Ջասթին Թիմբերլեյքը գիրք է գրել իր մասին

Հայտնի փոփ-արտիստ Ջասթին Թիմբերլեյքը երկրպագուներին է ներկայացրել իր կենսագրական գիրքը: 


Հոկտեմբերի 30-ին կտպագրվի հայտնի երգիչ Ջասթին Թիմբերլեյքի կենսագրական գիրքը: «Հետահայաց և այն, ինչ վրիպում է իմ աչքից» գիրքը պատմում է դրվագներ նրա աշխատանքային առօրյայից, զվարճալի անեկդոտներ և երիտասարդ երգչի հետ պատահած հետաքրքիր պատմություններ: Ջասթինն անդրադառնում է նաև երգեր գրելու ու այլ հայտնի արտիստների հետ համագործակցության մասին: Գրքում առաջին անգամ կտպագրվեն երգչի երբևէ չհրապարակված մանկական լուսանկարներն` անձնական արխիվից:

Ջասթինն իր ինքնակենսագրական վեպում գրում է կին-տղամարդ հարաբերությունների մասին և կիսվում սեփական խորհուրդներով, նաև անդրադառնում է հայր դառնալու թեմային:

Ջասթին Թիմբերլեյքն ասել է, որ գրքում ներկայացված շատ փաստեր առաջին անգամ են հրապարակվում. «Ուզում եմ ընթերցողներիս հետ կիսել այն բոլոր կարևոր պահերը, որոնք ինձ դարձրին այն, ինչ հիմա կամ»:
Իր ինստագրամի էջում Ջասթինը լուսանկար է հրապարակել և հայտնել երկրպագուներին գրքի մասին. «Արդեն երկար ժամանակ է, ինչ աշխատում եմ այս ուղղությամբ ու երջանիկ եմ վերջապես ցույց տալ իմ առաջին գիրքը: Անհամբերությամբ սպասում եմ գրքում ընդգրկված լուսանկարներով ու պատմություններով ձեզ հետ կիսվելուն»:

Ծամել է երկտողը և վիրավորական մականուններ հորինել. ի՞նչ կարելի է կարդալ Թրամփի մասին գրված նոր գրքում

August 21, 2018

Newmag-ը սեպտեմբերին կներկայացնի Կրիշտիանու Ռոնալդուի մասին պատմող նոր բեսթսելլեր

August 21, 2018