Ինչպե՞ս ընտրել լավ գիրք. խորհուրդ են տալիս ռուս բլոգգերներն ու գրաքննադատները

Վերջին շրջանում հրատարակված գրեթե բոլոր գրքերի վրա գրված է «բեսթսելլեր», հեղինակն էլ` «մերօրյա լեգենդ»: Ինչպե՞ս կողմնորոշվել գրքերի լաբիրինթոսում ու ճիշտ գիրք ընտրել. խորհուրդ են տալիս ռուս հայտնի բլոգգերներն ու գրաքննադատները:


Եկատերինա Պիսարևա – Telegram-ի «Читай. Смотри. Твори» ալիքի հեղինակ.

Վստահ եմ, որ գիրքը պետք է սրտանց ընտրել, իմ բոլոր կարևոր գրքերն իրենք են ինձ գտել: Հոգեպես զգում էի, որ դրանք պետք է իմը լինեն, ու ոչ մի անգամ չեմ զղջացել ընտրությանս հարցում: Անոտացիաներ կարդալու և գիրքն ըստ շապիկի դատելու փոխարեն, կարելի է լսել այն գրաքննադատների և բուքմենների կարծիքը, որոնք ձեզ հոգեհարազատ են: Գիրքը թերթելով ևս կարելի է մոտավոր պատկերացում կազմել գրքի մասին: Օրինակ ես, հեղինակի գրելաոճը հասկանալու համար բացում եմ որևէ պատահական էջ ու սկսում կարդալ: Ընկերների խորհուրդները նույնպես օգտակար են. այդ հարցում բախտս բերել է: Ընկերներիս խորհուրդ տված գրքերի 99%-ը հավանել եմ:

Մաշա Ցիցյուրսկայա – Telegram-ի «Тисовая улица» ալիքի հեղինակ.

Գեղարվեստական գրականության ընտրության հարցում օգնում են հեղինակավոր գրական մրցանակաբաշխությունների ցուցակներն ու շորթլիսթերը (Պուլիցերյան, Բուքեր, Նոբելյան): Այդ ցուցակները կարելի է առանձնացնել ու դասակարգել ըստ ժանրերի ու բովանդակության: Ռուսական մրցանակաբաշխություններին չեմ վստահում, որովհետև համարում եմ, որ այնտեղ ընտրվում են վատթարագույնները: Եթե ուզում եք դասական գրականություն թերթել, ապա խորհուրդ կտամ աչքի անցկացնել փիլիսոփայության և ժուռնալիստիկայի ֆակուլտետների համար նախատեսված գրականության ցանկերը:

Նատաշա Կլովուշկինա – Telegram-ի «Библиодуш» ալիքի հեղինակ.

Գրքերն ընտրում եմ ըստ հրատարակչությունների: Հենց նրանք են ձևավորել իմ գրական ճաշակը: Շատ եմ հավանում «Самоката», «Белой Вороны», «КомпасГида» հրատարակչությունների շարքերը: Գրքի շուկաներն էլ եմ սիրում. տեսականին ասես անսահման լինի: Գրքեր ընտրելիս կարդում եմ բլոգերների ռեվյուներն ու մեկնաբանությունները և որոշում, որ գիրքն արժի կարդալ:

Related imageՅուլյանա Պետրուխինահայտնի, որպես` Ulielie.

Ինչպես գտնել այն գիրքը, որը փնտրում ես: Ինձ համար էլ է երբեմն դժվար, բայց յուրաքանչյուր խնդիր լուծում ունի: Եթե այնպիսի գիրք եք փնտրում, որի նմանն արդեն կարդացել եք, ապա խորհուրդ կտամ բաժանաորդագրվել այդ հեղինակի կամ հրատարակչության էջին և բոլոր նորություններն իմանալ առաջին ձեռքից: Սոց. ցանցերն այդ առումով շատ օգտակար են: Եթե ուզում եք նոր գիրք կարդալ, խորհուրդ կտամ հետևել էլեկտրոնային գրադարանների ցուցակներին, գրական բլոգերներին ու օնլայն գրախանութներին: Իմ ալիքում ամեն ամիս նոր գրքերի ցուցակներ եմ հրապարակում:

Վալերի Շաբաշով – Telegram-ի «Books & Reviews» ալիքի հեղինակ.

Թող տարօրինակ հնչի, բայց ինձ համար գրքեր ընտրելու ամենաարդյունավետ ու պարզ տարբերակը ռեվյուներ կարդալն է: Հետաքրքիր գրքերի մեծ մասն ընտրում եմ ուրիշ ընթերցողների ռեվյուներ կարդալով: 15 տարի առաջ Բորիս Ակունինի հարցազրույցից իմացա Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպի մասին: Դրանից ավելի շուտ քույրիկս ինձ ցույց էր տվել «Մարտական Ակումբ» ֆիլմը, որը դիտելուց հետո իմացա, որ Չակ Պալանիկի գրքի հիման վրա է նկարահանվել: Նման օրինակներ շատ կան: Հիմա Telegram-ով գրական խմբերի եմ բաժանորդագրվել ու պարբերաբար իրենց ռեվյուներն եմ կարդում:

Image result for Галина ЮзефовичԳալինա Յուզեֆովիչ – «Meduza» կայքի գրաքննադատ, «О чём говорят бестселлеры» գրքի հեղինակ.

Տարիներ առաջ մի գրական հետազոտություն կարդացի, որտեղ հրապարակված էին սոցիալական հարցման արդյունքներ`ըստ որի ընթերցողների 32%-ը չի մտապահում գրքի հեղինակի անունը: Պատկերացրեք. ամեն 3-րդ ընթերցող դեռ վեպը մինչև վերջ չկարդացած, արդեն չի հիշում հեղինակի անունը: Հետևաբար հետագայում չի կարող գտնել նույն հեղինակի մյուս գրքերը: Որպեսզի հաճախ այս խնդրի առաջ չկանգնեք, փորձեք հիշել հետևյալը.

Պետք է հիշել տվյալ հրատարակչության անունը, որովհետև հրատարակչությունն առանձին բրենդ է, որը պետք է հենց բրենդ ընդունել: Եթե «Ֆանտոմ Պռես»-ի հրատարակած գրքերից երկու-երեքն արդեն կարդացել եք, ապա հետևեք հրատարակչության նորույթներին: Եթե տպավորված եք Գիլլիան Ֆլինով, ապա հետևեք «Ազբուկա» հրատարակչության նորություններին: Ի վերջո լավ գրքերը լավ հրատարակչություններն են տպագրում:

Newmag-ը սեպտեմբերին կներկայացնի Կրիշտիանու Ռոնալդուի մասին պատմող նոր բեսթսելլեր

August 25, 2018

Արդյոք սոցկայքերն ազդում են գրքի ձևավորման վրա

August 25, 2018