«Կթաքնվեի գրական կեղծանվան տակ, բայց հիմա չափազանց ուշ է». Մարգարետ Էթվուդ

Arzamas նախագծի և «Արտասայմանյան գրականություն» նախագծի երրորդ թողարկմանը` կանադացի գրող Մարգարետ Էթվուդի «Մասնագիտության ընտրություն. ով ես դու քեզ պատկերացնում»-ն է:


«Գրելը բավականին առօրեական երևույթ է, և ոչ մի կախարդական բան չկա դրանում: Յուրաքանչյուրը կարող է վերցնել գրիչն ու «օգտագործել» այն սպիտակ թղթի վրա: Բայց, լինել գրող, նշանակում է ունենալ սոցիալական դիրք. ինքնին «գրող» բառը հարգանք է ներշնչում յուրաքանչյուրիս: Եվ երջանիկ է նա, ով ձեռքն է վերցնում գրիչն ու գրում սրտի ուզածը` առանց մտածելու իր հերթական դերի մասին: Ես ծնվել եմ 1939 թվականին: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց երկուսուկես տարի հետո գրականությունն ու արվեստն իմ երկրում գլխավոր թեմաները չէին: Կանադայում մարդկանց հետաքրքրում էր այլ բան, և եթե նրանք ինչ-որ բանի մասին նույնիսկ մտածում էին, ապա դա հաստատ գրողները չէին:
Շատ գրողներ մանկության տարիներին միայնակ են եղել: Շատերի դեպքում մենակությունը թեթևացնում էին մեծերը, որոնք նրանց համար պատմություններ էին պատմում: Ինձ համար` եղբայրս էր պատմում: Սկզբում ես միայն լսում էի, հետո նա թույլ տվեց հորինել պատմություն` իր հետ միասին: Մենք մի կանոն ունեինք` յուրաքանչյուրը պատմում էր այնքան, որքան բավականացնում է իր երևակայությունը: Պատմությունն ավարտվում էր այն ժամանակ, երբ ցանկանում էինք լռել:
Ինչպես, այնուամենայնիվ, այդպիսի պայմաններում ես դարձա գրող: Ոչ ոք ինձնից ավելին չի սպասել ու չի պահանջել, և ես իմ ընտրությունը չեմ արել այնպես, ինչպես արել են մնացած նորմալ մարդիկ, որոնք մտածում են` դառնալ իրավաբան, թե ատամնաբույժ: Որոշում եմ կայացրել շատ կտրուկ ու անսպասելի, 1956 թվականին:Ֆուտբոլային դաշտով քայլելիս բանաստեղծություն էի հորինում, հետո գալիս էի տուն ու գրի առնում այն: Ինչ-որ պահի ես հասկացա, որ այլ բանով զբաղվելու ցանկություն չունեմ, ցանկանում եմ միայն գրել: Հետաքրքիր էր վերապրածը, այլ ոչ թե արդյունքը:
Կարելի է ասել` հայտնությունս անհանգստացրեց ծնողներիս: Նրանք շատ համբերատար էին, բայց արտիստների դեպքում նրանց տոլերանտությունն ավարտվում էր: Նրանք ոչինչ չէին ասում ու սպասում էին, որ մի օր «կանցնի», հետո արդեն սկսեցին ակնարկել, որ վատ չէր լինի, եթե ընդունվեի աշխատանքի ու սկսեի գումար վաստակել: Եթե այն ժամանակ պատկերացնեի` ինչ է նշանակում լինել կին գրող, գոնե կթաքնվեի գրական կեղծանվան տակ: Ցավոք, այն ժամանակ երիտասարդ էի ու չգիտեի այսօրինակ թակարդների մասին, հիմա էլ չափազանց ուշ է»:
Անի Սողոյան

«Առաջին ամերիկացի գրողը». զվարճալի պատմություններ Մարկ Տվենի կյանքից

December 16, 2019

Գրեգորի Դիլի «Բրենդի հեղափոխություն» գիրքը՝ հայերեն

December 16, 2019