Պանդոկի զուգարանի պատին գրություն կար. «Կերուա՛կ, գնա՛ տուն»։ Ըստ լեգենդի՝ միայն այսպես էր հնարավոր գրողին հիշեցնել, որ պետք է դադարեցնել խմելն ու ի վերջո գնալ քնելու։ newmag-ը ներկայացնում է ամերիկացի գրող Ջեք Կերուակի պատմությունը.
Այսօրվա նման երեկույթներից հետո սովորաբար ուզում ես փակել դռները, թողնել-գնալ և մի նոր բար բացել. այդքան անիրական է թվում այս խառնաշփոթը հավաքելն ու նոր օրվան պատրաստվելը։ Կարծես մոլորակներնէին այսօր այնպես դասավորվել, որ բոլորը որոշել էին խմել։ Կարծես ահավոր ու անդառնալի մի բան պիտիկատարվեր, եթե հենց այս երեկո նրանք իրենց մարմինը չլցնեին ալկոհոլով։ Սովորաբար յուրաքանչյուր մատռվակերազում է երեկոյի ընթացքում բազմազան կոկտեյլներ պատրաստել ու ցուցադրել իր հմտությունը: Ու միայն այսպիսիօրերին ես հասկանում, որ ամեն ինչ կտաս, միայն թե հյուրերդ գոնե 10 րոպե դադարեն քեզնից պահանջել երեքիցավելի գործողություն պահանջող խմիչքներ ու դադարեցնեն այս «մոլեգնությունը»։
Նյու Յորքի «Սպիտակ նժույգ» պանդոկի զուգարանի պատին գրություն կար. «Կերուա՛կ, գնա՛ տուն»։ Ըստլեգենդի՝ միայն այսպես էր հնարավոր գրողին հիշեցնել, որ պետք է դադարեցնել խմելն ու ի վերջո գնալ քնելու։ Չնայած հայրենի Ամերիկայի ու հյուրընկալ Մեքսիկայի բարերում «անաստված» պահվածքին՝ Ջեք Կերուակի կապըկաթոլիկ եկեղեցու հետ միշտ շատ ուժեղ էր նույնիսկ այն բոլոր դժվարություններից հետո, որոնց պատճառով նրահայրը, օրինակ, կորցրել էր հավատը որևէ կրոնի հանդեպ։
Վեց տարեկանում Կերուակն առաջին անգամ մտավ խոստովանության խուց: Աստված հայտնվեց նրան ու ասաց, որ տղան բարի հոգի ունի, բայց ամբողջ կյանքի ընթացքում տառապելու է, մահանալու է սարսափի ու ցավերի մեջ, մահից հետո արժանանալու է հավերժ հանգստության։ Շատ ավելի ուշ՝ «On the Road»–ը հեղինակելուց և շշմելուփառքի հասնելուց հետո, Ջեքն իր օրերն անցկացնում էր՝ բուրբոնի շիշը գրկին, առավոտյան էլ արթնանում էրկարճաժամկետ անգիտակից վիճակից, որն արդեն վաղուց փոխարինում էր հասարակ նիրհին: «Ես կաթոլիկ եմ,- ասում էր նա ինքն իրեն,- ու չեմ կարող ինքնասպան լինել: Հետեվաբար պլանավորում եմ խմել այնքան, որ մահն ինքնինձ առնի իր գիրկը»։
Հասուն տարիքում Կերուակին հետաքրքրեց բուդդայականությունը: Այն նշանակալի ազդեցություն ունեցավ գրողիաշխարհայացքի ու գործերի վրա։ Կրոնական ուսումնասիրությունների ընթացքում նա ծանոթացավ մահվանանխուսափելիության գաղափարին. այդուհետև այն այլևս երբեք չլքեց նրան։ Հեղինակը մահը տեսնում էր ամենուր ուամեն անգամ այն վերապրում էր նույն կսկիծով, ինչպես առաջինը՝ փոքրիկ Ջերարդի կորուստը։ Ավագ եղբոր մահնանդառնալիորեն փոխեց Կերուակների ընտանիքի ճակատագիրն ու Ջեքին ձևավորեց այնպիսին, ինչպիսին նրանպաշտում էին երկրպագուները, ու ինչպիսին նա իր հոգու խորքում երազում էր չլինել։ Մա՛հը կերտեց Ջեք Կերուակին, որը պիտի մեծ դժվարությամբ ավարտեր դպրոցը, ավարտական երեկոյից օրեր անց առաջին անգամ ծխերմարիհուանա ու վճարեր կուսությունը կորցնելու համար և ի վերջո դառնար մի երիտասարդ, որը գրեթե երբեքավարտին չէր հասցնում սկսածը։
Պատանեկության տարիներին Ջեքը տեղի եկեղեցում խորանի սպասարկու էր, բայց ընտանեկան խնդիրների պատճառով շուտով թողեց դա։ Լինելով ատլետիկ կազմվածքով խոստումնալից երիտասարդ՝ Կոլումբիայիհամալսարան ընդունվելու համար նա ստացավ ֆուտբոլային կրթաթոշակ. այնուամենայնիվ, բռնկուն բնավորությանպատճառով նա կոտրեց ոտքը և դադարեց խաղալ։ Թողնելով համալսարանը՝ Ջեքը միացավ ԱՄՆ նավատորմին, ու անկառավարելի խառնվածքը նորից իրենն արեց։ Կերուակն աչքի ընկավ առաջին հերթին ոչ թե բարեխիղճ ծառայությամբ, այլ նրանով, որ հարվածեց իրհրամանատարին ու, դա էլ բավարար չհամարելով, օրերից մի օր մերկ երթ անցկացրեց վաշտի կողքով՝ գոչելով«Ջերոնիմո՜»։ Ջեքին ուղարկեցին հոգեբանական զննման։ Պաշտոնական ախտորոշումն էր՝ «Շիզոիդ անձնայինխանգարում՝ զուգորդված անտարբեր խառնվածքով ու սեփական անձի անհիմն կարևորման համախտանիշով»։ Ջեքնուղարկվեց թոշակի։
Գուցե գործերն ավարտին չհասցնելու սովորությունն էր պատճառը, որ երբ Կերուակը որոշեց սկսել «On the Road»-ը, նա սոսնձեց տասնյակ թղթի կտորներ ու գրամեքենայի մեջ տեղադրեց 37 մ երկարությամբ թղթի գլան։Այսպիսով նա կարող էր գրել 20 օր շարունակ՝ առանց շեղվելու: Այդ ընթացքում նրա կինն անդադար մատակարարումէր ծխախոտ, սիսեռով ապուր, բենզեդրին* և տասնյակ բաժակներով սուրճ։
Վեպն աննախադեպ ճանաչում բերեց գրողին։ Հրատարակումից հետո նա բառացիորեն չէր կարողանում տնիցդուրս գալ՝ վախենալով խանդավառ երկրպագուների ամբոխներից։ Գրքին հաջորդեցին անվերջանալի երեկույթներ. Ջեքը խմում էր գիտակցությունը կորցնելու աստիճան ու հաճախ քնում էր հերթական «Տան» խոհանոցի հատակին։«Տունը» Սան Ֆրանցիսկոյի արվարձանում գտնվող շենք էր, որտեղ մեկը լոգասենյակում պառկած գիրք էր կարդում, մյուսը խոհանոցում տեղադրել էր բարձրախոսներ, երաժշտությունն էլ փոխում էր իր սենյակից, ամեն օր բնակիչներիցմեկն ընթրիք էր պատրաստում, տասնյակ հյուրերը բերում էին խմիչք, և օրն ավարտվում էր շշեր կոտրելուհանդիսությամբ։ Կարճ ասած՝ խենթանոց՝ հենց այնպիսին, ինչպիսին լրագրողները ներկայացնում են բիթնիկներին, թեև իրականում դա միայնակ երիտասարդների անմեղ հավաքույթ էր, որտեղ ծնվում էին նոր գաղափարներ։
Բիթնիկների հանդեպ «պատվարժան» հասարակության արհամարհական վերաբերմունքը պայմանավորված էր նրանով, որ նրանք մերժում էին բոլոր պայմանականությունները, ուսումնասիրում էին ամերիկյան և արևելյանկրոնական ուղղությունները, թորում էին հոգեմետ թմրանյութեր։ «Բիթնիկ» անվանումը գալիս էր անգլերեն «beat» բառիժարգոնային՝ «հոգնած, ուժասպառ» իմաստից, բայց Կերուակը, դառնալով շարժման խորհրդանիշը, վերափոխոխեցայն՝ տալով «upbeat, beatific – ոգևորված, երանելի» իմաստը։
Տարիներ անց հեղինակը հոգնեց բիթնիկների դրոշակակիրը լինելուց և ցանկացավ պարզապես մեկուսանալ խմիչքից, մարդկանցից ու հատկապես շնչահեղձ անող ուշադրությունից: Ու հեռացավ Բիգ Սուր՝ իր ընկերոջխրճիթ։ Ու նույնիսկ այստեղ երեկույթներն ու երիտասարդ գրողները հանգիստ չտվեցին նրան՝ պահանջելովսովորեցնել ապրել իսկական բիթնիկի պես։ Ու նորից նա ստիպված էր ամեն գիշեր խմել, խոսել արվեստի, աստվածային ներկայության մասին ու ապացուցել, որ բիթնիկների ոգին դեռ ողջ է։
«Գնում ես ուրախությանն ընդառաջ, գալիս ես տխրության մեջ»,- ասում էր Թովմա Կեմպացին. Կերուակն այսնախադասությունը կիրառում էր իր շրջապատի գինարբուքները նկարագրելու համար, երբ ամեն երեկո մյուսներիհետ դուրս էր գալիս խրախճանքի և առավոտյան արթնանում էր նրանց հետ՝ կողմնորոշումը կորցրած, չկարողանալով բառ անգամ ասել, մտածել կամ առհասարակ որևէ բան անել։
Յուրաքանչյուր հարբեցող գիտե՝ խմելու հաջորդ առավոտյան գլուխդ ցավում է, բայց մի քիչ ուտելիք, մի քանի բաժակ խմիչք, և հարցը լուծված է։ Իսկ թե չուտես, երեկոյան էլ նորից խմես ու շարունակես այդպես ևս չորս օր, կհասնես մի վիճակի, որ խմիչքը կդադարի ազդել, օրգանիզմը կթունավորվի ալկոհոլով: Ու պետք է գոնե մի փոքրքնես, բայց դա էլ չի ստացվի, քանի որ նախորդ գիշերը քեզ քնեցնում էր միմիայն խմիչքը։ Սկսվում է անքնություն: Քրտինքը պատում է մարմինդ, դողն ու թուլությունը հանգիստ չեն տալիս, անուժ ձեռքերն ու մահվան տենդ բերողմղձավանջն անտանելի են։
Ջեք Կերուակի կյանքը հարուստ էր իրադարձություններով՝ ուրախ և տրագիկ, որոնց շուրջ նա հյուսում էր իր ամենահաջողված վեպերը։ Նա գրում էր այն օրերի մասին, երբ «Տանը» հերթական գինարբուքից հետո նրանքնստում էին «Վիլլի» անունով ավտոբուսը, ամեն մեկը՝ իր տեղում, և գնում էին՝ հին ընկերներին տեսակցելու։Ընկերներին, որոնց չէին տեսել շատ վաղուց, որոնք մասնակիցն էին երբեմնի խրախճանքների, վկան ուրախության ևհուսահատության պահերի։ Այժմ նրանք սփռված էին երկրով մեկ, ում բախտը քիչ էր բերել՝ հոգեբուժարաններում ուբանտերում: Այսպես Կերուակն իրական կյանքում ու թղթի վրա հավաքում էր իր անցյալը՝ իր հերոսներին լռելյայնհուսադրելով, որ սա էլ մի օր կանցնի, ու իրենք նորից կհավաքվեն մի քանի շիշ մի բանի շուրջ ու արևամուտիցարևամուտ կխոսեն, իսկ առավոտյան էլ գուցե նորից կազմակերպեն փայտ կոտրելու մրցույթ, որում ամեն մեկըկցուցադրի իր ուրույն ոճը։ Ու իրենք կլինեն երջանիկ։ Այս օրն ի վերջո ավարտվեց: Շնորհակալություն Ջեքին, որն ինձ փոխանցեց իր տոկունությունը և թույլ տվեց բոլորինճանապարհել այնպես, որ նրանք հեռանան ուրախ ու բավարարված։
Չգիտեմ, թե անվերջ գինարբուքների ընթացքում ինչն էր նրան դրդել բուրբոնը փոխարինել ծանոթ ու դժվարըմպելի «Մարգարիտայով», բայց խմեմ նրա կենացն այսօր ու մաղթեմ ի վերջո այն հավերժ հանգստությունը, որը նրան Աստված ինքն էր խոստացել վեց տարեկանում։
* Ամֆետամինի առևտրային անվանումը: