Մարկ Տվենն ու Օլիվիա Լանգդոնը. տիկինն ու խուլիգանը

Արևմուտքի կատակերգուն երկար ժամանակ փնտրում էր լավ ընտանիքից աշխարհիկ աղջիկ, գտնելուց հետո ամբողջ կյանքի ընթացքում խենթորեն սիրեց նրան:


32 տարեկանում Մարկ Տվենն ամուսնացավ Օլիվիա Լանգդոնի հետ:

«Եթե ես իմանայի, թե որքան երջանիկ են ամուսնացած մարդիկ կամուսնանայի դեռ 30 տարի առաջ, առանց ժամանակ վատնելու ատամներիս աճեցնելուն»:

Կան ամուսնություններ, երբ կշռաքարերը կախվում են մարդկանց ոտքերից, ամուսնություններ էլ կան, որ զույգերը միմյանց ավելի ու ավելի են վեր բարձրացնում: Օլիվիան զվարճալի փուչիկ էր Տվենի համար, նրա հետ նա բարձրացավ հոգու անհավատալի բարձունքների:

Կատակերգուն՝ արևմուտքից

Մարկ Տվենը (իսկական անունը՝ Սեմյուել Քլեմենս) ծնվել է աղքատ ընտանիքում: Նա սկսեց աշխատել շատ վաղ տարիքում. Սկզբում խմբագրատանը տպիչ էր, հետո նավարկել է Ամերիկայի գետերով: Այս հարուստ փորձը ավելի ուշ արտահայտվեց գրական կյանքում: Ի դեպ, գրական հաջողության հասավ ՝ հրատարակելով առաջին պատմությունը. Այն արտատպում էին գրեթե բոլոր ամերիկյան թերթերը: 

Հայացք գցելով

Սեր առաջին հայացքից՝ դիմանկարի տեսադաշտում: Տվենի ընկերը՝ Չարլի Լանգդոնը, ցույց տվեց քրոջ դիմանկարը և նրան հրավիրեց իրենց տուն: Ընկերը հույս ուներ, որ հայտնի կատակերգուն, չնայած չուներ լավ վարվելակերպ, բայց կկարողանա զվարճացնել իր փխրուն քրոջը:

Մարկ Տվենը հեռացավ աղջկա գեղեցկության պավորություններով: Մեկ շաբաթ անց նա նորից եկավ և, թքելով պարկեշտության վրա, նստեց Օլիվիայի հետ մինչև կեսգիշեր:

Հաջորդ այցի ժամանակ Տվենը  ընկերոջը խոստովանեց, որ սիրահարված է իր քրոջը: Չարլին տհաճորեն զարմացավ՝ Արևմուտքից կատակերգուն իր թաթերը ձգում է պատկառելի կապիտալիստի դստերը: Նա որոշեց հստակ խոսել.

«Լսեք, Քլեմենս, գնացքը մեկնում է կես ժամից, ինչո՞ւ սպասել մինչև երեկո, հիմա հեռացեք»: 

Մարկ Տվենը որոշեց, որ անմիտ է Արևմուտքից ժամանած հումորիստի համար նման մանրուքների վրա ուշադրություն դարձնելը և մնաց մինչև երեկո: Երեկոյան վագոնը շուռ եկավ, որով նա գնում էր դեպի կայարան ու նա, որպես զոհ, ստիպված էր մի քանի օր մնալ Լանգդոնսի մոտ:

Այս մի քանի օրերի ընթացքում Օլիվիան սիրահարվում է:

Սեր

Մարկ Տվենի համբավն աճելով՝ եկամուտները նույնպես աճեցին: Այս տղան քիչ-քիչ դուր էր գալիս աղջկա հորը: Կապիտալիստն ինքը մի անգամ զրոյից սկսել էր և գիտեր, թե ինչ է աղքատությունը: Մարկ Տվենը մի քանի անգամ առաջարկ արեց Օլիվիային, և մի քանի մերժումներից հետո աղջիկը հանձնվեց:

Օլիվիան դարձավ ամուսնու բոլոր գործերի խմբագիրը, և, ի դեպ, գրողը երբեք չզղջաց դրա համար` նա հիանալի տիրապետում էր վանկին: Բացի այդ, Օլիվիան լավ գիտեր կրոնական պուրիտական աշխարհիկ հասարակության համերը:

Նրանք շատ երջանիկ էին: Եվ երբ նրանք 25 տարի միասին էին ապրում, գրողը իր փոքրիկ գրքում գրել էր.

«Կարծում էի, որ սերը շատ արագ է աճում, բայց այդպես չէ: Ոչ մի մարդ չի կարող հասկանալ, թե որն է իրական սերը, քանի դեռ  ամուսնացած չի եղել քառորդ դար»:

Երբ Օլիվիան հիվանդացավ, և պարզ դարձավ, որ նա չի էլ ապաքինվի, գրողը զվարճալի նոտաներ էր փակցնում ամբողջ տանն ու պարտեզում ՝ նրան ուրախացնելու համար: Մի գրություն էլ կախել էր Օլիվիայի ննջասենյակի պատուհանից, այնտեղ հրահանգներ էին թռչուններին. Ի՞նչքան ժամանակ պետք է երգել և ինչպե՞ս:

Կնոջ մահից հետո Մարկ Տվենը տարիները անցկացնում էր խորը դեպրեսիայի մեջ: Բայց նա չկարողացավ դադարեցնել կատակը: Եվ երբ  «New York Journal»-ը սխալմամբ հրապարակեց Մարկ Տվենի մահվան մասին հոդված, գրողն ասաց իր լեգենդար արտահայտությունը.

«Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են»:

LIVELIB

Ալլա Դավթյան

«Երջանկությունը պարզ ու  հեշտ է». Ջոան Ռոուլինի գաղտնիքը

February 14, 2020

«Կոշկավաճառը» բեսթսելլերը թարգմանվել է հայերեն

February 14, 2020