«Ես արդեն գիտեի` ինչ է սերը, դեռ 10 տարեկանում». Միխայիլ Լերմոնտովը առաջին սիրո մասին

«Ո՞վ կհավատա ինձ, որ ես դեռ 10 տարեկանում գիտեի, թե ինչ է սերը», – գրել է Միխայիլ Լերմոնտովը իր ինքնակենսագրական գրառումներից մեկում:


1825-ին տղան իր տատիկի՝ Էլիզավետա Արսենեևայի հետ գնաց Կովկասյան հանքային ջրեր, այնտեղ էլ նրան սպասում էին առաջին զգացմունքները:

Մ.Յ. Լերմոնտովի ինքնակենսագրական գրառումներից

«Ո՞վ կհավատա ինձ, որ ես դեռ 10 տարեկանում գիտեի, թե ի՞նչ է սերը.

Մենք մեծ ընտանիք էինք՝ տատիկ, մորաքույր, զարմիկ: Մի տիկին հյուր եկավ մոտ 9 տարեկան աղջկա հետ: Ես այնտեղ տեսա նրան: Ես չեմ հիշում ՝ նա լավն էր, թե ոչ: Բայց նրա պատկերը դեռ իմ գլխում է. նա բարի է ինձ համար, ես չգիտեմ ինչու: Հիշում եմ, մի անգամ, վազեցի սենյակ, նա այնտեղ էր և խաղում էր տիկնիկների հետ. Սիրտս բռնկվեց, ոտքերս թուլացան: Ես հետո  որևէ տեղեկություն չունեցա, չնայած մանկական սեր էր, բայց ուժեղ էր… իսկական սեր էր: Դրանից հետո ես երբեք այդպես չեմ սիրել: Անհանգստության առաջին րոպեին կիրքը միշտ կտանջի մինչև գերեզման: Նրանք ծիծաղեցին ինձ վրա, բայց հուզվեցին, որովհետև իմ դեմքին էլ հուզմունք կար: Ես դանդաղ, առանց պատճառի լաց եղա, ուզում էի տեսնել նրան…

Երբ նա եկավ, ես չէի ուզում կամ ամաչում էի սենյակ մտնել: Ես չէի ուզում խոսել նրա մասին. փախչեցի՝ լսելով նրա անունը, կարծես վախենում էի, որ իմ սրտի բաբախյունն ու դողացող ձայնը ուրիշներին չէին բացատրում ինձ համար անհասկանալի գաղտնիքը: Ես չգիտեմ, թե ո՞վ է նա, որտե՞ղ է: Այնուամենայնիվ, ամաչում էլ եմ ինչ-որ կերպ հարցնել այդ մասին:  Շիկահեր մազեր, կապույտ աչքեր… Այդ ժամանակվանից ի վեր ես երբեք չեմ տեսել նման բան, կամ ինձ թվում է, չեմ սիրել այնքան, որքան այդ ժամանակ: Կովկասի սարերը սրբություն են ինձ համար …

Այդքան շուտ… 10 տարեկանում… ա՜խ, այս հանելուկը, այս կորած դրախտը կտանջի միտքս մինչև գերեզման: Երբեմն այս զգացմունքը ինձ համար տարօրինակ է դառնում, և ես պատրաստ եմ ծիծաղել այս կրքի վրա, բայց, ավելի հաճախ, լաց լինել»:

 

Ալլա Դավթյան  

Ինչո՞ւ Կատաևը երեք ստացավ

October 10, 2019

Տուրգենևի ո՞ր պատմությունն է վերաշարադրել Մոպասանը

October 10, 2019