Ինչպես սկսել սեփական բիզնեսը. խորհուրդներ` մասնագետներից

Յուրաքանչյուր բիզնես` յուրաքանչյուր պահի մեծ ռիսկեր է պարունակում: Եվ իդեալական տնտեսական պայմանները ոչ միշտ են նվազեցնում այդ ռիսկերը:


Հաճախ` տեղի է ունենում հակառակը: Ամենածանր ճգնաժամերի ընթացքում ստեղծվել են անհավանական հաջողակ բիզնեսներ: Օրինակ` գիգանտներ Puma-ն և Adidas-ը Եվրոպայում հայտնվել են հենց Առաջին համաշխարհային պատերազմից հետո:
Տնտեսական ճգնաժամը, ֆինանսական ոչ ստաբիլ վիճակը ստարտափ սկսելու համար լավագույն պայմանները չեն: Բայց անպայման կգտնվի մեկը, որը կսկսի սեփական բիզնեսը` ոչինչ հաշվի չառնելով: Եվ եթե նա ամեն ինչ ճիշտ անի, շանսերը, որ նա կհաջողի բիզնեսում, բավականին շատ են: Այստեղ ներկայացնում ենք այն գրքերը, որոնք կօգնեն սեփական բիզնես սկսել, ու դուրս գալ դժվար ճգնաժամային իրավիճակներից:
Стратегия голубого океана. В. Ким Чан, Рене Моборн
Այս գիրքն օգտակար է` բիզնեսի ստեղծման յուրաքանչյուր էտապում. և սկզբում, և ճգնաժամի ընթացքում, և այն դեպքում, երբ չես հասկանում` ինչ անել, ինչպես շարունակել բիզնեսն ու մեծացնել շրջանառությունը: Գրքի հիմքում հասարակ գաղափարախոսություն է` ավելի լավ է գտնել սեփական կապույտ օվկիանոսը, քան մնալ կարմիր օվկիանոսում` դաժան մրցակցության մեջ: Գրքում ներառված մասնագիտական խորհուրդները կօգնեն գտնել ձեր կապույտ օվկիանոսը:
Бизнес как игра. Сергей Абдульманов, Дмитрий Кибкало, Дмитрий Борисов
Այս գիրքը պետք կգա հաստկապես Ռուսաստանում բիզնես հիմնող յուրաքանչյուր մարդու: 150 իրական պատմություններ կյանքից, որոնք ցույց են տալիս` ինչպես է աշխատում բիզնեսն ու ինչից է կազմված: Եվ ամենակարևորը` գիրքը պատմում է, թե ինչ պետք է անել` բիզնես դաշտում հաջողելու համար:
Революция платформ. Джеффри Паркер, Маршалл ван Альстин, Санджит Чаудари
Գիրքը ցանցային շուկաների և դրանց փոփոխությունների մասին է: Եթե ցանկանում եք իմանալ` ինչ է պլատֆորմը, ինչպես են դրանք աշխատում, ինչպես են հիմնված ընկերությունները, որոնք օգտագործում են այդ մոդելը և ինչպես ստեղծել հաջողակ պլատֆորմային բիզնես, ապա այս գիրքը կօգնի` հասկանալ բոլոր մեխանիզմները:
Думай как шпион. Джон Бреддок
Գիրքն առաջին անհրաժեշտություն է` բարդ տնտեսական և կենսական պայմանների դեպքում: Այն մեծ էֆեկտիվությամբ սովորեցնում է` ինչպես արագ կողմնորոշվել և որոշում կայացնել` կրիտիկական իրավիճակներում:
45 татуировок менеджера. Правила российского руководителя. Максим Батырев
Դաջվածքը գրություն է` ամբողջ կյանքի համար: Կարևոր գրություն: Այս գրքի գուխների անվանումները դաջվածքներ են, որոնք դաջվել են ղեկավարի սրտում ու մտքում, նրա կյանքի ու աշխատանքային փորձն է: Սա ամենահզոր ու մոտիվացնող գրքերից մեկն է:
Сырок. Борис Александров
Այս գրքում հավաքված են հեղինակի հւոշագրությունները: Կարդալիս թվում է, թե լսում ես պապիկիդ մենախոսությունը` երիտասարդ տարիների գործերի մաիսն: Սակայն այս դեպքում` նա պարզապես պապիկ չէ, այլ միլիոնատեր ու ռուսական «կաթնային» թագավոր:
 
И ботаники делают бизнес 1+2. Удивительная история основателя «Додо Пиццы» Фёдора Овчинникова. От провала до миллиона. Максим Котин
Սա պատմություն չէ հաջողության մասին, այլ պատմություն պայքարի, ձախողումների, աշխատասիրության մասին, որոնք հետո դարձել են հաջողություն: Կարդա և ոգեշնչվիր:
Ген директора. 17 правил позитивного менеджмента по-русски. Владимир Моженков
Քանի՞ միլիոն արժի ժպիտը: Ինչպե՞ս ճիշտ մարդկանց նստեցնել քո ավտոբուս: Արժի՞ ընկերներին մոտ պահել, թշնամիներն` ավելի մոտ: Հեղինակը պատմում է բիզնեսի մասին: Նա ձևավորել է դրական մենեջմենթի 17 կանոններ` ճիշտ մարդկանց հավաքելուց մինչև ղեկավարի ճիշտ պահվածք:
От хорошего к великому: Почему одни компании совершают прорыв, а другие нет. Джим Коллинз
Այս գիրքը նրանց համար է, ովքեր չեն սիրում երազել մանրուքների մասին` գերադասելով հասնել հանճարեղության: Այստեղ պատմվում է հաջողություն գրանցած ընկերությունների փորձի մասին:
Бизнес на свои. Сергей Абдульманов, Дмитрий Кибкало
Օգտակար գիրք է, որը արժի կարդալ հենց հիմա: Այն պատմում է այն սխալների մասին, որոնք թույլ են տվել բիզնես-ընկերությունները: Այստեղ խորհուրդներ են` ինչպես խուսափել այդ սխալներից:
Անի Սողոյան

Ինչպե՞ս է անցել Գերտրուդ Սթայնի առօրյան

April 28, 2020

Գրքեր, որոնք կօգնեն բարելավել տան մթնոլորտը

April 28, 2020