Ավելի քան մեկ տասնամյակ Իսրայելի ազգային գրադարանը փորձում է վերադարձնել կորցրած գանձը: Վերջապես հաջողվեց:
Իսրայելի ազգային գրադարանը ստացավ Ֆրանց Կաֆկայի անգնահատելի ձեռագրերը: Նրանք խոստանում են, որ մինչև տարեվերջ գրողի ձեռագրերը, ներառյալ «Հարսանեկան նախապատրաստությունները գյուղում» պատմվածքի նախագծերը, նոթատետրը, ճանապարհորդական նշումներն ու գծագրերը կթվայնացվեն և, հավանաբար, հասանելի կլինի բոլորին:
Ֆրանց Կաֆկան հիվանդանալով տուբերկուլյոզ հիվանդությամբ՝ մնաց ավստրիական առողջարանում: Նա իր ձեռագրերը հանձնեց մտերիմ ընկերոջը՝ Մաքս Բրոդին ՝ խնդրելով ոչնչացնել նախագծերը: 1924-ին՝ Կաֆկայի մահից հետո, Բրոդը չհամարձակվեց ազատվել իր ընկերոջ փայլուն նախագծերից, և դրանք տարավ Թել Ավիվ ՝ փախչելով գերմանական օկուպացիայից: Կաֆկան և Բրոդը հրեաներ էին:
Արդյունքում, Բրոդը դարձավ այն մարդը, ում շնորհիվ աշխարհը իմացավ Ֆրանց Կաֆկայի տաղանդի մասին:
Բրոդը մահացավ 1968 թվականին, որից հետո արխիվը գողացան: Որոշ ժամանակ անց գողոնը փորձեցին վաճառել Գերմանիայում: 2008 թվականից ի վեր Իսրայելի ազգային գրադարանը փորձել է իր միջոցներով վերադարձնել անգին փաստաթղթերը: Եվ վերջապես հասան հաջողության:
Գրադարանի ղեկավարությունը հույս ունի, որ տետրում եղած Ֆրանց Կաֆկայի եբրայերեն գործերը, հարյուրավոր նամակները ընկերներին, ճանապարհորդական ամսագրերը և նկարները կթվայնացնեն և անվճար հասանելի կլինեն մինչև տարվա վերջ:
Ալլա Դավթյան