Գրող Ջուլիան Բարնսը «Բուքեր» մրցանակի դափնեկիր է: Այս մրցանակը նրան սովորականի պես չի տրվել: Ջուլիան Բարնսը անգլիական ժամանակակից գրականության մեջ նշանավոր, բայց բարդ գործիչ է:
Նրա յուրաքանչյուր գիրք՝ սկսած «Metroland»-ից դառնում է վիճաբանությունների ու բուռն քննարկումների առիթ: Բարնսը գրում է տարբեր ժանրերում, անտիուտոպիայից մինչև նովել ու սիրային պատմություններ: Այս հեղինակը ունի հակասական բնույթ: Բարնսի գրեթե բոլոր գրքերում կարելի է հանդիպել ցնցող ու անմիջական կերպարների, որոնց ստեղծել է հենց ինքը՝ գրողը, բայց նա այդ փաստը միշտ հերքում է: Այս մակարդակի գրողը, իհարկե, չէր կարող իր թեկնածությունը չդիտարկել գրական ամենահայտնի ու նշանավոր մրցանակաբաշխությանը՝ Բուքերին՝ The Man Booker Prize: Բայց Բարնսի «Բուքեր» մրցանակը տասնամյակներ շարունակ չի տրվել: Սա մեղմ է հնչոմ, ամեն անգամ մրցանակը տարել են գրողի քթի տակից: Առաջինը ցուցակում հայտնվեց Բարնսի «Ֆլոբերի թութակը»: 2005 թվականին «Բուքեր»-ի առաջադրվել է հեղինակի «Արթուր եւ Ջորջ» վեպը: Անգլիական բոլոր բուքմեյքերները համոզված էին, որ այդ տարի հաղթելու է հենց Բարնսը, բայց մրցանակը ստացել է Ջոն Բանվիլին իր «Ծովը» գրքի համար: Հետաքրքիրն այն է, որ ռուսական շուկայում սա որևէ ազդեցություն չունեցավ: Բարնսի «Ֆլոբերի թութակը» Ռուսաստանում հրատարակվում էր՝ մակագրությամբ, որ գրքի հեղինակի բուքերյան մրցանակակիր է:
«Չեմ կարծում, որ ռուս ընթերցողների համար դա կարևոր էր: Բայց հնարավոր է, ես պետք է անգլիացի իմ հրատարակիչներին ևս տրամադրեմ այս ինֆորմացիան, որպեսզի նրանք այն ներառեն տեղական հրատարակություններում»:
Բայց այս պատմությունն ունի երջանիկ ավարտ: Ջուլիան Բարնսի՝ The Sense of an Ending գիրքը ստացավ սպասված մրցանակը:
Արփի Մուրադյան