Ճանապարհորդություն դեպի Մարս․ Բրեդբերին ու նրա Մեգին

Մի օր լողի հրահանգիչը ուշադիր զննեց Մարգարեթ Մալյուերին ու ասաց, որ երեք է նշանակում։


Բոլորի ներկայությամբ հրահանգիչը  Մարգարեթին հորդորում է, հաճախ մարզվել ու  չծուլանալ դա կօգնի գեղեցիկ կազմվածք ունենալ։ Աղջիկը սրտնեղած հակադարձում է հրահանգիչին՝ իսկ այ Ձեզ արդեն ոչինչ չի օգնի։

Այդ պատմությունից հետո Մարգարեթը թողնում է Լոս Անջելեսի համալսարանն ու աշխատանքի անցնում գրախանութում։ Թեև նա հարուստ ընտանիքից էր, բայց քսանչորս տարեկանում ծնողների հաշվին ապրելը նրա համար ընդունելի չէր։

Գրախանութում աշխատելը Մարգարեթի համար ճակատագրական է դառնում։ Մի օր գրախանութ է գալիս արտաքնապես գրքագողի նմանվող մի տղամարդ ու Մարգարեթին խնդրում գտնել այն ժողովածուն, որտեղ տպագրված են իր պատմվածքները։ Տղամարդը հետո փորձում է ծանոթանալ աղջկա հետ՝ ասելով, որ ինքը Ռեյ Բրեդբերին է։ Նա Մարգարեթին հրավիրում է սուրճ խմելու ու գրականության մասին զրուցելու։

Մարգարեթը սուրճ խմելու առաջարկը մերժում է, բայց հետո փնտրում ու գտնում է Բրեդբերիի գիրքը։ Նա սկսում կարդալ Բրեդբբերիի պատմվածքները։ Աղջիկը դրանք շատ է հավանում և հաջոդ հանդիպմանը միանգամից ընդունում է գրողի՝ ժամադրության առաջարկը։

Նրանք սկսում են հաճախակի հանդիպել, ճանաչել միմյանց։ Գրողը հանկարծ պարզում է, որ համալսարանը չավարտած այդ աղջիկը չափազանց կիրթ ու զարգացած է։ Ինքնակրթությամբ զբողվող Մարգարեթը օգնում է քսանյոթամյա Բրեդբերիին ազատվել համալսարանական կրթությունը կիսատ թողած մարդու կոմպլեքսներից։ 

Կարճ ժամանակ անց գրականության մասին զրույցներին լրացնելու են գալիս անձնական կյանքի մասին մանրամասները։ Երիտասարդները սիրահարվում են, բայց ամուսնանալ չեն շտապում։ 

Մի օր տհաճ միջադեպ է պատահում։  Մարգարեթի հայրը նրանց բռնացնում է անկողնում, չնայած ոչինչ չի ասում, բայց սկսում է արհամարհել Բրեդբերիին։ Այս իրավիճակը շարունակվում է,  մինչև Բրեդբերին  Մարգարեթին ամուսնության առաջարկ չի անում։

Ամուսնության առաջարկը այնքան էլ սովորական չէր։ Բրեդբերին հարցնում է սիրելիին՝ ես պատրաստվում եմ գնալ Մարս ու Լուսին, գալիս ես ինձ հետ։ Մարգարեթը միանգամից պատասխանում է՝ այո։ Եվ այդ ժամանակվանից սկսվում է Ռեյի ու Մարգերեթի համտեղ  կյանքի ճամփորդությունը։

Բրեդբերին շատ աղքատ էր։ Իր հուշերում  նա գրել է, որ երբ ամուսնանացավ առաջին երկու տարում փող չուներ։ Նրա և կնոջ ամբողջ կարողությունը ընդամենը ութ դոլար էր։ Այդ ընթացքում նորաստեղծ ընտանիքը անգամ հեռախոս չուներ։ Բայց Մարգարեթը  երբեք չէր ստիպում, որ Բրեդբերին աշխատեր նա  ամեն բան անում էր, որ ամուսինը գրեր։ 

Շուտով՝ գրական առաջին հաջողված գործերի հետ Բրեդբերիին փառքն ու փողը միասին այցի եկան։ Հետագայում գրողը բազմաթիվ առիթներով խոստովանեց՝ չէր գրի, եթե կինը չաջակցեր։

 LIVELIB  

Արփի Մուրադյան

«Դեպրեսիան խոլերայից վատ է». ինքնամեկուսանալու 7 խորհուրդ` ռուս դասականներից

May 19, 2020

Դավաճանություն, ամուսնություն, սեր ու մինչև մահ

May 19, 2020