Յուրաքանչյուր գրողի կյանքում գալիս է մի պահ, երբ պետք է ամեն ինչ հասցնել

Գրող Ռոման Սենչինըի նոր վեպը նոմինացված է «Մեծ գիրք» մրցանակին:


Նա տեղում չի մնում. ասում է` տարբեր քաղաքներում տարբեր կերպ է կարողանում գրել: Ռոման Սենչինը մի քանի անգամ մեծ գրականական մրցանակների դափնեկիր է դարձել: Հարցազրույցը սկսվում է հենց գրական հաջողություններից:
-Ցվետաևան մի անգամ գրել է. «Հաջողությունը հասցնելն է»: Ի՞նչ եք հասցրել Դուք:
 
-Գրում եմ դեռ մանկուց: Ինչ-որ բան ստացվում է, ինչ-որ բան` ոչ: Հասկանալ` ստացվել է, թե ոչ, հնարավոր է միայն միառժամանակ հետո: Մրցանակները միշտ էլ կարծես բոնուսներ լինեն, որոնք շատ ժամանակ անսպասելի են: Իհարկե, հաճելիորեն անսպասելի: Ինչ վերաբերում է հասցնելուն. յուրաքանրչյուր ստեղծագործողի կյանքում գալիս է մի էտապ, երբ պետք է ամեն ինչ հասցնել: Սովորաբա դա գրողների գրական կյանքի հենց սկիզբն է:
-Դուք հաճախ եք հանդես գալիս որպես ձեր հերոսների նախատիպ: Հետաքրքի՞ր է արդյոք խոստովանական ինտոնացիան: 
 
-Դա հետաքրքիր է, կարծում եմ, յուրաքանչյուրի համար. ընթերցողն ավելի շատ վստահում է նրան, քան հեղինակի մասնակցությանը: Այս պահին «Ռոման Սենչինը» այդքան էլ հաճախ հանդիպող հերոս չէ, բայց նա ուշադրություն է պահանջում: Հաճախ ես գրում եմ երրորդ դեմքով. արձակը կարող է և պետք է տարբերվող ու տարբեր լինի:
-Ինչն է ձևավորում ժամանակակից ընթերցողներին և ի՞նչն է նրանց միավորում:
 
-Եթե խոսենք ընթերցողների այն փոքրիկ խմբի մասին, որոնց հետաքրքրում է ռուս դասական գրականությունը, ապա նրանց ճաշակները ձևավորում են գրաքննադատների ու գրականագետների կարծիքները, նաև սոցիալական ցանցերում շրջանառվող քննուդատություններն ու ռեվյուները:
Մի խնդիր կա. փոքր քաղաքներում գրախանութներ համարյա չկան: Ընթերցողների մեծամասնությունը արդեն սկսել է կարդալ էլեկտրոնային գրքեր, այդ թվում և տարիքով մարդիկ: Պետք են նոր գրաքննադատներ, որոնք լրջորեն կխոսեն արձակի, չափածոյի, դրամատուրգիայի և այլնի մասին:
-«Гаражная мелодика» և «Свободные радикалы». Դուք դեռևս այս ռոք-խմբերի վոկալի՞ստն եք: Ի՞նչ է այդ հմտությունը տալիս գրականագետին: 
 
-Բոլորը, կամ գրեթե բոլորն ունեն զբաղմունք, որը շեղում է նրան գրականությունից, բայց միևնույն ժամանակ օգնում է գրել: Ինչ-որ մեկը կահույք է սարքում, մեկը այգիներ է մշակում: Իմ զբաղմունքը ռոք երաժշտությունն է: Ես ինքս չեմ կարողանում երաժշտական գործիքներ նվագել, բայց գրում եմ տեքստերն ու մեկ-մեկ էլ երգում` երաժիշտների նվագացկությամբ: Իրականում, իմ երգերը լրացնում են վեպերս ու պատմվածքներս: Կամ էլ` հակառակը:
Անի Սողոյան   

Գրական կյանքի ամենաձանձրալի հարսանիքներից մեկը

August 6, 2019

BBC-ն դարձյալ էկրանավորում է Աննա Կարենինան

August 6, 2019