Ինչպե՞ս ընթերցելու մոտիվացիա ստեղծել

Լավ ֆիլմերի դիտումը, բաց դասախոսություններին հաճախակի այցելությունները, գրքերի մասին հոդվածներ ու կարծիքներ կարդալն օգնում են մեծացնել ընթերցանության հանդեպ սերը:


Այս հոդվածում կգտնեք խորհուրդներ, որոնք կմոտիվացնեն ձեզ՝ ծանոթնալ գրքային նորություններին ու հայտնի բեսթսելլերներին:
Շատ ֆիլմեր դիտել
Այս խորհուրդը կարող է ձեզ անսովոր թվալ. հաշվի առնելով, որ խոսքը գնում է գրքերի, այլ ոչ թե ֆիլմերի հանդեպ սիրո մասին, այնուամենայնիվ դա ամենաարդյունավետ միջոցը կամ հնարքն է համարվում: Բանն այն է, որ շատ իսկապես որակյալ ֆիլմեր ստեղծվել են գրքերի հիման վրա: Դրանցից ամենահայտնիներն են «Քամուց քշվածները» կամ «Պատերազմ և խաղաղությունը»: Դրանք պետք է նայել գոնե համոզվելու համար, որ սկզբնաղբյուրը, միևնույն է, ավելի լավն է: Իսկ եթե ձեզ բախտ վիճակվի նայել իսկապես հիանալի ֆիլմ, ապա անպայման ցանկություն կունենաք ծանոթանալ դրա բնօրինակի հետ:
Այցելել բաց դասախոսությունների
Բաց դասախոսություններն ու սեմինարները վերջին տարիների գլխավոր թրենդներից են: Ամեն անգամ այդպիսի միջոցառումներին գալիս են տասնյակ, նույնիսկ հարյուրավոր մարդիկ՝ բացարձակ տարբեր առիթներով. լինի դա նորաձևության ցուցադրություն, ֆիլմի պրեմիերա թե գրքի շնորհանդես: Որպես կանոն, դասախոսություն վարողները հաճախ բավականին շատ են կարդում, որպեսզի կարողանան հերքել կամ հաստատել այս կամ այն պնդումը: Կարծում եմ, ձեզ դուր չի գա ամոթալի վիճակում հայտնվել այն բանի համար, որ դուք թվարկած գքրերից ոչ մեկը չեք կարդացել: Հետևաբար, նման իրավիճակներոմւմ չհայտնվելու համար ձեր տնային գրադարանը կսկսի համալրվել նոր գրքերով: Ժամանակի ընթացքում էլ կգտնեք այնպիսի հեղինակների, որոնք ձեզ հոգեհարազատ կլինեն ու դուք կսկսեք սիրել նրանց գրեթե բոլոր ստեղծագործությունները:
Հետևեք գրքերի մասին պատմող կամ գրքամոլ բլոգերների էջերին
Հաշվի առնելով ներկայումս կյանքի խելահեղ ռիթմը, մեր նախորդ խորհուրդը բոլորին չէ, որ կարող է օգնել. շատերը պարզապես ժամանակ չեն ունենում այցելել նմանատիպ միջոցառումներին: Նման դեպքերում իսկական ժամանակն է, որ բացեք սոցցանցերն ու սկսեք հետևել հայտնի գրականագետներին ու գրքասեր բլոգերներին: Առաջինները ձեզ կվարակեն ոչ միայն իրենց գրքերի, այլ առհասարակ գրականության հանդեպ մեծ սիրով, երկրորդներն էլ կկիսվեն ձեզ հետ իրենց տպավորություններով ու կարծիքներով այս կամ այն գրքի մասին: Այսպես նաև լավ ճաշակ կձևավորեք գրականության ու գրքերի հարցում:
Մտածեք ձեր ու ձեր հետագա ինքնազարգացման մասին
Այն ինչ կարդում եք՝ ներդրում է ձեր ապագայում, նույնիսկ եթե դուք այս պահին չեք մտածում ապագայի մասին: Ընթերցանությունը ինքնազարգացման կարևորագույն բաղադրիչներից է, հենց դա է օգնում երկար տարիներ խելամիտ մնալ: Յուրաքանչյուր նոր ստեղծագործություն ոչ միայն նոր ինֆորմացի է, այլև նոր կերպարներ ու պատկերներ՝ ձեր գլխում: Գրքերն օգնում են ձեզ զարգացնել տրամաբանությունը և վերլուծական կարողությունները, որոնց համար պատասխանատու է ուղեղի ձախ կիսագունդը: Իսկ սոցցանցերի նյուզֆիդերն ունակ չեն մարզել ձեր երևակայությունը:

LIVELIB

Անի Սողոյան

Ինչպե՞ս 70 տարվա դադարից հետո Ջորջ Օրուելը վերադարձավ BBC

February 14, 2020

«Երջանկությունը պարզ ու  հեշտ է». Ջոան Ռոուլինի գաղտնիքը

February 14, 2020