Կեղծանուններ ունեցող հայտնի գրողների ցուցակներում գրեթե միշտ լինում է Ջեկ Լոնդոնը:
Գրողի իսկական անունն է Ջոն Գրիֆֆիտ Չեյնի: Շատերին թվում էր, թե գրողը կեղծանունը վերցրել է ստեղծագործությունները գաղտնի հրապարակելու համար:
Կեղծանվան պատմությունը հետևյալն է.
Չեյնի մայրը՝ երաժշտության ուսուցչուհի Ֆլորա Ուելմանը, սիրահարվեց աստղագուշակ Ուիլյամ Չեյնիին, ազգությամբ իռլանդացի, որը բնակվում էր Սան Ֆրանցիսկոյում: Ամուսնանալ նրանք չէին շտապում, բայց միասին էին ապրում: Որոշ ժամանակ անց Ֆլորան հղիանում է, բայց Ուիլյամին այդքան էլ դուր չի գալիս այդ փաստը: Նրա միակ առաջարկը աբորտն էր: Աղջիկը հրաժարվում է, բայց սիրեկանը սկսում է պնդել և ընկերուհուն բերում այնպիսի հուսահատության, որ փորձում է ինքնասպանություն գործել: Աղջիկը ինքնասպան չեղավ, փառք Աստծո, բայց ինքն իրեն վնասեց: Լոնդոնի կենսագրության մեջ սովորաբար այդ մասին անդրադարձ շատ քիչ է լինում: Բայց շուտով այս պատմությունը հայտնվում է թերթերում և սկսվում է սարսափելի սկանդալ:
Ֆլորան ունենում է երեխային և մի քանի ամսով վստահում է նախին սևամորթ ծառային՝ Վիրջինիա Պրենտիսին: Այդ մի քանի ամիսների ընթացքում նա հասցնում է ամուսնանալ Ջոն Լոնդոն անունով մի տղամարդու հետ, որը մասնակցել էր ԱՄՆ քաղաքացիական պատերազմին և հաշմանդամ էր: Հարսանիքից հետո նա երեխային տանում է իր մոտ, կազմում է փաստաթղթերը. երեխայի անունը փաստաթղթերում գրվում է՝ Ջոն Գրիֆֆիտ Չեյնի: Բայց հետո նրան անվանեցին Ջոն Լոնդոն, ի պատիվ ամուսնու: Ջեկը, պարզապես, Ջոնի կարճ տարբերակն է:
Ալլա Դավթյան