Այս ցանկում ներկայացված են մոդելայնի աշխարհի մասին պատմող լավագույն գրքերը:
Հնգյակում իրարամերժ, գրավիչ ու դաժան պատմություններ են, որոնք կհետաքրքրեն մոդելային աշխարհի սիրահարներին:
1. Model. The Ugly Business of Beautiful Women. Michael Gross
Այս գիրքը կարդալով` ավելի հավանական է, որ պատկերացում կկազմեք մոդելային բիզնեսի պատմության, քան այսօրվա վիճակի մասին:
Գիրքը ավարտվում է Քեյթ Մոսսի հայտնությամբ: Մինչդեռ մենք գիտենք, որ մոդելային աշխարհը այս գեղեցկուհուց հետո բազմաթիվ նոր դեմքեր ու դեպքեր է տեսել: Թե՞ դեռ դա այդպես չէ:
Լրագրող Մայքլ Գրոսի այս գիրքը պատմում է, թե ինչպես է աշխատում բիզնեսաշխարհի ամենաուժեղ ու դաժան ոլորտներից մեկը:
2.Это подиум, детка!. Маша Царёва
Այս գիրքը կոգևորի բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ մոդելային բիզնեսը իսկական հեքիաթ է ժամանակակից Մոխրոտի համար: Այս գիրքը թեթև, սուր և հիշարժան սիրային պատմություն է: Այն ձեզ կպատմի, թե ինչպես է իրականում անցնում մոսկովյան ժամանակակից մոխրոտների կյանքը:
3. Как стать успешной моделью. Игорь Мальков
«Ինչպե՞ս դառնալ հաջողակ մոդել»-սա հրաշալի ուղեցույց է, որը կօգնի միջազգային մոդելավորման բիզնես մտնել: Գրքում ամեն ինչ մանրամասն նկարագրված ու ներկայացված է: Մուտքը մոդելային աշխարհ ներկայացվում է քայլ առ քայլ: Այն օգտակար կլինի ոչ միայն ապագա մոդելների, այլև այն ծնողներին, որոնց երեխաները պատրաստվում են մտնել ֆեշն-աշխարհ:
4.Модельный бизнес по-русски. Владислав Метревели
Ռուսական մոդելային բիզնեսի հիմնադիրներից մեկը` Վլադիսլավ Մեթրվելին, այս գրքում ներկայացնում է իր մոդելային կյանքի լավագույն տասնամյակը` 1995-ից 2005 թվականները: Այս ժամանակաշրջանը մոդելային աշխարհում նոր հույսերի, սպասումների ու ծրագրերի մասին է, որտեղ գեղեցիկ նկարը ավելի կարևոր էր, քան դրա դիմաց ստացած հոնորարը: Համենայնդեպս հեղինակը այդպես է ներկայացնում:
5.Недостаточно худая. Дневник топ-модели. Виктуар Доксер
Շատ օգտակար է կարդալ մոդելային բիզնեսի բացասական կողմի մասին: Սա գիրք է, որը պատմում է կատաղի մրցակցության, գործակալությունների անհավատալի պահանջների, կանացի մարմնի հանդեպ գերբնական վերաբերմունքի մասին: Դրա պատճառով մոդելները միշտ շատ դաժան ու տանջալից դիետաներ են պահում, դառնում են նյարդայն ու ընկճված:
Դժբախտաբար, այս ամենը գեղարվեստական ու մտացածին չէ: Սա իրական պատմություն է, որը պատմում է, 17 տարեկանում մոդելային հայտնի ցուցադրությունների մասնակցած գրքի հեղինակը:
Արփի Մուրադյան