Արժի՞ արդյոք գրող դառնալ, եթե դերասան եք 

Greenlampbooks տելեգրամ-ալիքի հեղինակ Եվգենիա Լիսիցինան կարդացել է դերասանների գրական փորձն ու վերլուծություն կատարել:


Հ.գ. Ձեր կարծիքը կարող է չհամընկնել Եվգենիա Լիսիցինայի վերլուծության հետ (հեղ.):
«Ընթերցողների մի մասը խորհուրդ է տալիս Թոմ Հենքսին, Հյու Լորիին և Հիլարի Դաֆֆին գրականությունը թողնել գրականագետներին, իսկ երկրպագուների համար գրել ինչ-որ բան` անձնական կյանքից. այդպես ավելի արդար կլինի:
Թոմ Հենքս. «Այն ինչ ուզում է իմ սիրտը». պատմություն այս և այն բանի մասին: 
2017 թվականին Թոմ Հենքսը զարմացրեց բոլորին` վերջապես ի մի բերել իր վաղեմի զբաղմունքը: Արդեն մի քանի տարի նա հավաքում է տպագրող մեքենաներ, և վերջապես փորձերի ու նկարահանումների արանքում մեքենայի ստեղներով բազմաթիվ պատմություններ է հավաքել: Դրանք բոլորը սկզբում հավաքվեցին մի վերնագրի տակ` «Այս ու այն բանի մասին»: Իսկ էլ ինչպիսի՞ՙն են լինում պատմությունները: Միայն այդպես էլ լինում են: Կարելի է կարծել, որ խմբագիրը դժվարացել է պատմվածքներին տալ ավելի համոզիչ ենթավերնագիր, քանի որ տարբեր սյուժետային գծեր ունեցող պատմությունները շատ դժվար է միավոր մեկ հավաքածուի մեջ:
Պատմվածքները քննադատելը մի փոքր դժվար է, որովհետև դրանք ձանրձալի ու անհամ են, ինչպես չոր ընդեղենը առանց աղի ու այլ համեմունքների: Տիպիկ ամերիկյան խառնվածքներ ու իրավիճակներ, տիպիկ ամերիկյան կերպարներ, տիպիկ միջավայր, որը պարզապես հասարակ է: Պատմություններին պակասում են ոչ միայն աղն ու համեմունքը, այլև հասկանալի սյուժեն: Բոլոր կերպարները սպասելի վարք են դրսևորում: Ձանձրալի տեսարաններից ու գործողությունների սպասելի ընթացքից հետո կատակներն արդեն չեն փրկում: Խնդիրն այն է, որ պատմվածքներ գրելը վեպ գրելուց դժվար է, և, ինչպես ասում են, «վեպը հաղթում է միավորներով, բայց պատվածքը պետք է հաղթի նոկաուտով»:
Բայց դրա հետ մեկտեղ չի կարելի ասել, որ պատմվածքները «բացահայտ» վատն են: Դրանք նման են սկսնակ գրականագետների ու գրողների փորձերին, որոնք լավ գրող դառնալու պոտենցիալ ունեն: Ոչ ոք չի ցանկանում կարդալ այդ «վարժությունները», բայց դրանք կան: Հենքսին պակասում են ունակություններն ու ժամանակը:
Ընդհանուր առմամբ Հենքսը գրում է պարզ ու հասկանալի: Նրա պատմվածքները թարգմանելու համար հատուկ ջանքեր ու մասնագետներ պետք չեն: Թոմ, ներիր անհամեստության համար, բայց ինչո՞ւ ես մտել այդ ասպարեզ: Քեզ գովաբանում են, որովհետև շատերը սիրում են ֆիլմերում քո դերերն ու հետևաբար քեզ վստահություն են հայտնում նաև որպես գրողի, բայց բավական է դու սկսես հանդես գալ գրական կեղծանունով, քո գրքերը ոչ ոք չի կարդա»:
Անի Սողոյան 

Լավ տեղավորվեք. 6 գրքեր, որոնք հեղինակները գրել են բանտում

November 27, 2019

Յուրի Սապրիկին. «Մենք այժմ կարդում և գրում ենք ավելին, քան երբևէ»

November 27, 2019