Մշտապես համառ ու եռանդով լինելն այդքան էլ հեշտ չէ: Հեշտ չէ նաև անդադար ինքդ քեզ մոտիվացնելն՝ անգամ մոտիվացնող գրքեր կարդալով: newmag-ն առաջարկում է 8 գիրք, որոնք կմոտիվացնեն ձեզ.
ՋՈԴԻ ՓԻՔՈԼԹ. ՔՐՈՋ ՊԱՀԱՊԱՆԸ Աննան ընդաﬔնը 13 տարեկան է, բայց արդեն տարել է բազմաթիվ վիրահատություններ: Նա առողջ է, բայց ահա նրա քույրը հիվանդ է սպիտակարյունությամբ, և ծնողները պատրաստ են աﬔն ինչի նրան փրկելու համար: Ըստ էության՝ Աննան հենց դրա համար էլ լույս աշխարհ է եկել, որպեսզի օգնի քրոջը: Բայց ինչպիսին կլիներ նրա կայնքը, եթե նա կապված չլիներ Քեյթին: Աննան որոշում է այնպիսի քայլի դիﬔլ, որի համար ﬔզնից շատերը համարձակություն չէին ունենա: |
ԷՐԻԽ ՄԱՐԻԱ ՌԵՄԱՐԿ. ԿՅԱՆՔԻ ԿԱՅԾԸ
Գերմանիա, Երկորրդ համաշխարհային պատերազﬕ ավարտ, համակենտրոնացման ճամբար: Մարդիկ, որոնցից խլել են ազատությունը, հույսը, կյանքը: Սակայն քանի դեռ նրանք ﬕասին են, նրանց կոտրելն անհնար է: Թեկուզ այն աﬔնը, ինչ ﬓացել է նրանց մոտ, ընդաﬔնը կյանքի կայծն է, բայց այն երբեք չի մարում: Այն ուժ է տալիս այդ մարդկանց ժպտալ ու պայքարել՝ կանգնած լինելով մահին դեմ հանդիման: |
ԱՅՆ ՌԵՆԴ. ԱՂԲՅՈՒՐԸ
Այս գիրքն արդեն տասնամյակներ շարունակ գտնվում է համաշխարհային բեսթելլերների ցանկում: Վեպի գլխավոր հերոսը՝ ճարտարապետ Հովարդ Ռորկը, պայքարում է հասարակության հետ ստեղծագործելու իր իրավունքի համար: Նա պայքարում է հանուն ստեղծագործական անհատականության ազատության և փորձում է ապացուցել, որ անգամ ﬔկ մարդը կարող է փոխել աշխարհը: |
ԿԱՁՈՒՈ ԻՍԻԳՈՒՐՈ. ՄԻ ԼՔԻՐ ԻՆՁ
Սա այնպիսի հուզիչ պատմություն է, որ դուք կփորձեք կլանել անգամ վերջին էջի վերջին բառը ու չեք ցանկանա բաժանվել գրքից: Սա ժամանակակից լեգենդ է, ֆանտաստիկ պատմություն մարդկանց մասին, ում ճակատագիրը որոշված է նախապես և այլոց կողﬕց և քաջ հայտնի է հենց իրենց: Նրանք գիտեն, թե ինչի համար են լույս աշխարհ եկել, ինչի համար են ապրում և անգամ հանուն ինչի են մահանալու: Եվ անկախ աﬔն ինչից նրանք շարունակում են ընթանալ իրենց ճանապարհով: Սա թերևս աﬔնահոգեցունց պատմություններից ﬔկն է անմարդկայնության և գթասրտության մասին: |
ՋԵՔ ԼՈՆԴՈՆ. ՄԱՐՏԻՆ ԻԴԵՆ
Կենդանի է ﬓում ﬕայն ուժեղագույնը: Սա Ջեք Լոնդոնի հերոսի կյանքի սկզբունքն է: Մարտին Իդենը ցածր խավի ծագումով աշխատավոր երիտասարդ է: Այս կոպիտ, ուժեղ ու նպատակասլաց երիտասարդը հանուն սիրելի կնոջ՝ Ռութ Մորզի, որոշում է հասնել ﬔծ բարձունքների և հասարակ նավաստուց դառնում է հանրահայտ գրող: Սակայն արդյո՞ք նա պատրաստ է այն աﬔնին, ինչ թաքնված է այդ հաջողության հետևում: |
ՋՈՋՈ ՄՈՅԵՍ. ՄԵԿ ԳՈՒՄԱՐԱԾ ՄԵԿ
Այս թեթև և հուզիչ գրքում չկան գլոբալ խնդիրներ, ﬔծ բարոյախոսություններ: Այն հասարակ, աﬔնօրյա կյանքի մասին է, հետաքրքքր, զվարճալի, տարօրինակ ու երբեﬓ դժվար: Չէ՞ որ բոլորս ենք ստիպված պայքարել անգամ աﬔնափոքրիկ դժվարությունների դեմ: Ջոջո Մոյեսը սովորեցնում է, որ պետք է սկսել փոքր բաներից, որպեսզի հասնենք ﬔծ գործերին: |
ՋՈՆ ԳՐԻՆ. ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԱՍՏՂԵՐԸ
Այս գրքի հերոսները դեռահասներ են, ովքեր տառապում են ծանր ու անբուժելի հիվանդություններով, սակայն չեն պատրաստվում հանձնվել: Նրանք առաջվա պես շարունակում հիվանդություններով, սակայն չեն պատրաստվում հանձնվել: Նրանք առաջվա պես շարունակում են դեռահասի կայնքով ապրել՝ բուռն ու անհնազանդ: Նրանք կարող են նույն կրքով սիրել և ատել: Հեյզելն ու Օգաստուսը մարտահրավեր են նետում իրենց ճակատագրին: Նրանց վախեցնում է ոչ թե վախը, այլ մարդկանց չարությունն ու չհասկացվածությունը: Նրանք այսօր ﬕասին են, իսկ ի՞նչ է սպասվում նրանց առջևում: |
ԻՐՎԻՆԳ ՍԹՈՈՒՆ – ԿՅԱՆՔԻ ԾԱՐԱՎԸ
Այս գիրքը Վինսենթ Վան Գոգի անչափ հետաքրքիր կյանքի պատմությունն է: Այն ապացուցում է, որ տաղանդը ոչ ﬕայն կարող է պարգև լինել երկնքից, այլև սարսափելի անեծք: Չէ՞ որ տաղանդը ոչ ﬕայն ստիպված է գտնել իր ուղին, այլև այն գտնելով՝ պետք է կարողանա համառություն, քաջություն ու տոկունություն դրսևորել, որպեսզի հաղթահարի բոլոր դժվարությունները և անտարբեր աշխարհին հասցնի իր ﬔծ գաղափարները |