Միանգամից մեծ հուշում, որպեսզի կարողանաք շրջանցել հոդվածը, եթե ձեզ վախեցնում է այս թեման:
Կապիտան Ջորջ Փոլարդ Կրտսերը, որը Գերման Մելվիլլի «Մոբի Դիք» վեպի հերոսի նախատիպն էր, հռչակավոր դարձավ այն բանից հետո, երբ հսկայական կիտը վնասեց նրա նավն ու դրանից հետո նա ստիպված եղավ ուտել իր ազգականին: Ինչպե՞ս դա պատահեց ու ինչո՞վ այս պատմությունը գրավեց Գերման Մելվիլլին: Հիմա կհասկանանք:
Ջեյմս Փոլլարդ կրտսերը կիտորսական նավի կապիտան էր:
1820 թվականին Ջորջ Փոլարդը 29 տարեկան էր: Նա համարվում էր ամենաերիտասարդ կապիտաններից մեկը: Նրա նավը մի քանի անգամ բարեհաջող վերադարձել է մեծ որսով: Կապիտանի ընտանիքում ծնված ու «կրտսեր»-ի կոչում ստացած Ջորջ Փոլարդը 10 տարի նավարկեց նավով ու անցավ նավային հիերարխիայի բոլոր աստիճաններով, հասնելով նախ երկրորդ, իսկ ավելի ուշ արդեն առաջին օգնականի պաշտոնին ու վերջապես գլխավորեց նավի անձնակազմը: Դա նրա առաջին նավարկությունն էր այդ կարգավիճակում:
Այդ նավարկությունն ի սկզբանե անհաջող էր
«Էսսեկս նավը» (Փոլլարդի նավն էր) Նանտակետից դուրս եկավ 1819 թվականին: Անձնակազմը պլանավորել էր առաջիկա երկուսուկես տարին կիտեր որսալով անցկացնել Հարավային Ամերիկայում: Արդեն հինգերորդ օրը նավը սկսեց պայքարել փոթորկի դեմ: Անձնակազմից մի խելապակաս այրում է այն կղզին, որտեղ ժամանակավոր հաստատվել էր անձնակազմը: Երաշտն էլ իր գործն արեց. երբ կրակը խելահեղ արագությամբ տարածվում էր կղզում, անձնակազմը ստիպված էր լքել այն:
Նավը խորտակեց կետը
1820 թվականի նոյեմբերին Փոլարդի անձնակազմը հետևում է կաշալոտների խմբին, երբ մոլեգնած կետը, որի երկարությունն առնվազն 26 մետր էր, գլխով հարվածեք նավին ու խորտակեց այն: Անձնակազմից 20 փրկվածները տեղավորվեցին 8 խարխուլ նավակներում: Մրրիկը նավակերը քշեց տարբեր ուղղություններով:
Այդպես նրանք նավարկեցին երկու ամիս ու սովածացան
Մարդիկ մեկը մյուսի հետևից մահանում էին սովից: Նրանք խուսափում էին որոշ կղզիներից, ստիպված ընտրում երկար ճանապարհներ, որպեսզի չհանդիպեն մարդակերների, սակայն, դա նրանց չհաջողվեց. մարդակերներ հայտնվեցին նավի վրա:
Նրանք սննդի աղբյուր գտան
Անձնակազմում շատ արագ հասկացան, որ սովից չմեռնելու միակ տարբերակը մեռած ընկերները դիերն ուտելն էր: Ինչ-որ պահի Փոլարդի նավակի վրա աղետալի վիճակ սկսվեց. բոլորը համարյա մեռնում էին սովից, բայց կալորիաներ հավաքել անհնար էր: Վիճակահանությունը միակ տարբերակն էր: Կարճ շյուղը որոշում էր` ով է զոհաբերելու իրեն` ընկերների համար:
Վիճակահանությունն անհաջող էր
Կարծես կանխազգալով, ինչպես կարող է ամեն բան վերջանալ, Փոլարդը սկզբում հակառակվում է վիճակահանությանը, սակայն ի վերջո հաղթեց մեծամասնության կարծիքը: Վերջում կարճ շյուղը վերցնում է Փոլարդի 17-ամյա եղբայրը (ոչ հարազատ)` Օուեն Քոֆֆինը: Փոլարդն առաջարկեց փոխարինել իրեն, որովհետև խոստացել էր Քոֆֆինի մորը որդուն ողջ ու առողջ վերադարձնել իրեն: Քոֆֆինը վճռական էր:
Ամոթի զգացումը տանջեց Փոլարդին ամբողջ կյանքի ընթացքում
Ապրածը ջանջեց Փոլարդին ամբողջ կյանքի ընթացքում: Քոֆֆինի մայրն ամբղջ կյանքում մեղադրեց Փոլարդին, հիշեցնելով, որ նա ողջ է մնացել իր որդու սարսափելի մահվան շնորհիվ: Տարիներ անց Փոլարդը սկսեց ղեկավարել մեկ այլ նավ, որի նավարկությունը նույնպես ավարտվեց ողբերգությամբ. նավը խորտակվեց:
Կատարվածից հետո Փոլարդը ձեռք բերեց անհաջողակի տիտղոսը և նրան ոչ ոք այլևս աշխատանքի չէր ընդունում:
Ամեն տարի նոյեմբերի 20-ին` «Էսսեկս»-ի ծննդյան օրը, կապիտանը միայնանում էր ու խմում` հիշելով մահացած ընկերներին:
Գերման Մելվիլլն անձամբ ծանոթ էր իր հերոսի նախատիպին
3 տասնամյակ անց, երբ Փոլարդը 60 տարեկան էր, Գերմանը վեպն ավարտելուն պես այցելեց նախկին կապիտանին: Փոլարդը ոչինչ չգիտեր գրքի մասին, և նրանք ոչինչ չէին քննարկել: Մելվիլլն այդպես էլ չասաց Փոլարդին, որ նրա «արկածները» ոգեշնչել են իրեն վեպ գրել:
«Կղզու բնակիչների համար նա ոչ ոք էր, ինձ համար` ոգեշնչման աղբյուր: Ինձ համար նա տպավորիչ անհատականություն էր. ամենահամեստ մարդկանցից մեկը, որ երբևէ հանդիպել եմ».-ասել է Մելվիլլը Փոլարդի մասին:
Բացի այդ, գրողը Փոլարդին հիշատակել է նաև «Կլարել» բանաստեղծության մեջ, որը ամերիկյան գրականության ամենաերկար բանաստեղծությունն է:
Անի Սողոյան