Ջոնաթան Ֆրանզենը հայտնել է, որ գրում է իր 6-րդ և վերջին վեպը

Ամերիկայի ամենաազդեցիկ գրող Ջոնաթան Ֆրանզենը դադարեցնում է գրական գործունեությունը: Ֆրանզենը որոշել է այլևս իր մասին ոչ մի հոդված չկարդալ, ոչ ռեվյուներ, ոչ ստատուսներ և ոչ էլ թվիթներ: NYTimes-ը ներկայացնում է գրողի անկեղծ խոստովանությունը:


Ջոնաթան Ֆրանզենն ապրում է համեստ կյանքով: Նրա երկհարկանի տունը Սանտա Քրուզում նման է մնացած բոլոր ամերիկյան տներին` առանց որևէ առանձնահատկության: Ինչպես Ֆրանզենն է ասում` իր տունը 70-ականների շարունակությունն է: Տան ներսում ամենուր թռչուններ են` կտավների, լուսնակարների և արձանների տեսքով: Իսկ բակում արդեն իսկական թռչուններ են, փոքրիկ ամառային խոհանոց, երկաթյա սեղան և ամենահետաքրքիրը` փոքրիկ, բայց խորը իջվածք. ինչը երբևէ ոչ մեկի մտքով չէր անցնի, որ նման նեղ փողոցների տների հետնամասում նման բան կարող է լինել: Սա Ֆրանզենի բնության մի կտորն է, որտեղ եղած բոլոր թռչունների անունները նա անգիր գիտի:

Ֆրանզենն այստեղ ապրում է իր կնոջ` գրող Քեթրին Չետկովիչի հետ: Սա գրողի համար առանձին, աշխարհից կտրված մեկ այլ աշխարհ է, որտեղ գրողը կարողացել է մեկուսանալ հանրությունից և հայտնվել մի վայրում, որտեղ քչերն են իրեն ճանաչում: Այստեղ ամուսիններն ամեն երեկո հյուրընկալում են իրենց ընկերներին և միասին խաղեր խաղում ու հետաքրքիր ժամանակ անցկացնում: Նույնիսկ եթե չես Սիրում Կալիֆորնիան, Սանտա Քրուզի բնությունն ասես յուրահատուկ լինի:

Ֆրանզենը թերահավատորեն էր նայում հեռուստատեսությանը: Երրորդ վեպը գրելուց հետո, այն պետք է էկրանավորվեր, սակայն խնդիրներ առաջացան և գործն այդպես էլ ավարտին չհասավ: Լավ կլինի այդ մասին Ֆրանզենն ինքը պատմի: Հեռուստաընկերության մասին նրա պատկերացումները փոխվեցին, երբ առաջին անգամ տեսավ «Breaking Bad»-ը: Հետո նորից նայեց ու հասկացավ թե ինչ է նշանակում ֆիլմից չկտրվելը և հասկացավ, որ վեպի պարագայում դրանք տարբեր երևույթներ են:

Հեռախոսը զանգեց.

Ֆրանզենը ոտքի կանգնեց ու տեսավ որ իր BlackBerry-ն թողել է խոհանոցում: Գնաց վերցրեց. «Հասկանում եմ…» ևս 1 րոպե լսեց. «կարծում եմ… լավ, ուրեմն վերջ»:

Նա վերադարձավ նստեց բազկաթոռին և գլուխը հետ տարավ ու ծալեց ձեռքերը: Թոդ Ֆիլդն էր զանգել, որը ղեկավարում էր նկարահանումների ընթացքը: Թոդը զանգել էր, որ ասեր` ամեն ինչ դադարեցրել են: Ֆրանզենը քայլեց դեպի բակ: 

Հեռախոսը երկրորդ անգամ զանգեց.

Այս անգամ զանգողը Դենիել Քրեյգն էր, որը նույնպես մասնակցում էր նկարահանումներին, որպես գլխավոր դերակատար: Ասաց, որ ցավում է, որ հսկայական աշխատանքի արդյունքն այդպես էլ չեն տեսնի. «Սա մեծ փորձ էր ինձ համար»,-ասաց Քրեյգը:

Նա նստեց իր բազկաթոռին և սկսեց դանդաղ թարթել աչքերը:

 Ֆրանզենը պետք է, որ իմանար սրա մասին: Պետք է իմանար, որ ինչքան շատ մարդ է միջամտում գործին, այնքան քիչ է հավանականությունը, որ գործը վերջնական տեսքի կգա: Վեպ գրելիս ամեն ինչ այլ է: Դու միայնակ ես քո սենյակում մտքերիդ ու երևակայությանդ հետ: Գուցե դա միակ ճանապարհն է արածդ աշխատանքից գերագույն հաճույք ստանալու համար:

Ֆրանզենն ամենևին էլ չբարկացավ, երբ իմացավ, որ աշխատանքները դադարեցվել են: Այնպես չէ, որ նրան չէին վարձատրել իր արած աշխատանքի համար: Նա լավ աշխատանք էր արել ու ըստ արժանվույն վարձատրվել էր: 

Ֆրանզենի գրքերը դանդաղ էին վաճառվում, մինչև 2001-ին հրատարակվեց նրա «Ուղղումներ» գիրքը, որը վաճառվեց 1.6 միլիոն օրինակով: Վեպում նա նկարագրել է միջին դասի ամերիկյան ընտանիքի կյանքը, ներկայացնելով յուրաքանչյուր անդամի ճակատագրի անաչառ և երկյուղալի մանրամասները: 2010-ին հրատարակված նրա «Ազատություն» վեպը New York Times-ն անվանեց «գլուխգործոց», այն վաճառվեց 1.15 միլիոն օրինակով: 2015-ին տպագրվեց «Անմեղություն» վեպը, որը պատմում է մի երիտասարդ աղջկա` իր հորը գտնելու պատմությունը, որը վաճառվեց ընդամենը 255.476 օրինակով:  

Գուցե «Անմեղություն» վեպն այդքան էլ վատը չէ: Հնարավոր է վեպի ճակատագիրն էր այդպիսին: Կարող է և լա՞վն է: Այո, հաստատ լավն է: Վեպի տեսակն է այդպիսին. դրանք բարդ են, երբեմն չափից դուրս շատ կլանող, այնքան, որ չի լինում կտրվել: Վեպերում ինչ-որ ներաշխարհ կա, որը հեռուստատեսությունը չի կարող տեսնել: Վեպերում ընդունված փաստ է. մարդիկ երբեք չեն փոխվում: Գրելաոճդ ատողները չեն էլ ուզում գիրքը մինչև վերջ կարդալ: «Բոլոր նրանք, ովքեր իմ դեմ բողոք ունեն ու չեն սիրում ինձ, չեն կարդում իմ գրածները»,- ասում է Ֆրանզենը: Վեպերը` հատկապես ֆրանզենյան վեպերը երկար են և վստահ եղեք չսիրողը հաստատ ինչ-որ պատճառ կգտնի փնթփնթալու համար: Դա ճիշտ է: «Ես դեմ եմ եղել ադապտացված գրականությանը, որովհետև լիարժեք փորձ ձեռք բերելու համար ընդամենը մեկ ճանապարհ կա: Պետք է ինքդ ընթերցող լինես»:

Եթե քեզ հասարակության լիիրավ անդամ ես համարում, ապա կարող ես վեպ գրել ժամանակակից կյանքի մասին` առանց դրա մասը կազմելու: Կարո՞ղ ես գրել մի բանի մասին, որի հետ բացարձակ կապ չունես, կամ չգիտես էլ` այդ ինչի՞ մասին է խոսքը:

Ֆրանզենի պատասխանն է` ոչ: Ոչ: Չկա նման բան: Քեզ կարող են փխրուն ավնանել, բայց դու միևնույն է շարունակում ես ապրել. «Ես կասեի, որ հենց փխրունի հակառակն եմ ես: Համացանցը ինձ երբեք չի կարող խոցելի դարձնել: Միայն գրելն է, որ կարող է ինձ խոցելի դարձնել»:

Մարդիկ կարող են քո մասին սուտ բաներ խոսել: Բայց քո գործը նրանց ուղղելը չէ: Հակառակ դեպքում այդ ուղղումները քեզ ամբողջությամբ կուլ կտան: Իսկ ի՞նչ է պետք անել: Դու չպետք է ուշադրություն դարձնես քեզ ուղղված քննադատություններին: Անգամ պետք էլ չէ դրանք լսել: 

Ոչ ոք չի՞ մտածել, որ հենց փոխազդեցությունն է խոցելիությունը: Ոչ մեկի մտքով չի՞ անցել, որ թույլ տալ ուրիշներին կյանքդ իրենց ուզածի պես մեկնաբանելը կամ գլուխդ հիմար բաներով լցնելն է խոցելիությունը:

Ահա մի հետաքրքիր փաստ թռչունների մասին. նրանց չեն հետաքրքրում մարդիկ: Նրանք չեն էլ շփվում, բայց արտացոլում են մեզ առանց մեր կողքին գտնվելու:

«Եթե կյանքիդ միակ նպատակը սոց. ցանցերում լայքեր հավաքելն է, ապա դու այն մարդկանցից ես, որոնք միշտ փորձում են ինչ-որ մեկին նմանվել` առանց հասկանալու` նմա՞ն են թե՞ ոչ, արժի՞, թե՞ չէ: Գրողն առանձնանում է նրանով, որ խոսում է այն ամենի մասին, ինչը երբեմն տժվար է արտահայտել: Ինչո՞ւ պետք է գրողը իրեն «ապրանքի» վերածի: Այդ ի՞նչ գիտեն ձեր բոլոր իմացած հայտնի ամսագրերը: Գիտե՞ք ինչ, մարդիկ լավ էլ գիտեն ճիշտն ու սխալը».-ասում է Ֆրանզենը: 

Այս ամենից հետո Ֆրանզենը որոշեց դադաերցնել գրական գործունեությունը: Երբ «Ուղղումները» գրքի շուրջ քննարկումները հանդարտվեցին, Ֆրանզենը որոշեց այլևս իրա մասին ոչ մի հոդված չկարդալ, ոչ ռեվյուներ, ոչ ստատուսներ և ոչ էլ թվիթերյան մեկնաբանություններ: Նա իր վեպերի մասին ոչինչ չէր ուզում լսել, և տեսնել թե ինչպես են մարդիկ իրեն սխալ ընկալում:

Ֆրանզենը աշխատում է իր 6-րդ վեպի վրա, որը հավանաբար կլինի վերջինը:

Չեկտկովիչը պարբերաբար հիշեցնում էր գրողին, որ «Ազատությունը» կլինի Ֆրանզենի վերջին գիրքը, «Անմեղությունը»` նույնպես: «Գուցե ես սխալվում եմ»,-ասում է Ֆրանզենը,-«Բայց այս նոր վեպը իրոք, որ վերջինը կլինի»:

 

7 գիրք նոր գործ սկսելու կամ նախաձեռնելու համար

July 3, 2018

Հայտնի է թե որ վեպն է ստացել «Ոսկե Բուքեր» որպես վերջին 50 տարվա լավագույն գործ

July 3, 2018