Տոնածառը, ինչ էլ ասեն, ստեղծում է տոնական տրամադրություն: Բայց ի՞նչ կլինի, եթե այս տարի մի փոքր ֆանտազիա ավելացնենք և ինքնուրույն պատրաստենք տոնածառ:
Ինչպե՞ս պատրաստել տոնածառ: Դրա համար օգտագործում են տարբեր իրեր՝ թուղթ, փայտ, մետաղ, հագուստ, ծաղիկներով զամբյուղներ, շրջանակներով լուսանկարներ և մանկական խաղալիքներ: Ցանկացած բան կարող է վերածվել Նոր տարվա «էլեգանտ» ծառի, և միևնույն ժամանակ, ոչ մի կանաչ գեղեցկություն չի տուժի:
Երեկույթի հյուրերն էլ անտարբեր չեն անցնի: Անգամ տոնածառի հին խաղալիքները, որոնք տարիներով մնացել են կարող եք ամրացնել տոնածառին. պարզապես անհրաժեշտ է մտածել ամրացման եղանակի մասին:
Գրքերը հիանալի գործիք են հասարակ տոնական ծառ ստանալու համար: Հավանաբար, ինչ-որ մեկը կասի, թե դա վանդալիզմ է, բայց նշեմ, որ հետո բոլոր գրքերը կշարվեն գրադարակում: Եվ, ընդհանուր առմամբ, վատ բան չկա, քան գրքրերի մի հատորը, որը տարիներ շարունակ դրված էր գրադարակում՝ փոշով ծածկված, վերցնել և տոնածառ ստեղծել: Դա էլ հիանալի առիթ է դարակաշարերում գտնել այնպիսի գործեր, որոնք նորից կկարդաք: Կամ, միգուցե, որևէ մի գիրք էլ գրադարանին ու ընկերոջը նվիրեք:
Թվում է, որ «գրքածառը» հիանալի համադրվում է գրասենյակների ինտերիերի հետ, որտեղ շատ մոռացված գրքեր, թղթապանակներ, նոթբուքեր կան: Եթե դուք աշխատում եք հրատարակչական ընկերությունում, կամ գրադարանում ապա այդպիսի տոնածառ ունենալը պարզապես պատվի խնդիր է:
- Տոնածառ դարակով:
Թերևս ամենահեշտ և ամենաարդյունավետ տարբերակը, որը հարմար է, եթե շատ գրքեր չունեք, բայց ունեք համապատասխան պահարան:
- Նրանց համար, ովքեր սիրում են կանաչը
Նախորդ գաղափարն է, մի փոքր փոփոխված. այստեղ, ինչպես տեսնում եք, բոլոր գրքերը ընտրվում են ըստ գույնի: Զարմանում եմ ՝ ձեր տան գրադարանում այդքան կանաչ ծածկոց կա՞:
- Թագավոր-տոնածառ
Ընդարձակ սենյակի համար, ինչպիսիք են գրասենյակը, հիանալի ձևավոր տարբերակ է: Ավելին, պարտադիր չէ, որ գրքերը, ինչպես նկարում է, նույնը լինեն. Տարբեր ծածկոցներով նույնպես ծառը գեղեցիկ տեսք կունենա:
- Օպտիկական տոնածառ
Տոնածառը օպտիկական պատրանք է, որի ստեղծման համար ձեզ հարկավոր կլինեն տարբեր չափերի գրքեր և առարկաներ, իսկ հատակին` հայելի: Նկատի ունեցեք, որ հիմնական մասը հավաքված չէ գրքերով, այլ տուփերով է:
- Փոքրիկ տոնածառ
Այս տարբերակով կպահանջվի տարբեր չափերի տասնյակ գրքեր: Նկարում դրանք բոլորն էլ կանաչ կտորներով և սպիտակ ծածկոցներով են, բայց դա անհրաժեշտ չէ, սովորական գրքերը նույնպես հարմար են ճանաչելի տոնածառի ուրվագիծ ստեղծելու համար: Զարդարեք այն բարակ LED լուսարձակներով ու դա կախարդական կլինի:
- Թղթե տոնածառ
Շատ գեղեցիկ և նորաձև տարբերակ նրանց համար, ովքեր չեն գցել ավելորդ գրքերը (Օրինակ, արդեն տպել եք կարևոր նյութերը, կամ այնպիսի նյութեր են, որոնք գրադարան էլ չեք առաջարկի): Ծառի ուրվագիծը ձևավորվում է դեղնավուն գրքերի էջերից և «ուրվագծվում» է ողկույզով: Վերևում պատկերված է խորհրդանշական լուսանկարչական շրջանակ, բայց ստվարաթղթով կամ փայտե աստղով էլ ավելի տպավորիչ տեսք կունենա:
Ալլա Դավթյան