Քո առաջին գիրքը քո այցեքարտն է:
Ես չէի կարծում, որ «Ասեղի վրա» գիրքը երբևէ կհրատարակվի. դա եղել է եսասիրական արարք: Ես այն գրել էի ինքս ինձ համար:
Ես մեծացել եմ Էդինբուրգում, որտեղ բոլորը մեծն պատմիչնր էին, բայց ոչ ոք չէր կարողանում գրել: Փաբերում բոլորն ունեին իրենց պատմություններն ու բոլորը պատմում էին դրանք չափազանց պատշաճ: Այստեղ պատմություններ կարելի էր լսել ամենուր:
Առաջին աշխատանքս գտա 16 տարեկանում: Վաստակում էի շաբաթական 17 ֆունտ` օգնելով` հեռուստացույց նորոգող վարպետին: Աշխատում էի մինչև այն պահը, երբ մի անգամ հեռուստացույցը հոսանքահարեց ինձ:
Հայրս նավահանգստում հասարակ բանվոր էր, և գումարը մեր ընտանիքում բարձր էր գնահատվում: Մենք լավ էինք ապրում, առանց զրկանքների, բայց ամանորյա նվերներ ես չէի ստանում:
Իրերից կախվածություն չունեմ. եթե որևէ մեկն այրի իմ տներից մեկը, դա կհեշտացնի կյանքս:
Գրող դարձա, որովհետև ցանկանում էի այն մարդկանց ներկայացուցիչը լինել, որոնք մեր կողքին են, բայց ոչ ոք նրանց մասին չի գրում:
Ինձ միշտ դուր են եկել գրքերը, բայց կարդալիս երբեք մեծ բավականություն չեմ ստացել, չնայած որ շատ էի ցանկանում: Այդպես էլ որոշեցի գրել սեփական գիրքս:
Ես գնահատում եմ այն ազատությունը, որը տալիս է ինձ դատարկ էջը:
Լավ գրող լինելու համար առաջին հերթին պետք է շատ ազնիվ լինել:
1982-ի ամռանը թմրադեղերն ինձ համար խնդիր դարձան. ժամանակի ընթացքում հասկացա, որ դրանք դադարում են ինձ համար պարզապես զվարճանք լինելուց ու դառնում են կենսական անհրաժեշտություն: Գիտակցեցի, որ այլևս չեմ կարողանում կառավարել իմ կյանքը:
Գիրք գրելը նման է հաճույք ստանալուն, որը չի կարող տալ ոչ մի թմրադեղ: Գրելիս սահմաններ ու կանոններ չկան:
Ակումբնե՞ր, իհարկե ոչ. էլ ոչ մի ակումբ. այս ոտքերն այլևս չեն պարում:
Ինձ դուր է գալիս հայտնիության այն տեսակը, որ բաժին է հասնում գրողներին. քեզ ոչ ոք չի ճանաչում և դու հանգիստ կարող ես գնալ փաբ` տղաների հետ խմելու:
Բախտս բերեց. ես գրեցի մի բան, որը դարձավ ֆենոմեն, բայց ես դրա գերին չդարձա:
Ուշադիր հետևիր այն ամենին, ինչ ուրիշները չեն անում. ժամանակ առ ժամանակ դա շատ է օգնում:
Մարդիկ շատ հաճախ են իրենց ատում այն բանի համար, որ այն մարդը չեն և չեն էլ կարող լինել, որը կցանկանային:
Մարդիկ կարծում են, որ լավ ընթերցողը կարող է լավ գրող դառնալ: Հիմարություն: Գրող լինելու համար պետք է խելահեղ կյանքով ապրել, այլապես կդառնաս ուրիշների կարծիքները հավաքող ու ուրիշների փորձը «մոնտաժող» մեկը:
Կյանքումս շատ բաներ փչացրի. այդպես էլ երաժիշտ չդարձա:
Գաղափարներն այսօր գերգնահատվում են: Որպես գրող` ինձ նյարդայնացնում են մարդիկ, որոնք գալիս են ինձ մոտ ու ասում` «Ես գրող չեմ, բայց գրքի փառահեղ գաղափար ունեմ»: Ինչպե՞ս բացատրել այդ մարդուն, որ ես ինքս գաղափարների հսկայական ամբար ունեմ, դա դժվար չէ: Դժվարը նստել սեղանի մոը ու գրելն է:
Այն ժամանակ, երբ սկսում եք ճանապարհորդել, սկսում եք հստակ հասկանալ` ինչն այն չէ ձեր ծննդավայրում:
Ես սիրում եմ պարտվել, սխալվել. հաղթանակն ու հաջողությունը ձանձրալի ու միանման են, և, ի տարբերություն պարտության, ոչինչ չի սովորեցնում:
Մթության մեծ սիրահար եմ, բայց գերադասում եմ ինձ մոտ միշտ ունենալ լամպ:
Ինձ թվում է` ինձ նման մարդիկ պետք է ավելի շատ հարկեր վճարեն:
Երբ ինձ մոտ խումհար է, պարզապես պառկում եմ անկողնում ու խղճում եմ ինձ:
Անի Սողոյան