Ո՞ւմ և ինչո՞ւ մերժեց նորահարս Ջեյն Օսթինը

Հայտնի անգլիացի գրող, ընտանեկան «կանացի» վեպի հիմնադիր Ջեյն Օսթինը բազմաթիվ երկրպագուներ ուներ: Նրան հաճախ էին ամուսնության առաջարկ անում՝ խնդրելով նրա ձեռքն ու սիրտը, սակայն, ամեն անգամ նշանադրություններն ավարտվում էին բաժանմամբ:


Մի անգամ Ջեյնը մերժեց իր համար իդեալական մի փեսացուի` ինքն իրեն դատապարտելով հավերժ վատ ֆինանսական կյանքի:
Անբաժանելի Օսթին քույրերը` Ջեյնն ու Կասանդրան, հյուրընկալվել էին իրենց ընկերների մոտ` Մենիդաուն այգում: Ջեյնը 27 տարեկան էր. վտանգավոր տարիք, որն անհապաղ ամուսնություն էր պահանջում: Կալվածքում էր ապրում նաև սեփականատիրոջ որդին` Հարիս Բիգ-Ուիզերը` բարձրահասակ ու ամենասովորական արտաքինով մի երիտասարդ: Ծանոթությունից մեկ շաբաթ անց, Հարիսը, որը համարյա միշտ լուռ էր, վերջապես խոսեց ու Օսթինին ամուսնության առաջարկություն արեց. Ջեյնը պատասխանեց` այո:
Ամենայն հավանականությամբ, Ջեյնը Հարիի հանդեպ զգացմունք չուներ, բայց միևնույն ժամանակ չէր էլ ատում նրան: Այս ամուսնությունը Ջեյնին կազատեր մի շարք գլխացավանքներից: Օսթինը վերջապես կազատվեր «օրիորդի» կարգավիճակից ու հասարակության ճնշումներից` ամուսնության վերաբերյալ: Բիգ-Ուիզելն էլ իր հերթին հարգված ջենտլմեն էր, որը պատրաստ էր իր կնոջն ու նրա հարազատներին ապահովել ամեն ինչով: Հարիսին նաև ժառանգություն էր սպասվում, որի մեջ էր մտնում նաև Մենիդաունի կալվածքը: Ջեյնը կարող էր դառնալ այդ խաղաղ ու գեղատեսիլ վայրի տիրուհին, սակայն, հենց հաջորդ առավոտ Օսթինը որոշեց ամուսնալուծվել:
Թե ինչո՞ւ Ջեյնը որոշեց ամուսնալուծվել՝ հայտնի չէ: Գուցե նա գիտակցեց, որ երբեք էլ չի սիրի Հարրին ու պատրաստ չէր հաշվարկով ամուսնությանը: Անկախությունն ու ստեղծագործելու հանդեպ սերն ավելի ուժեղ էին. ամուսնացած տիկինը պետք է հետևի տնային գործերին ու երեխաներ ունենա. գրելու համար ժամանակ չէր մնա: Չնայած նրան, որ Ջեյնի հետագա ճակատագիրը շատ ծանր էր, այնուամենայնիվ, եթե Օսթինը չմերժեր իր փեսացուին, մենք այսօր չէինք ունենա «Հպարտություն և նախապաշարմունք» և «Էմմա» գրքերը:

Մեսսիի մասին գիրքն արդեն պատրաստ է. ինչպե՞ս և որտեղի՞ց այն ձեռք բերել

January 29, 2019

7 պատճառ, թե ինչու պետք է կարդալ newmag-ի հրատարակած «Մեսսի» գիրքը

January 29, 2019