Իրականում ինչի՞ մասին է “Оно” գիրքը

Սթիվեն Քինգն իր գրքերում հաճախ հենվում է կամ պատահական կերպարի վրա, կամ սեփական մղձավանջի, կամ էլ այս կամ այն քաղաքային լեգենդին:


«Оно»-ն գիրք է, որը «սարսափների թագավորի» ամենասարսափելի ստեղծագործությունն է: Այն գրելիս Սթիվենը ոգեշնչված է եղել հին հեքիաթից: «Три козла Граф и злобный тролль» հեքիաթը վաղուց նորվեգական ֆոլկլորի մաս է դարձել:
Այնտեղ պատմվում է 3 այծի մասին, որոնք չեն կարողանում անցնել կամուրջը՝ առանց անհնագստացնելու չար ու զզվելի թզուկին, որը նստած էր դրա տակ: Ըստ սյուժեի՝ կամուջն առաջինը փորձում է անցնել այծերից ամենափոքրը, հետո՝ միջնեկը, իսկ հետո՝ մեծը, որի մականունը «հսկա Գրաֆ այծ» էր:
«Оно»-ն ստեղծելիս՝ Սթիվեն Քինգը ոգեշնչվել է հենց այծերի պատմությունից: Նա մտածել է փոփոխել ու ընդլայնել տեղանքը. կամրջի փոխարեն՝ մի ամբողջ քաղաք: Իսկ ի՞նչ կա քաղաքի տակ՝ կոյուղիներ: Հետո արդեն իրեն հատուկ տաղանդով հեղինակը աշխատել է փոխել միջավայրը՝ մտացածին Դերրի քաղաքը վերածելով մութ ու անտարբեր մի վայրի, որտեղ ապրում է ամենակարող Չարը: Ընդհանրապես փոքրիկ, ամերիկյան «ալարկոտ» քաղաքները Քինգի այցեքարտն են դարձել: Նրանից լավ ոչ ոք չի կարողանում «ստեղծել» ու նկարագրել նման քաղաքները: Նա կարողանում է խաղալ ընտանեկան հանգստի ու տագնապային սարսափի հակադրությունների հետ:
Իսկ որտեղի՞ց հայտնվեց ծաղրածուն: Քինգը կարծում է, որ բոլոր երեխաները վախենում են ծաղրածուներից: Նա վստահեցնում է, որ փոքր հասակում մի անգամ իրեն «բախտ է վիճակվել» ինքնաթիռով թռչել մի մարդու հետ, որը եղել է Ռոնալդ Մաքդոնալդսի համազգեստով: Այն ամենը, ինչի մասին նա կարողացել է մտածել, այն էր, որ ինքնաթիռի ընկնելու դեպքում ինքը կմահանա ծաղրածուի կողքին: Ծաղրածուն, որի կերպարում Պեննիվայզն է, իսկապես ամենազզվելի կերպարն է աշխարհի կինեմատոգրաֆիայում:
Քինգն ասում է. «Երբ ես մտածում էի, թե ինչ տեսք պետք է ունենա Оно-ն, ցանկանում էի, որ դա լինի կուրացնող, սարսափելի, զզվելի, հսկա արարած, որին անհնար էր նայել առանց բղավելու»:
Ստացվեց: Եթե գիրքը կարդալիս չեք վախեցել, ապա անպայման պետք է նայեք ֆիլմը: Ընդ որում, երկուսն էլ յուրահատուկ են՝ ինչպես 1990-ականներինը, այնպես էլ 2017-ինը: Լավ նորություն բոլոր նրանց համար, որոնց դուր է եկել “Оно” ֆիլմը. այս տարի դուրս կգա “Оно 2” ֆիլմը:
Անի Սողոյան

Ո՞ւր էր կորել Ագաթա Քրիստին և ինչպե՞ս էր Կոնան Դոյլը փնտրում նրան

July 29, 2019

Ինչպե՞ս Ջոն Չեյնիին դարձավ Ջեկ Լոնդոն

July 29, 2019