Տարածված տեսակետ կա, թե ստեղծագործող մարդիկ մշտապես մրցակցում են իրար հետ: Բայց սա կարծրատիպ է:
Ստեղծագործող մարդիկ սովորական մարդկանց պես շփվում ու ընկերություն անում իրար հետ: Բայց ոչ բոլոր ընկերներն են անցնում ժամանակի ու բարդ փորձությունների միջով:
Ալեքսանդր Պուշկին – Իվան Պուշչին
Նրանց ընկերակցությունը սկսվեց ճեմարանում ուսանելու տարիներին, երբ երկուսն էլ դեռահաս էին: Նրանք անընդհատ միասին էին, երիտասարդներին ամբողջ օրը չէր հերիքում: Ընկերները շարունակում էին շփվել անգամ գիշերը: Բայց Պուշկինը և Պուշչինը երբեմն նաև վիճում էին, այդ պատճառով էլ հատուկ նկատողություն են ստանում մատյանում:
1820 թվականին ընկերները բաժանվեցին.Պուշկինը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման: Վերջին անգամ ընկերները հանդիպել են 1825 թվականին:
Իվան Բունին – Ալեքսանդր Կուպրին
Ռուս 2 գրողների ծանոթությունը կայացել է Օդեսայում: Նրանք երկուսն էլ երիտասարդ էին ու հույսերով լիքը: Բայց Ալեքսանդր Կուպրինը երբեմն կասկածում էր իր հնարավորությունների ու ունակությունների վրա: Խուսափում էր նորից գրել սկսելուց:
Իվան Բունինը շատ ջանք է թափել, որ ընկերոջը համոզի գրել սկսել: Ընկերոջ առաջին գործը հրատարակչատուն հենց Բունինն է տարել:
Այս գրողները մտերիմ ընկերներ են եղել, և մրցակցությունը նրանց ընկերությանը չի խանգարել: Հետաքրքիր է, որ Բունինն ու Կուպրինը բաժանել են «կիսել են» նաև Պուշկինի անվան մրցանակը:
Գրողները միասին տեղափոխվում են Ֆրանսիա: Բայց Բունինը սկսում է խմել ու ծանր հիվանդանում է, և Կուպրինը ստիպված վերադառնում է Ռուսաստան: Կարճ ժամանակ անց` մահանում: Բունինը մինչև իր մահը տանջվում էր, որ մտերիմ ընկերոջ հետ կյանքի վերջին շրջանում գրեթե չի շփվել:
Էռնեստ Հեմինգուեյ – Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
Փարիզի ռեստորաններից մեկում 1925 թվականին հանդիպեցին 2 երիտասարդ գրողները: Այն ժամանակ Էռնեստ Հեմինգուեյը քիչ հայտնի էր, իսկ Ֆիցջերալդը արդեն համարվում էր խոստումնալից գրող: Նա, խմելն ու զվարճանալը սիրելով, Հեմինգուեյին առաջարկում է առավոտյան իր հետ մեկնել`Լիոն` այնտեղ գտնվող լքված մեքենայի հետևից:
Ճանապարհորդելու մեծ ցանկությունից Հեմինգուեյը համաձայնում է: Բայց ճանապարհորդությունը անցնում է փորձություններով: Ընկերները Լիոն են գնում առանձին ու միայն մեկ օր հետո հանդիպում իրար՝ քաղաքի բոլոր հյուրանոցներում շրջելուց հետո:
Գրողների վերադարձը Փարիզ ևս առանց արկածների չանցավ: Ճանապարհին երիտասարդները գինի են խմում: Ֆիցջերալդը ենթադրում է, որ ինքը մահացու հիվանդացել է ու Հեմինգուեյին խնդրում է մահից հետո հոգալ իր կնոջ ու երեխայի մասին:
Այս դեպքից հետո գրողները երկար տարիներ դեռ ընկերություն են անում: Բայց Ֆիցջերալդի սերը խմիչքի հանդեպ վերջ է տալիս այս ընկերությանը, քանի որ հարբած ժամանակ Սքոթը իրեն պահում է շատ վատ: Նոր տուն տեղափոխվելուց հետո Հեմինգուեյը խնդրում է իր հասցեն չհայտնել նախկին հարբեցող ընկերոջը: Եվ գրողները դադարում են շփվել իրար հետ:
Արփի Մուրադյան