Ինչպե՞ս են ձևավորվել գրականության ուղղությունները

Գրականության ուղղությունները ոչնչի մասին են: Այո՛, մի՛ զարմացեք. այն պարզապես մեթոդ է, որի շնորհիվ հեղինակը այս կամ այն կերպով «կառավարում է» իր հերոսներին ու իրավիճակը:


Գլխավոր հերոսը կախված այդ ուղղությունից, մեծ փոփոխություններ է կրում, նույնիսկ՝ հոգեբանական: Օրինակ Դոստոևսկին, Չեխովն ու Տոլստոյն իրենց հերոսների հետ՝ մաքուր ռեալիզմ են. այստեղ կա հոգեբանություն, զգացմունքների ճիշտ ու մանրամասն նկարագրություն ու տանջանք:
Օրինակ կլասիցիստներն իրենց հերոսներին դասակարգում են պարզապես լավ ու վատ կերպարների միջև: Հենց դրա համար էլ կլասիցիզմին եկել է հաջորդելու սենտիմենտալիզմը: Այսպիսով սկսեցին ձևավորվել սովորական մարդու անհանգստությունների, ապրումների ու փորձանքների մասին գրելու մեծ պահանջարկը, այ դեպքում, երբ կլասիցիզմ ընդհանրապես հետաքրքրված չէր հարցի զգացմունքային կողմով:
Սենտիմենտալիզմին փոխարինելու եկավ ռոմանտիզմը: Այդ ուղղության ներկայացուցիչներն էին Բայոնը, Պուշկինըմ Դյուման, Հյուգոն, Լերմոնտովը և այլք: Սենտիմենտալիզմը ներկայացնում էր տիպիկ կերպարին տիպիկ իրավիճակում՝ տիպիկ զգացմունքներով: Իսկ ռոմանտիզմը բարձրաձայնեց անհատականությունը: Այն ուշադրություն դարձրեց կերպարի յուրահատկության վրա, անդրադառնալով նաև այսպես կոչված խաղաղությանը: Իսկապես, որքա՞ն կարելի էր գրել այն մասին, որ բոլորը նույնն են, բայց միևնույն ժամանակ շատ զգացմունքային, որ բոլորը կարիք ունեն հասկացված լինելու և տառապելու: Այնպես որ այստեղ ամեն ինչ տրամաբանական է:
Հենց այդ պատճառով էլ ռոմանտիզմի դեպքում բոլոր հերոսները հաղթողներ ու ապստամբներ են, որոնք սովոր են սխրանքների:
Հետո՝ ռեալիզմ, որոնցից էին Տոլստոյը, Դոստեևսկին, Ֆլոբերը, Ստենդալը և այլք: Ինչո՞ւ ռոմանտիկ ավանդույթն այդքան կարճ տևեց: Ամեն ինչ պարզ է. հերոսին առանց անհատականության առանձնահատկությունների ներկայացնելը բերեց նրան, որ այն դարձավ հասարակ ու հոգնեցնող: Ռեալիզմն առաջարկում էր հոգեբանորեն մոտենալ կերպարին ու նրան իսկապես անհատականություն դարձնել, որը մտածում ու զգում է: Ռեալիզմը գրական ուղղություններում բավականին երկար ժամանակ մնաց առաջինը: Եվ եթե անկեղծ, ապա ռեալիզմն այսօր էլ մնում է ամենակատարյալը ուղղությունը, որը կարողանում է ամենաբանաձևված ու նուրբ ձևով ստեղծել կերպարին:

«Իսկ եկեք պարզապես գրենք նորովի». սա մոդեռնիզմն ու պոստմոդեռնիզմն է: Թեև պետք է շեշտել, որ մոդեռնիզմի շրջանակում նույնպես ստեղծվել են բազմաթիվ գլուխգործոցներ, բայց դա ոչ թե ուղղության շնորհիվ, այլ հեղինակի անհատականության ու առանձահատկություններով:

Ընդհանուր առմամբ՝ հեղինակի ստեղծագործությունները հայտնվում են այս կամ այն ուղղության ցանկում՝ կախված այն գրելու ժամանակից: Այս դեպքում շատ կարևոր է նաև, թե ինչ շրջադարձեր են տեղի ունեցել հոգեբանական առումով:
Անի Սողոյան

5 գիրք սարսափ ժանրից

March 16, 2020

Հաճախ գլուխգործոցներ ստեղծելու համար հարկավոր են ամենահասարակ իրերը

March 16, 2020