Կյանքը` Հարրիից հետո կամ` ինչի մասին է գրում Ջոան Ռոուլինգը` Ռոբերտ Գելբրեիթ գրական կեղծանվան տակ

Միասին հասկանանք` ինչ է իրենից ներկայացնում Ռուոլինգի ստեղծագործական կյանքը Հարրիի Փոթերի առասպելի ավարտից հետո:


Հիշեցնենք, որ Հարրի Փոթերի պատմությանը Ռոուլինգը վերջ դրեց 2007 թվականին: Թվում էր` Հարրիից վերջնականապես ազատվելու համար բավական էր հորինել մեկ այլ պատմություն: Այդ նոր պատմությունը Ջոանի համար դարձավ գրքերի շարքը` Քորմորան Սթրայք դետեկտիվը: Այստեղ ամեն ինչ «մեծերի համար է»` արյուն, սեր և ժամանակակից Անգլիայի թեթև քննադատություն: Բայց, այնուամենայնիվ, արյունն ավելի շատ է:
 
The Casual Vacancy
2012 թվականի փետրվարին` մոտ 5 տարվա գրական դադարից հետո Ռոուլինգը խոստովանում է BBC-ին, որ նոր գիրք է գրում, որն ընդհանրապես նման չէ նրան, ինչ նա գրել է մինչև այդ: «Случайная вакансия» գիրքը լույս տեսավ 2012 թվականի սեպտեմբերի 27-ին և առաջին երեք շաբաում վաճառվեց միլիոնավոր օրինակներով: Բայց հետո ընթերցողների հասկացան, որ գրքում ամենևին էլ կախարդանք չկա ու դադարեցին գնել այն: Պարզվում է` Ռոուլինգի անունը ոչ թե ընթերցողների վստահության երաշխիք է`, այլ պարզապես վաճառքի. հերիք է նա դավաճաներ «Հարրի Փոթերին», նրան դավաճանեցին ընթերցողները:
The silkworm
Քորմորան Սթրայքն ազատամարտիկ էր, որն իր ոտքը կորցրել էր պատերազմի ժամանակ` Աֆղանստանում: Հաղթահարելով ոթրեսն ու բուռն, անհավանական շարունակական սիրավեպը դերասանուհի Շառլոտտայի հետ` նա Լոնդոնում բացում է սեփական հետախուզական գործակալությունը, որտեղ որպես քարտուղար է աշխատում Ռոբին Էլլաքոթը: Նա երիտասարդմ գրավիչ աղջիկ էր` լավ կազմվածքով ու բաց գույնի գանգուրներով: Աղջիկը ողջ կյանքում երազել էր հետախույզ դառնալ: Բավականին արագ նա քարտուղարից դառնում է Սթրայքի զուգընկերը: Սրանից էլ սկսվում է «Կկվի կանչը»` Քորմորան Սթրայքի դետեկտիվային շարքի առաջին վեպը:
Կապը Հարրի Փոթերի հետ
Թերևս ամենակարևորը, որ պետք է իմանալ, այն է, որ Սթրայքի մասին շարքը Ռոուլինգն իսկապես շատ լավ է գրել: Ընդհանրապես Ռոուլինգն ուժեղ կողմ ունի` սյուժեն, և թույլ կողմ` լեզուն, չնայած դետեկտիվ ժանրում մաքուր ու գեղեցիկ գրելը ոչ մեկին էլ հարկավոր չէ: Այստեղ հարկավոր է սյուժե, ըդն որում` բավականին ուժեղ սյուժե, որը Ռոուլինգի մոտ ստացվում է: Այն, ինչ Սթրայքին կապում է Հարրի Փոթերի հետ, ոչ թե սպիներն են, այլ հետաքրքիր ժանրում կարողանալ խոսել հասարակության վիճակի մասին` ինչպես ենք մենք վերաբերվում կանանց, աղքատներին, գաղթյալներին, փողի մեր պաշտամունքին, և վերջապես` ինչի կարող է հանգեցնել այս ամենը:
Հետգրություն. 
Եվս մի բան, որը Ռոուլինգը հրաշալի է անում. նա կարողանում է մի քանի ժանրեր խառնել իրար: «Հարրի Փոթերը» մանկական հեքիաթ էր, մոգություն, պատմություն` մեծանալու մասին և հզոր քաղաքական սատիրա:
Անի Սողոյան

Օլգա Տոկարչուկը՝ գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ ստանալու մասին

December 6, 2019

Անդրեի Աստվածատուրովը՝ տաղանդավոր ռուս հեղինակների՝ Բրոդսկու, և այն մասին, թե ինչպե՞ս է մեծացել բանասերների ընտանիքում:

December 6, 2019