույն ժամանակ բացարձակ չէր շտապեցնում մարդկանց, որոնք մթերքը գնել էին պարտքով: Փոխարենը` ստեղծագործող հաճախորդներին խնդրում էր պարտքերի հատուկ տետրում որպես հուշ ինչ-որ բանաստեղծություն գրել:
Շուտով Ռոզայի պարտքերի տետրում կային հայտնի բանաստեղծներից շատերի ստորագրությունները: Ռոզան փայփայում էր տետրը, որովհետև պատկերացնում էր, թե որքան այն կարժենա այդ բանաստեղծների մահից հետո: Հետաքրքիր է` որտեղից նա գիտեր այդ ամենը: Իսկապես, այդ հիմա է, որ նրանց դիմանկարները շրջանակի մեջ են առնում, իսկ անունները գլխավորում են քրեստոմատիաների առաջին էջերը: Բայց այն ժամանակ նրանք պարզապես սոված ու աղքատ, թափառականի տեսքով գրողներ էին:
Նրանց հավաքներն ու բանաստեղծությունների ընթերցանությունները խելահեղ էին. նախ` բոլորը հագնված էին` սատանան գիտի` ինչպես: Նրանց վրա անհնար էր նայել առանց ցավի: Նրանցից ոչ մեկը նման չէր բանաստեղծի: Սպիտակած մազերով, անատամ, կիսապատռված կոշիկներով, հնամաշ գլխարկներով ու հագուստով: Մի խոսքով` աղքատ ու սոված բանաստեղծներ: Բանաստեղծական օրապահիկն էր տառեխ, գազարի թեյ, հաց…Այդ հացը Գումիլեվըւ տապակում էր կրակի վրա: Եթե դրա վրա կարագ լցնես, աղ կամ շաքարավազ ցանես ու ավելացնես մի քիչ երևակայություն, կստանաս այն, ինչ ուզում ես: Կարելի է ենթադրել, որ հենց այդպես էլ արել են:
Այսպես բոլորը հավաքվում էին մի վայրում: Սև հացն ուտելուց, շիլայի համար հերթ կանգնելուց, գազարի թեյ խմելուց հետո նրանք դուրս են գալիս բեմ, կանգնում են լույսերի տակ, խորհրդավոր հայացք էին գցում հանդիսատեսի վրա ու սկսում էին կարդալ…հենց այստեղ էլ հասկանում ես` աստված իմ, ախր նրանք հազիվ են կարդում: Մեկը կակազում էր, մյուսը չէր կարողանում արտասանել այբուբենի կեսը: Իսկապես, ինչպես կարելի է այս մարդկանց ավելացնել տետրում ու հավատալ, որ մի օր այդ տետրը քեզ կհարստացնի:
Անի Սողոյան

Ո՞ր գրքերն են հաճախ գողանում

February 12, 2020

Ինչպե՞ս 70 տարվա դադարից հետո Ջորջ Օրուելը վերադարձավ BBC

February 12, 2020